ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Копия AZGADAVNER   AFISH

« Մեր ժամանակներում աշխարհը ղեկավարում են անհատականությունները և ոչ թե գաղափարները »;

Ջորջ Օրուելի

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու՞ են հայերը բոլոր ժամանակներում եղել օտարների լծի տակ՝ Հույների, հռեոմեացիների, արաբների, թուրքերի և ռուսների: Որպես հոգեբան ուսումնասիրել եմ բոլոր հնարավոր աղբյուրները՝ փորձելով գտնել հարցի պատասխանը, սակայն հարցի պատասխանը տվեց ժամանակը, որպես ականատես ու վկա կարողացա համեմատել այն փաստագրությունը, ինչ ժառանգություն եմ ստացել մեծ ու հզոր բարեկամներից: Այո, ինչպես է, որ այսքան դարեր ապրել ենք օտարի լծի տակ, ու չենք փորձել կերտել ազատ անկախ պետություն կամ թագավորություն: Չնայած պատմությունը ուսումնասիրելիս չի երևում պատճառները: Փաստագրության մեջ չի նշվում էթնիկական ու ազգագագրական տեսակի մասին, չի գրվում հոգեբանական խառնվածքի մասին: Չնայած հայ գրականությունը ուսումնասիրելիս կարող ենք եզրահանգումներ անել, քանի որ գրականության Տիտանների թողածը բավարար է հաստատելու ներկայացրածս գիտական փաստը: Այս գիտական թաստաթուղթը, որը ներկայացնում եմ, ոչ միայն իմ հայտնագործությունն է, այլ սա բացահայտումն է այն փաստագրության, որի ականատեսը եղել է Նարեկացին ու Խորենացին, Րաֆֆին ու Թումանյանը, Նժդեհն ու Անդրանիկը այդ թվում և մյուսները: Այդպես նրանց թողած ժառանգությունը վերաբերվում է Ազգային հոգեբանությանը, հայի տեսակին, ներքին հուզումներին ու բնավորությանը, որը և բնորոշում է, թե ինչու ենք այդպես Տխմա՛ր:

Խնդրում եմ չվիրավորվել այս բառերց, քանի որ դա ասել է Թումանյանը և Իսահակյանը: Ինչևիցէ, այն որ տխմար ենք՝ փաստ է, սակայն Րաֆֆին ու Գարեգին Նժդեհը վստահ էին, որ այդ մռայլ տխմարության մեջ կան Լուսավոր դեմքեր, որ այդ լուսավոր դեմքերը կարող են կրթել ու սովորեցնել ժողովրդին ու ազգին ճիշտ ապրել: Ավելի ճիշտ կառուցել երկիրը ու պետությունը: Այնպես որ երևի մեր ազգին ոչ մեկ ավելի լավ չի ճանաչում, քան ես:

Այդպիսով հիմա ինքս ականատես եմ լինում Րաֆֆու ու Թումանյանի թողած ժառանգության փաստագրությանը: Հետաքրքիրը, որ ներկայացնելով արձանագրված փաստաթղթերը, կարելի է հետադարձ հայացքով նայել մեր անցած ողջ պատմությանը:

Փաստագրություն Ա. Ինչու՞ ենք դարերով մնացել օտար ժողովուրդների ու ցեղերի լծի տակ, ինչու՞ չի եղել պայքար, նկատի ունեմ ժողովրդական պայքար:

Հիմա կրկին մեջ բերեմ Րաֆֆու ներկայացրած պատճառները իր ժամանակահատվածի և անցյալի մասին: Վիպասանը ներկայացնում էր, որ տգիտությունը ու կղերապաշտությունն էր ժողովրդին դարձրել ստրկամիտ: Սնահավատությունը ու վախը նրան դարձրել էր բթամիտ:

Ահա միայն սա, չնայած կրկնում եմ Թումանյանը, Գարեգին Նժդեհը անգամ Նարեկացին ու Խորենացին, Չարենցը ու Սևակն գրել են այս թվարկածս փաստերի մասին:

Ուրեմն այսօրվա իրականության ականատեսը բոլորս ենք, « Սասնա Ծռերի«» տղաները այն լուսավոր դեմքերն են, որոնց մասին հիշատակում էին մեր Մեծերը: Իսկ հայ ժողովուրդը, որը չի կարողանում ճշմարիտ ճանապարհով գնալ, որովհետև պակասում է գիտելիքը ու կրթությունը, սնահավատները նստած համակարգիչների դեմ պայքարի կոչեր են անում, չհաշված վախեցած ամբոխը գոռում է. « Ամոթ ոստիկաններին » իսկ ազգի տականքը մահակներով ժողովրդին է ահ ու սարսափի մեջ պահում: Չհաշված ներքին Թշնամին, որի մասին ասում էր Գարեգին Նժդեհը « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ. Հենց այդ Ներքին թշնամին է, որը բազմել է իշխանական բուրգի վերին մասում, ու փորձում է տականքների ձեռքով սպանել ու խոշտանգել ժողովրդին: Չնայած ոչ թե փորձում է, այլ խոշտանգում է ու սպանում արդեն քսանհինգ տարուց ավելի է: Այդպիսով ժողովրդի Տգիտությունը ( ըստ Րաֆֆու ), թույլ չի տալիս կողմնորոշվել, թե ինչպես կարելի է թոթափել օտարի լուծը, իսկ կղերական անասունները, այս դեպքում օլիգարխիկ հոգևորականությունը, ( այն ժամանակ նույնպես, գրում է Րաֆֆին ), ժողովրդի հոտը ուղեկցելու փոխարեն, կառուցում էին վանքեր ու եկեղեցիներ, փնթի իշխանները ու մելիքները՝ ամրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն նորից եկեղեցի էին կառուցում ինչպես հիմա: Հենց այդ աստվածապիղծ հոգևոր հայերը ամեն հնարք գործի էին դնում, ժողովրդին խավարի, տգիտության ու հնազանդության մեջ պահելու համար: « ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ » : Այս տխմար կարգախոսը հենց նրանց ապուշությունն է: Իսկ ինչ է նշանակում այս հիմարությունը: Ուրեմն կարելի է օտարի արյունը թափել, բայց սեփական ժողովրդի արյունը լափոխ իշխանինը՝ ո՛չ: Լավ, եթե այդպես է, ինչու՞ այդ դեպքում օտարների արյունը նույնպես չփորձեցիք թափել, քանի որ այդ կարգախոսը արդեն իմաստազրկված է եղել բոլոր ժամանակներոում, սակայն տգիտությունը մեր պարանոցին է փաթաթել այդ անասունների ասած էշությունը: Րաֆֆին ասում էր « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն է թափվել » : Րաֆֆի Կնշանակի օտարը ավելի լավ է մեզ ճանաչում, գիտի մեր կղերական անասունների կարգախոսը, ու իր սև գործը անելու համար, օգտագործում է մեր ներքին թշնամուն՝ այդ վայ հայերի ձեռքով է անում այն, ինչ պետք է աներ ինքը, ու գիտեն որ մենք ուղղորդվում ենք « ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ » կարգախոսով: . « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու »։ Գարեգին Նժդեհ : Ինքներդ տեսեք, հիմա նույն պատկերն է , Ներքին թշնամին՝ այս դեպքում իշխանական ողջ էլիտան, վերից — վար, այդ թվում նաև հոգևորականությունն ու մտավորականությունը, որը խոշտանգում է ու սպանում ժողովրդին, արդարացնում է իր ոճիրները՝ փորձելով հաճոյանալ ռուսներին: Սարի Թաղի բախումների ժամանակ իզուր չէր ոստիկանը մեծ ոգևորությամբ ասում որ , « Ռուսնեը գալու են, որ Սասնա Ծռերին փրթեն » : « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի » Գարեգին Նժդեհ: Իսկ մենք մտածում ենք, թե Հայը հայի արյուն չի թափի, Նրանք մեզ սպանում են ու մենք « Ամոթ » գոռալուց ոչնչի ընդունակ չենք, Ու այդպես ամբողջ դարաշրջաններում, ասել ենք « Ամոթ » ու մնացել ենք օտարների լծի տակ: « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »։ ՐԱՖՖԻ Թոխմախի մհերների ու Շմայսներին օգտագործելով սեփական ժողովրդի դեմ, բռնակալները ժողովրդին հյուծեցին ու հալածեցին բոլոր դարերում, մեզ արգելեցին արյուն թափել, որովհետև իրենք կարող էին ժողովրդի արյունը թափել ու անպատիժ մնալ, իսկ ժողովուրդը իրավունք չուներ հակառակը անելու: Ժողովուրդը անգամ իրավունք չուներ արդարություն ու ազատություն պահանջել, որովհետև տերերը արգելեցին նրան զենք վերցնել ու պայքարել:

Դարեր են անցել, սակայն մեր ժողովրդը մնացել է նույն հոգևարքի մեջ, մի պահ Խորհրդային Հայաաստանում մեծացած և կրթություն ստացած սերունդը հասկացավ որ, իրենց պապերը սխալ են ապրել, տգիտությունը պապերին հնարավորություն չի տվել ազատության բերկրանքը զգալ: Այդ պատճառով էլ Արցախյան պատերազմը հաղթեցին՝ գիտակցելով, որ թշնամուն կարող են հաղթել իրենց գաղափարով ու կամքով:

Սակայն Հայաստանի անկախությունից հետո, Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին ժողովրդւին վերադարձնելու միջնադարի խավարն ու տգիտությունը, սնահավատությունն ու վախը: Այդպես համատարած տգիտության մեջ փնթիները կարող էին ավելի հեշտ կառավարել ժողովրդին, ինչն էլ և արեցին: Խեղաթյուրելով մեր պատմությունը, հերոսներին ու ամեն ինչ գլխիվայր ներկայացրեցին եկող սերունդներին: Ու համատարած տգիտության արդյունքում ունենք այն, ինչ կա « Ամոթ Ոստիկանին » ահա այս բառը, որը կրկնեցինք բոլոր դարերում, « Սերժիկ Հեռացի՛ր » այս բառը նույնպես մնաց ժառանգություն անցյալ դարերից: Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաեւ վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության, որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը »։ Րաֆֆի Ու այդպես հավիտենական պայքարը ոչինչ չի ծնում, միայն ստրկամիտ ու հուսալքված սերունդ, որը համակերպվում է իր վիճակին, որը դառնում է համբակ, բառիս բուն իմաստով, որը և ինքնստինքյան մարմնավաճառից ոչնչով չի տարբերվում, նույնիսկ ավելի վատը: Մեր անցած դարերի պատմության նկարագիրը տեսնում ենք հիմա, որովհետև Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումները կոչեցին աղանդավորական, մինչդեռ նրանք պայքարում էին ազատ ապրելու համար, պայքարում էին մարդավայել ապրելու համար: Կանցնեն ժամանակներ ու կեղտարյուն պատմաբանները այս « Սասնա Ծռերի » ապստամբությունը կանվանեն ահաբեկչական, չնայած արդեն այդպես են կոչում, իսկ Ժողովրդի այս ցասումը կկոչեն աղանդավորական, մնում է որ հիմա աղվեսադրոշմ խարանեն ակտիվիստների ու բերման ենթարկվածների ճակատներին: Իսկ փնթի ու պոռնիկ մտավորականները սազները առած իրենց տիրոջը գովաբանելով փորձում են ավելի արտահայտիչ երևալ: ( « Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն » : Գարեգին Նժդեհ ) Հենց այդ ներքին թշնամին այդ մտավորականն է, կուսակցականն ու հոգևորականը, քաղաքական գործիչը ու ոստիկանը, անգամ նրանց ծնող մայրերն են թշնամի, քանի որ իրենց արգանդից ծնված հրեշին կարող են միայն կանգնեցնել նրանք, սակայն նրանք չեն կանգնեցնում, ուրեմն համագործակցում են չարիքի հետ, չարիքը պետք է արմատախիլ արվի, անկախ թե նրա երակներում ինչ գույնի արյուն է հոսում, Գարեգին Նժդեհը իզուր չէր կտակել իմաստուն խոսքերը: « Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք. » Գարեգին Նժդեհ Ուրեմն եկեք ձեռքազատվենք դարերի խորքից եկած այդ ստրկամտության բեռից, պայքարենք, որպեսզի մեր զավակների պարանոցին չլինի օտարի լուծը, որպեսզի մեր զավակները համբակ չդառնան: Աստված մարդուն ստեղծել է ազատ ու հպարտ, ովքեր Աստծո այս խոսքը առհամարում են ու ոտնատակ տալիս, կնշանակի չարիք են շրջապատի համար, դրանց պետք է այրել, այրել բառիս բուն իմաստով, կլինի ոստիկան, թե՛ պատգամավոր: Հիսուս Քրիստոսը ասում էր « Այն ծառը, որը պտուղ չի տալիս պետք է կտրվի ու կրակը նետվի, Քանզի ամեն մարդ կրակով պիտի աղվի եւ ամեն զոհ աղով պիտի աղվի »: ( Ավետարան ըստ Մարկոսի, )։ Կրակն է , որ պետք է մաքարզերծի նրանց մեղավոր հոգիները: Ամեն միջոց արդարացի է, քանզի նրանք ամեն միջոց օգտագործում են ժողովրդին ոչնչացնելու համար: Հարկավոր է հիշել, որ « Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել » : Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 29/072016

