ՔԱՎԹԱՌ

TATOSNERԱ

1873 թվականն էր:

Չինաստանի Թին-թին-Թվիզ քաղաքի «Սպիտակ-Լուսնի» հյուրանոցը լուսավորված էր բավականին աղոտ լույսով: Երկու զուգահեռաբար գրած սեղանների վրա՝ տեղ-տեղ կարմիր գինովմրկտված սփռոցները, կարգով շարած ամանները՝ ուտելու խոշոր պարագաներով գրգռում էին հաճախորդների մեջ գայլի ախորժակ:

Այդ սեղաններից մինի շուրջը բոլորած էին մի քանի երիտասարդներ, — երիտասարդներ ավարտած, կիսավարտ, երիտասարդներ դատարկ գլխով և մեծ պահանջմունքներով: Դրանք էիննոր սերնդի ներկայացուցիչները, իրանց թարմ ուժերով և նոր մտքերով:

Նրանցից մինը ծույլ կերպով յուր մարմինը վեր էր թողած աթոռի վրա՝ թևքը տված սեղանին, երևի շատ գոհ էր այդ կարասիքներից, որոնք կարողացել էին բռնել նրա թմրած անդամները:Նա հագնված էր բավականին մաքուր կերպով, նրա կուրծքը զարդարված էր ոսկի շղթայով և մատի վրա փայլում էր գոհար մատանի: Նրա հիմար-կովային դեմքը, խնամքով ածելած թշերը,սառն, անխորհուրդ աչքերը, կոկած և յուղած մազերը պատկերացնում էին խիստ ապուշ և մեղկ բնավորություն: Երեսի վրա դուրս փչած կարմիր պզուկներր ցույց էին տալիս, թե պարոնըխիստ սերտ հարաբերություններ ուներ վեներայի հետ:

Երիտասարդը ուսումնական էր: Նա ուսումնական էր, որովհետև ուներ դիպլոմ, որը ստացավ իբրև վկայական յուր՝ Նանկինում մի քանի տարի մոլի և անբարոյական կյանք վարելուց: Նրաանունը թարգմանվում է հայոց խոսքերով Ջուր-ծամող:

Նրա մոտ լուռ նստած էր մի փոքրիկ մարդ, որի ցամաք, որպես շինականի տրեխ դեմքը, կատվանման ռեխը, նեղ ու հուլունքի պես պսպղուն աչքերը բացատրում էին մի ստոր և կեղտոտհոգու պատկերը: Դժոխքի մուկը միայն յուր ստորաքարշ հատկություններով կարող էր մրցություն անել այդ ծածկամիտ և նենգավոր բնավորության հետ: Նա մի ձեռքով թշնամաբարքաշքշում էր յուր քոսա միրուքի մազերը, միևնույն րոպեին, երևում էր, յուր սրտումը հաշիվ էր տեսնում Սադայելի հետ: Պարոնի անունը հայոց խոսքերով թարգմանվում էր Սատկած-ոջիլ:

Հանկարծ Ջուր-ծամողի կովային երեսը ցնցվեցավ մի թթու Ժպիտով նա գոչեց.

— Տրակտիրչի՜կ, բե՜ր մազերդ քաշեմ:

Նա ամենևին չշարժվեցավ յուր տեղից, կարծես շատ գոհ մնաց յուր լեզվից, որ կարողացավ արտասանել այդքան շատ բառեր:

Նրան մոտեցավ պանդոկապետը, մի շիկահեր երիտասարդ, թեթև… ծնոտի վրա, խելացի և ազնիվ դեմքով, որի հպարտ և անձնասեր շարժվածքը ամենևին չէին ցույց տալիսպանդոկապետներին հատուկ ստորաքարշ հայհոյամոլությունը: Երևում էր, որ, հանգամանքներից ստիպված՝ այդ պարոնն ընդունել էր յուր կոչմանը անհարմար մի պաշտոն:Այսուամենայնիվ, լսելով Ջուր-ծամողի հիվանդ ձայնը՝ նրա հետաքրքրությունը շարժվեցավ և մոտ գնաց, հարցնելով.

— Հը՛մ, էլի ի՞նչ կա:

— Բե՜ր մազերդ քաշեմ, — կրկնեց Ջուր-ծամողը, ձեռքը շարժելով:

— Դու կարա՞ս իմ մազերը քաշել, — հարցրեց պանդոկապետը, — դու խոմ մարդ չես, դու Բաղդադի թամբալներիցն ես, որ պառկում են արմավենու տակ, բերանները բաց են անում,գուցե մի բարի բախտով խուրման ինքն իրան ընկնի նրանց բերանը:

Ջուր-ծամողին երևի դուր եկան այդ խոսքերը, որ նկարագրում էին նրա հերոսական բնավորությունը, և նա, յուր ռեխին խիստ հարմար ձև տալով՝ դարձյալ կրկնեց.

— Շատ մի՜ հաչեր, բե՜ր մազերդ քաշեմ:

— Դե՜, քաշիր, — ասավ պանդոկապետը, բարձրացնելով յուր սարսափելի մուշտին: Ջուր-ծամողը զարհուրելով ետ քաշվեցավ, զրկվելով յուր սովորական զվարճությունից:

Սատկած-ոջիլը, որ բոլոր ժամանակը լուռ նայում էր այդ դրամատիկական հանդեսին ավելի ախորժանքով ձիգ տվեց յուր քոսա միրուքի մազերը և նրա՝ արյունից քամված տզրուկի նմանշրթունքների միշից լսելի եղավ խի՛… խի՛… խի՛… մի ծիծաղ, որ ավելի նման էր հոգեվարք կատվի հեծկլտոցին:

Բ

Սույն միջոցին հյուրանոցը ներս մտավ մի պարոն: Դա մի փոքրիկ մարդ էր, կարճլիկ հասակով, ցամաքած մարմնով և տարիքն անցած, որը կամենալով յուր էշն էլ երիտասարդությանքարվանին խառնել՝ ձևացնում էր իրան որքան կարելի է մանկահասակ: Նրա կապկանման գորշ դեմքը, նենգավոր աչքերը, խառնիխուռն մազերը, կծկված մորուքը, բացատրում էինկեղծավորություն և խռովարար բնավորություն: Կարծես ստեպ-ստեպ թեքվելուց, խոնարհվելուց և նշանակություն ունեցող պարոնների ոտքերը լիզելուց՝ նրա մեջքը ծովել էր յուրսովորական ուղղությունից և ստացել էր փոքր-ինչ սապատողական ձև: Իսկ հմուտ ֆիզիոլոգները, այդ երևույթը մի այլ անսպասելի պատճառի էին ընծայում…

Այդ մարդը կարծես ներկայացնում էր այն օձը, որ ներս սողաց նախաստեղծ մարդերի անմեղ բնակարանը:

Այսուամենայնիվ, նրա երևալը մի առանձին հաճություն պատճառեց Ջուր-ծամողին, և սա փոխելով յուր նվիրական անշարժությունը՝ դարձավ դեպի նորեկ պարոնը, ասելով.

— Հա՜, Քավթա՜ռ, վերջապես եկա՞ր դու:

Պանդոկապետը սկսեց ծիծաղել: Իսկ Քավթառը — այդպես էր եկվորի անունը — մոտենալով Ջուր-ծամողին՝ ասաց.

— Տո՜, մեռած, հալա սա՞ղ ես:

— Քեզ պետք է թաղեմ, Քավթառ, դու պառավել ես, ատամներդ թափվել են, բայց ես ջահել եմ, հալա չեմ մեռնի, — պատասխանեց Ջուր-ծամողը:

Իսկ Քավթառը ցույց տալու համար, թե դեռ երիտասարդ է՝ նստեց աթոռի վրա և բաժակը սեղանին զարկելով, կոչեց.

— Ըստ կարգին:

Այդ սովորական խոսքի իմաստը վաղուց ծանոթ լինելով պանդոկապետին՝ դրեց նրա առջև մի շիշ գինի, ասելով.

— Դե՜, լկիր:

— Քավթառը սկսեց խմել և ծխել:

Գ

Այդ րոպեին գնդախաղի դահլիճից դուրս եկավ մի սևուկ երիտասարդ, բարձրահասակ, թուխ, գանգուր մազերով, երկճղի մորուքով, քիթը զինվորած պենսնեով: Նրա սևորակ աչքերը, գիժմոզու աչքերի նման վառվում էին մի տարապայման կրակով:

— Շամշու-ղամար, — կոչեց նա մոտենալով առաջիններին, և միմոսական կերպով կռանալով դեպի Ջուր-ծամողը՝ ասաց,

— Տո՜, գուդաուրի, վո՞ւնց ես, — և դառնալով դեպի Քավթառը՝ ասաց.

— Տո՜, իշի մամիդա, վո՞ւնց ես, ջեր սա՞ղ ես:

— Դա Նոյի ագռավն է, դա չի սատկի, — մեջ մտավ Ջուր-ծամողը:

— Հա՛ … հա՛ … հա՛… — ծիծաղեց և Սուտ-փրթփրթողը — այդպես էր նրա անունը — և նստեց առաջինների մոտ:

— Ո՞ւր է Իծի-մորուքը, չէ երևում, — հարցրեց նա:

— «Շան անունը տաս, պոչը ժաժ կտատ», ահա՜, — ձեռքը մեկնելով դեպի դուռը՝ ասաց Քավթառը:

Եվ իրավ, ներս մտավ մի երիտասարդ միջակ հասակով, ֆրանտ, մկան պոչի նման բարակ սպանիոլկով ծնոտի վրա, սև կոկած մազերով և թուխ աչքերով: Նրա ամբողջ կերպարանքըարտահայտում էր պճնասիրություն, վավաշոտ թուլություն և չար նախանձ: Կարծես այդ պարոնը խիստ գոհ չէր յուր բախտից, թե ինչո՞ւ աստված նրան տղջիկ չէր ստեղծել, թե ինչո՞ւինքը չէր կարող կրինոլին կամ յուբկա հագնել…