7 կարծիք «ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ»-ի վերաբերյալ

  1. Հարգարժա՛ն Առաքել, հպարտ եմ, որ ազգակիցներ ենք, հայրենակիցներ: Թող Ձեզ նման անաչառ նվիրյալները, որոնք ապրում են ազգի հոգսերով, տառապում պատմության ընթացքում նրա թույլ տված սխալների համար, փորձում պարզաբանումներ մտցնել, վերլուծել և սկուտեղի վրա մատուցել ներկա տխրահռչակ ,,առաջնորդներին,,, միշտ լինեն անվտանգ ու ապահով: Թող Ձեր գրիչն այնքա՜ն անսպառ լինի, որ մի օր էլ միայն գովերգեք մեր Հայք-Հայաստանն ու նրա զավակներին. թող որ հպարտ լինենք մեր հայրենիքով: Հավատում եմ՝ գալու է այդ օրը:

    Like

  2. Հենց այդ աստվածապիղծ հոգևոր հայերը ամեն հնարք գործի էին դնում, ժողովրդին խավարի, տգիտության ու հնազանդության մեջ պահելու համար: « ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ » : Այս տխմար կարգախոսը հենց նրանց ապուշությունն է: Իսկ ինչ է նշանակում այս հիմարությունը: Ուրեմն կարելի է օտարի արյունը թափել, բայց սեփական ժողովրդի արյունը լափոխ իշխանինը՝ ո՛չ: Լավ, եթե այդպես է, ինչու՞ այդ դեպքում օտարների արյունը նույնպես չփորձեցիք թափել, քանի որ այդ կարգախոսը արդեն իմաստազրկված է եղել բոլոր ժամանակներոում, սակայն տգիտությունը մեր պարանոցին է փաթաթել այդ անասունների ասած էշությունը: Րաֆֆին ասում էր « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն է թափվել » : Րաֆֆի Կնշանակի օտարը ավելի լավ է մեզ ճանաչում, գիտի մեր կղերական անասունների կարգախոսը, ու իր սև գործը անելու համար, օգտագործում է մեր ներքին թշնամուն՝ այդ վայ հայերի ձեռքով է անում այն, ինչ պետք է աներ ինքը, ու գիտեն որ մենք ուղղորդվում ենք « ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ » կարգախոսով: . « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու »։ Գարեգին Նժդեհ :

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s