Իծի-մորուքը — այդպես էր նոր եկվորի անունը, — մոտեցավ առաջիններին, ինչ-որ փսփսաց ականջին, մի քանի խոսք էլ անլսելի կերպով Ջուր-ծամողին ասաց, հետո ինչ-որ «լուի» անունլսվեցավ, և իսկույն տիրեց րոպեական լռություն:

Սատկած-ոջիլը, որ բոլոր ժամանակը լուռ նստած էր, դարձյալ արձակեց մի այնպիսի ծիծաղ — խի՛ … խի ՛ … խի՛ …

Բոլորի ուշադրությունը դարձավ դեպի նա, որը հանեց յուր ծոցից մի թերթ թուղթ և ցույց տվեց Քավթառին, մյուսներն էլ ամեն կողմից վրա թափվելով, սկսան նայել թղթի վրա:

— Լա՜վ զարբազան ես գրի, — ասաց Սուտ-փրթփրթողը ուրախանալով:

— Էս մինը ավելի լավ է, որ ոտանավորով ես գրել, — խոսեց Իծի-մորուքը: Ամենքի երեսի վրա փայլեց ուրախություն:

— Գինի՛, — կանչեցին բոլորը ուրախանալով:

Սույն միջոցին նախասենյակից լսելի եղավ մեղեդիի հնչումները, դռները շառաչմամբ ետ գնացին, հպարտ քայլերով ներս մտավ մի այլ երիտասարդ, շագանակի գույն մազերով,վերարկուն անփույթ կերպով ձգած ուսին, և կզակը կապած սպիտակ թաշկինակով:

— Ահա՜, Քամի-փչողն էլ, — ձայն տվեցին առաջինները, ցույց տալով եկվորին:

Իսկ Քամի-փչողը մոտեցավ նրանց: — Հը՛մ, Թաթոսնե՜ր, ի՞նչ խաբար, — հարցրեց:

Նրանք ցույց տվեցին նրան Սատկած-ոջիլի ոտանավորը: Քամի-փչողը աչքե անցնելով այն տողերը՝ կրկին արհամարհանքով ետ տվեց, ասելով ինքնաբավական հպարտությամբ.

— Քե՜փ արեք, թե այդ գրվածքը չներգործե՝ ես մի «հավելված կու գրիմ»:

Վերջին խոսքերը կարծես ոգի շնչեցին Թաթոսների մեջ (այդ անունով էր կոչվում նրանց խումբը), և նրանք սկսեցին իրանց առաջին կինտոյուբանությունը, — հանաքներ անել, միմյանցլուտանքներ արձակել, ծիծաղել, հռհռալ, ուտել, խմել և այլն:

Երբ բոլորի կատարները տաքացած էին՝ վեր բարձրացավ Քավթառը, որպես Թաթոսական խմբի պատրիարքը և ասաց.

— Պարոննե՜ր, այժմ դեպի գործ:

Բոլորը վեր կացան ընթրիքի սեղանից, առանձնացան մի անկյունում, բոլորեցին խաղաթղթի շուրջը և սկսվեցավ գործը…

Աքաղաղները երեք անգամ կանչել էին, տակավին մեր հերոսները գործում էին: Մոտեցավ պանդոկապետը և հրամայեց վերջացնել խաղը, ասելով՝ հյուրանոցի դռները պետք է կողպվին:Նրանք դադարեցան խաղալուց, և մի ամբողջ Ժամ հաշիվների վրա կռվելուց և միմյանց հայհոյելուց հետո թողին հյուրանոցը:

Հյուրանոցի մի անկյունում, սեղանի մոտ, որի վրա գրված էին զանազան լեզուների լրագիրներ, միայնակ նստած էր մի երիտասարդ: Նա մերթ-մերթ ըմպելով յուր մոտ գրած սև գարեջրիգավաթը, ծխում էր և կարդում էր: Այդ պարոնը, — միջակ հասակով, բարեձև կազմվածքով, բավականին պարկեշտ կերպով հագնված մի երիտասարդ էր, որի պատկառելի դեմքը, բարձր ևլայն ճակատով, կարճ, խուճուճ մազերով, գանգուր մորուքով, երևի ստեպ-ստեպ պարապմունքից տկարացած աչքերով. — արտափայլում էր խիստ ծանր և խոհեմ բնավորություն: Նրադեմքը տխուր էր, որպես ամպամած երկինքը, նրա աչքերում նկարված էր սաստիկ արհամարհանք դեպի յուր շրջակայքը:

Նա վերջացնելով գարեջրի գավաթը, կրկին վառեց յուր սիգարը, և ձեռքը ծնոտին դնելով, կրթնեցավ սեղանի վրա և սկսավ նայել Թաթոսների խմբին, թե որպես ճղճղում էին նրանք,որպիսի՜ լուտանքներ էին արձակում մինը մյուսին, և որպիսի՜ կռիվներ էին սարքում խաղի մեջ հաշիվների պատճառով:

Խեղճ երիտասարդի դեմքը ավելի մռայլվեցավ, և նա, խորին հոգոց հանելով, ասաց այդ խոսքերը, «Խմբագրությո՛ւն… և ազգային ուսումնարանի ուսուցիչնե՛ր… ահա մեր լուսավորիչները…խեղճ ազգ, ո՞ւմ ձեռքը հանձնել ես քո ճակատագիրը…»:

Մինչ նա այդ տխուր խորհրդածությանց մեջ էր, նրան մոտեցավ մի մանկահասակ պարոն կարճլիկ հասակով, համեստ, մոխրագույն հագուստով, նրա վսեմ դեմքը յուր արծվի, ցամաք,գունատված այտերով, փոքրիկ մորուքով, խելացի, կրիտիկական աչքերով բացատրում էին հանճար, և երկաթի կամքի հաստատամտություն:

Այդ երիտասարդը կարծես մաշված յուր կյանքի թարմ և զարդագեղ գարունքի մեջ, ներկայացնում էր անձնանվեր զոհաբերության պատկերը, գործի և աշխատության:

— Ողջույն, ընկեր, — ասաց նա մի թեթև ժպիտով, մոտենալով առաջինին, — գիտե՞ս, մեղրաճանճերը դարձյալ սկսել են խռովել…

— Ինչո՞ւ չեք ասում իշամեղուները, — նրա խոսքը կտրեց առաջինը:

— Այս իշամեղուները, — կրկնեց փոքրիկ երիտասարդը, — հարկավոր է միայն Չաքուչին ասել մի փոքր մուխ տա նրանց:

Սույն միջոցին բայր օձի քայլերով մոտեցավ նրանց մի այլ երիտասարդ, ծաղկավեր մետաղի երեսով, սարսափելի, ծաղրական աչքերով, որի դեմքի ամեն մի գծերից արտահայտվում էրթունավոր երգիծաբանական պարսավանք դեպի ամեն մի տգեդ և զզվելի երևույթ, ընդ նմին և ազնիվ անկեղծություն:

— Բարով, բարով, Չաքուչ, ո՞ւր էիր, — դարձան դեպի նա առաջին երիտասարդները:

— Թափառում էի… լրտեսում էի… սևցնում էի… ջարդում էի… և փշրում էի… — պատասխանեց Չաքուչը ինքնաբավական արհամարհանոք:

— Այդ քո պաշտոնն է, — ասաց երիտասարդը՝ արծվի քթով:

— Թեև դու լրտեսում ես, պարոն, — ասաց տխրադեմ երիտասարդը, — բայց չես կարողացել նկատել մեր հասարակական գործերի ավելի խոշոր երևույթները:

— Որպե՞ս, — աչքերը լայն բացելով հարցրեց Չաքուչը:

— Սեպտեմբեր ամիսը եկավ, Ն…. ուսումնարանի ընտրողությունները մոտեցան, մեր լուսավորիչների կյանքի և մահու րոպեն հասավ…: Այդ պարոնները սկսել էին եկեղեցիների շեմքըմաշել… տանից տուն թրև գալ… և նշանակություն ունեցող աղաների և տիկինների շրթունքին մեղր քսեկ…

Իրավունք ունին, — պատասխանեց Չաքուչը, — այստեղ հացի խնդիրն է, նրանք պատերազմում են կյանքի գոյության համար: Հեշտ բան չէ՜ երկար տարիներով լուսավորությանմենավաճառը յուր ձեռքին ունենալ, և հանկարծ զրկվել նրանից:

— Նայեցեք, նայեցեք, լուսավորիչներին, — ասաց ժպտալով տխրադեմ երիտասարդը, ցույց տալով խաղացող Թաթոսների խմբին:

— Չէ՜ կարելի մեղադրել նրանց, պարոններ, — ասաց փոքրիկ երիտասարդը արծվի քթով, — այդպես դատարկությամբ անցուցել են դրանք իրենց բոլոր կյանքը: Ես կճանաչեմ նրանցիրանց ուսանող ժամանակից: Ոչինչ չէին շինի, ոչինչ չէին կարդա, երբեմնապես միայն դասախոսություններ լսելու կերթային, իրանց ժամանակը կվատնեին այլ և այլ զվարճությանտեղերում, պատուվաճառուհիների հետ կսիրախոսեին, և մի քանի տարի այսպիսի դատարկ կյանք վարելուց հետո, սատանան է խաբար թե որպես… մի ուսումնական տիտղոս ձեռքձգելով, դառնում են դեպի իրանց հայրենիքը, դատարկ գլխով և դատարկ գրպաններով,

— Իսկ այստե՞ղ, — հարցրեց Չաքուչը:

— Այստեղ նրանց պահանջմունքները մեծ են. — Իրանց տգիտությանը բարձր նշանակություն տալ, աշխատել զանազան ինտրիգաներ սարքել, իրանցից բարձր ամենայն ուժերստորացնել, և իրանց անձնական եսը դուրս ձգել, այս և այն ազնիվ պարոնի պատվին մուր քսել, որ իրանց տգիտությունը չերևի, ամենատեսակ խորամանկություն, եզվիտությունբանեցնել, աշխատողների և գործողների անունը կոտրել, հասարակական գործերի մենավաճառը յուր ձեռքը ձգել, իրանց գրպանը պարարտացնել, որ կարողանան գիշերներ անցուցանել,ուտել, խմել, խաղալ, լրբանալ… և առավոտյան թուլացած, թմրած, և պատրաստ դասատուն երթալ, հորանջելով շուտ-շուտ ժամացույցին նայել, թե երբ զանգակի ձայն կլսվեր, որազատվեին իրանց անտանելի աշխատությունից… այսուամենայնիվ կույր ժողովուրդը ճանաչում է դրանց որպես լուսավորիչներ, ազգասերներ, որպես գործող մարդիկ:

— «Կույր ձին կույր էլ նալբանդ կունենա», — կնքեց Չաքուչը յուր խոսքը:

Երկու երիտասարդները խնդացին, — գնանք, պարոններ, գնանք մի փոքր օդ շնչելու, չարժե այդպիսի մարդերի հետ ժամանակ վարել — ասաց արծվի քթով երիտասարդը և երկուսն էլդուրս եկան հյուրանոցից, երբ Քավթառը տասներորդ անգամ կոչում էր ըստ կարգին…

Դ

Ամեն գիշեր «Սպիտակ-Լուսնի» հյուրանոցը պատիվ ուներ այդ պատվական հյուրերն յուր մեջ ընդունելու: Ամեն գիշեր նրանք ուտում, խմում, միմյանց հետ հանաքներ էին անում, թուղթէին խաղում, կռվում էին, հայհոյում էին և հեռանում հյուրանոցից:

Ովքե՞ր էին այդ պրոնները: — Ազգային լուսավորիչներ: Նրանց ձեռքումն էր ժողովրդի մտավորական և բացառական կրթության — ուսումնարանը, մամուլը և երկու ամենազորեղգործիքները:

Քավթառը տեսուչ էր քաղաքի հոգևոր դպրոցում՝ ուր ուսուցանվում էր Լամայի կրոնքը և Կոնֆուկիմոսի իմաստությունը, ուր պատրաստվում էին բարեպաշտ մանդարիններ: Ջուր-ծամողըտեսուչ էր մի օրիորդաց ուսումնարանի և պատրաստում էր կրթված հայրացուներ: Իսկ մնացածները վարժապետներ էին այդ երկու ուսումնարանների: Նրանք միևնույն ժամանակխմբովին հրատարակում էին մի լրագիր «Միջատ-Չինաստանի» անունով, որ էր պաշտոնական օրգանը նույն քաղաքի մանդարինների գլխավորին, որի քթին անուշ խունկ էին ծխում ևփոխարենը ստանում էին ամեն տարի մի հազար դուկատ կաշառք: Գլխավոր մանդարինը յուր կողմից պաշտպանում էր և հովանավորում նրանց, մտածելով, որ նրանց պրոպագանդայովշուտով մեծ դալայլամայի գահը կստանար: Այս պատճառով այդ մարդիկը փոխադարձաբար ամենասարսափելի կերպով միմյանց օգնում էին:

Գիշերն անցավ:

Թին-թին-Թվիզի մինարեթները դեռ նոր էին սկսել փայլել արևի առաջին ճառագայթներից, դեռ նոր թեյի թփերը վեր էին խնկում իրանց անույշ բուրմունքը:

«Սպիտակ-Լուսնի» գիշերային հյուրերից շատերը դեռ մրափում էին իրանց դահլիճներում և բաքոսի հետ երազներ էին տեսնում: Իսկ մի քանիսը, անքնությունից թմրած և թուլացած՝զարթեցան, և հակամայից ստիպված, աչքերը ճմռելով սկսան դիմել դեպի իրանց գործը:

Ամենից վաղ Ջուր-ծամողը լվացվեցավ, սանդրվեցավ, կոկվեցավ և դիմեց դեպի օրիորդաց ուսումնարանը: Երբ սա հասավ՝ աղջիկները բոլորը հավաքվել էին և ուսումնարանի բակում խաղէին անում: Երբ որ տեսան տեսչին՝ սրանցից մի քանի հասուն օրիորդներ վազեցին, նրա առաջը կտրեցին:

— Պարոն տեսուչ, պարոն տեսուչ, — ասացին նրանք, — էգուց ձեր անվանակոչության տոնախմբությունն է, մենք պետք է գանք ձեզ մոտ շոկոլադ խմելու:

— Շատ լավ, եկե՜ք, կոնֆետներ էլ կառնեմ ձեզ համար, — պատասխանեց տեսուչը ժպտալով:

— Հի՛… հի՛… հի՛… — ծիծաղեցին օրիորդները և վազեցին, իրանց ընկերուհիներին պատմեցին նույն ուրախալի խոստմունքը:

Զանգակի ձայնը հնչեց: Աշակերտուհիները սկսան հավաքվել դասատունները:

Տեսուչը նույնպես սկսավ ման գալ դասատունները և նայել կարգերին:

— Էդ թանաքամանը ո՞վ է տեղից շարժել, — կոչեց նա ժանգոտ ձայնով:

Աշակերտուհիներից ամեն մինը սկսավ երդվել, որ ինքը չէ արել: Տեսուչը ուղղեց թանաքամանը և մռմռալով անցավ: Նա տեսավ հատակի վրա ընկած մի փոքրիկ կտոր թուղթ:

— Էդ ո՞ր անզգամն է ձգել, — գոռաց նա: Աշակերտուհիքը դարձյալ սկսան երդվել և ճիչ բարձրացնել:

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտաններ, ես չե՞մ ասել, որ դասատունները չպետք է աղտոտեք: Օրիորդ հուրի, էդ քո բանը կլինի, անիծած, դեպի անկյուն:

Խեղճ հուրին գնաց, կանգնեցավ անկյունում, թեև բոլորովին անմեղ էր:

Պ. տեսուչը տեսավ մի աղքատ աշակերտուհու կոշիկը մի փոքր պատռված:

— Անպիտա՜ն, — գոռաց նրան, — ես քեզ չպատվիրեցի՞, որ ուսումնարան չգաս մինչև նոր կոշիկներ չհագնիս:

— Պարոն տեսուչ, մայրս խոստացավ, որ այսօր արծաթե բադիան գրավ կդնե մեր հարևանի մոտ և ինձ համար կոշիկներ կառնե:

Ամեն ինչ այդպես կարգի դնելուց հետո, պ. տեսուչը դուրս գնաց պատշգամբը, այնտեղ վարժուհիներից մեկը միայնակ ճեմում էր: Մի քանի անգամ նրանք շրջան տվեցին, խոսեցին,հռհռացին և երկար քաղցրաբանություններից հետո, ներս մտան ուսուցչական սենյակը:

Ե

Սատկած-ոջիլը թեև վարժապետություն էր անում, բայց միևնույն ժամանակ նա ծառայում էր արքունի դատարանում: Արևածագից մի քանի ժամ անցած էր, երբ նա մի լայն փողոցովվազում էր դեպի յուր ծառայության տեղը: Ճանապարհին մոտեցավ նրան մի մարդ վշտահար դեմքով:

— Աղա՜, — ասաց նա, — ես ձեզանից մի բան խնդրած ունեի:

— Մի բա՞ն, — կրկնեց Սատկած-ոջիլը, և ռեխը դեպի վեր ցցելով մտածության մեջ ընկավ:

— Էն գործեի մասին էլի՜… — շարունակեց վշտահար մարդը:

— Դա՜, դա՜, միտքս ընկավ, — պատասխանեց Սատկած-ոջիլը, — բայց դժվար գլուխ գալու բան է:

— Աղա ջան, ես ձեր զահմաթը կքաշեմ, — հառաշ տարավ վշտահարը, և կոխեց Սատկած-ոջլի ձեռքը մի բուռն ոսկի:

Նրա նեղ աչքերը վառվեցան անսովոր ուրախությամբ:

— Գնա՜, — ասաց նա, — միամիտ կաց, ինչպես ասել ես այնպես էլ քո բանը կու շինեմ:

Մեր ընթերցողը երևի ոչինչ չհասկացավ այդ խոսակցությունից: Սատկած-ոջիլը, որպես ասացինք, ծառայում էր դատարանում, նրա պաշտոնն այն էր, որ դատարանին տված խնդիրները ևգործերը կարգի դներ, հերթ նշանակեր քննության համար: Վշտահար պարոնի վրա մի մարդ գանգատվել էր, և նա հաստատ գիտենալով, որ գործր կկատարվի և պահանջված արծաթըիրանից կառնեն, աշխատում էր, որքան կարելի է, գործի քննությունը ետ ձգել, որպեսզի ինքը կարողանա ժամանակ գտնել մի քանի օր առաջ յուր կայքը թաքցնելու կամ վաճառելու, որհետո պարտատերը չկարողանա մի բան գտնել, որի վրա կարելի լիներ դարձնել պահանջը: Սատկած-ոջիլը, հնարավոր լինելով այդ խարդախությունը՝ խոստացավ նրա գործը մի ամսովհետաձգել:

Զ

Վաղ առավոտյան Քավթառը մկան նման խլրտվում էր դեպի հոգևոր դպրոցը: Գիշերվա կոնծաբանությունից դեռ Բաքոսը յուր բոլոր խմբով նրա գլխում զուռնա-նաղարա էր ածում: Նահասավ դպրոցի դուռը, տեսավ աշակերտներից մինը գրքերը թևքի տակին գալիս է:

— Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, — հարցրեց նրան:

— Մայրս բազար ուղարկեց, պարոն տեսուչ — պատասխանեց աշակերտը:

— Ուրեմն էդպե՞ս…

Նրանք սկսան վեր բարձրանալ սանդուղքներից:

Դպրոցը տեղավորված էր մի հին շինվածքի մեջ, որ ավելի նման էր թուրքի քարվանսարայի:

Քավթառը վեր բարձրանալով սանդուղքներից՝ անցավ պատշգամբը և լսեց վարժապետների ձայնը, որոնք միմյանց հետ կռվում էին:

Տո՜, ա՜խմախ, փող ես տարվել, տո՜ւր էլի՛, փող չունեիր, ո՞ւր էիր խաղում, — գոռում էր նրանցից մինը:

— Ախմախ է՜լ ես, էն ինչ… էլ ես, պարտքս է, կտամ, խոմ չեմ ուրանում, — պատասխանեց մյուսը:

— Քանի անգամ էդպես խոստացել ես, հետո ուրացել ու չես տվել:

— Ուրացողը դու ես:

— Սուտ ասողի հերն ու մերը…

— Հազար անգամ:

— Ի՞նչ խաբար, ի՞նչ խաբար, — վրա հասավ Քավթառը:

— Էս գիշեր, դու ինքդ իմանում ես, դա ինձ տարվեցավ հարյուր դուկատ, խոստացավ, թե առավոտը կտամ, հիմա ասում է չունիմ:

— Լավ, լավ, մի՜ կռվեք, — ասաց Քավթառը, — ես քո փողը դրա ռոճիկիցը կբռնեմ, եկեք բարիշեք, ես էլ գլխներիդ «պահպանիչ» կկարդամ:

Կռվողները հանգստացան:

Աշակերտները շրջապատած լսում էին վարժապետների զվարճալի խոսակցությունը, բայց նրանց զրկեց այդ ուրախությունից զանգակի ձայնը, և բոլորը վազեցին դեպի դասատունները:

Է

Բարձր դասատան վարժապետը դեռ չէր եկած, երևի դեռ պառկած էր Նոյ նահապետի գրկումը: Այդ դասատան աշակերտներից երկուսը պատշգամբի վրա ման էին գալիս և նրանց մեջանց էր կենում հետևյալ խոսակցությունը:

— Այս տարի մենք կավարտենք, — ասաց նրանցից մինը, — ա՛խ, որքան բախտավոր կլինենք, եթե մեզ բարերարների հաշվով ուղարկեին Նանկինի համալսարանը բարձր ուսումստանալու:

— Մեզ չեն ուղարկի, — պատասխանեց մյուսը տխրությամբ:

— Ինչո՞ւ չեն ուղարկի, երբ մենք մեր բոլոր ուսման ընթացքում աշխատասեր աշակերտներ ենք եղած:

— Բանը աշխատասիրության վրա չէ՜, եղբայր, Մատակյանցը անընդունակ և ծույլ աշակերտներից մինն էր, նա ոչինչ չէր սովորում, ամբողջ օրը կոնֆետներ էր ուտում, բայց նրանուղարկեցին:

— Ինչո՞ւ:

— Նրա համար, որ նա տեսչի բարեկամն էր…

Առաջին աշակերտը խորին կերպով հոգոց հանեց, — Մեր ուսումնարանը կատարյալ Սոդոմ է դարձել… — ասաց նա և լռեց:

Ը

Մի քանի օրից հետո Թին-թին-Թվիզի հասարակաց այգում զբոսնում էին երկու մանկահասակ տղամարդիկ:

— Ինչպե՞ս է այստեղի հոգևոր դպրոցի դրությունը, — հարցրեց նրանցից մինը, որ նոր էր եկած այն քաղաքը:

— Շատ վատ, — պատասխանեց մյուսը, որը մի քանի տարի այն քաղաքումն էր ապրում:

— Ի՞նչ է պատճառը:

— Տեսուչը և վարդապետները, անբարոյական մարդիկների խումբ, ձեռք են ձգել այդ ուսումնարանի մենավաճառությունը: Նրանք ստանում են շատ յուղալի ռոճիկներ, և որպեսզի այդանուշ պատառը նրանց բերանից ուրիշները չկարողանան խլել` կազմել են մի ամբողջ եզվիտական դաս, զինվորված նրանց բոլոր խորամանկություններով և խաբեություններով:Զորօրինակ, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, թե իրանք նվիրված են լուսավորության գործին՝ նրանք օրիորդաց ուսումնարանում ձրի դասատվություն են անում, բայցքննությունների ժամանակ թույլ չեն տալիս ուրիշներին նրանց գործունեությունը հետազոտելու, աշակերտներին հարցեր առաջարկողներին ոստիկանության զինվորներով դուրս են անումուսումնարանից:

— Մի՞թե այդ ուսումնարանները չունին հոգաբարձուներ:

— Ունին, ժողովրդից ընտրված տասներկու հոգաբարձուներ, բայց ուսումնարանների կառավարությունը բոլորովին նրանցից կախված չէ, այլ գլխավոր մանդարինից: Դպրոցի տեսուչը,Քավթառը, նրա շատ մտերիմ բարեկամն է, «Մեկն ինչպես ածում է՝ մյուսն էլ այնպես պար է գալիս…»: Բայց թե ի՞նչ գաղտնիք կա այդ երկուսի մեջ՝ այդ աստված գիտե, թեև ժողովրդի մեջշատ անվայել բաներ են խոսվում…

— Եվ հոգաբարձուները լսո՛ւմ են:

— Չեն լսում, բայց իրանց հարայ-հրոցով էլ չեն կարողանում մի բան շինել, որովհետև գլխավոր մանդարինը տեսչի կողմն է: Բացի սրանից, այս վերջինը, խորամանկ, որպես օձ, արդենմտել է հոգաբարձուներից մի քանիսի դամարը, և նրանց մեջ երկպառակություն է ձգել:

— Մի՞թե դրանց մեջ օրինավոր մարդիկ չկան:

— Դուք կարծում եք օրինավոր մարդիկ կարո՞ղ են նրանց մեջ դիմանալ: Եղել են նրանց մեջ օրինավոր մարդիկ, բայց այդ եզվիտների խումբը ամեն հնարք գործ է դնում նրանց հալածել,հուսահատեցնել և հեռացնել: Եվ, արդարև, փոքրիշատե յուր պատիվը և ազնվությունը պահպանող մարդը հեռանում է նրանցից, և նրանք սկսում են արհամարհական հիշոցներ կարդալնրա ետքից. «Նա անընդունակ էր ազգային լուսավորության գործին, նա բռնակալ էր, նա եսական էր», և այլն:

— Սարսափելի՛ մարդիկ:

— Օրինակի համար, դրանց մեջ կա մինը, որին կոչում են Ջուր-ծամող. այդ բառի մեջ պարունակվում է նրա ամբողջ բնավորությունը, որովհետև այնքան ծույլ է, որ ջուրն էլ ծամելով էխմում: Նրա ամբողջ գործունեությունը կայանում է նրանում, որ բամբասանքի և զրպարտության պարկը լցրած, թևքի տակին դրած՝ սկսում է զանազան ընտանիքներ մտնել, սրա և նրավրա չարախոսություններ անել:

Նա հիմար է ավելի, քան ավանակը, բայց այդ հիմարությունը առիթ է տալիս շատերին հավատալ նրան՝ մտածելով, որ մի այդպիսի ողորմելի արարածը չէ կարող մարդ խաբել:

— Սատանան տանե այդպիսի մարդկանց, — կոչեց նրա խոսակիցը:

— Նրանց մեջ կա և մի ուրիշը, որին կոչում են Սատկած-ոջիլ: Եթե ինձ հարցնեն ես ավելի հարմար կհամարեի նրա անունը կոչել Սատկած-բաղլիջ, որ ջարդվելուց հետո էլ, անպիտանհոտ է արձակում: Նրա գործն այն է, որ սուտ լուրեր տարածե զանազան նշանավոր գրողների և գործիչների վրա:

— Բավական է, բավական, զզվեցան ականջներս, — ասաց եկվորը, և նրանք լռեցին:

Մենք էլ բավական ենք համարում զզվեցնել մեր ընթերցողին:

 

ՐԱՖՖԻ

 

ԹԱԹՈՍՆԵՐ

TATOSNER

Ա

Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունել:

Աշնան գեղեցիկ առավոտներից մինն էր: Թիֆլիսի գերմանական գաղթաշենքից դուրս մեծ ճանապարհի վրա, կարգով շարված էին մի քանի ֆայտոններ և մի կողմում կանգնած էր ուղևորիկառքը: Հայր, մայր, քույր, եղբայր և ազգականներ, լի բարենպատակ հույսերով, ճանապարհ էին դնում պատանի Միշային դեպի Մոսկվա, որը ավարտելով տեղային գիմնազիոնում, դիմումէր դեպի մայրաքաղաքը բարձր ուսում ստանալու: Բոլորի դեմքերի վրա փայլում էր ուրախություն, բաժակները դատարկվում էին և ամեն մինը բարեմաղթում էր ուղևորին բախտ ևհաջողություն

— Շուտ արեք, աղա՜, — շտապեցնում էր կառավարը, պղնձի նման կարմիր դեմքով, չնայելով որ նա ստացել էր մի քանի բաժակ արաղ համբերելու համար:

Պատանին համբուվեցավ բոլորի հետ և պատրաստվում էր նստել կառքը: Նրան մոտեցավ հայրը լի ծնողական զգացմունքով:

— Աշխատի՜ր, Միշա ջան, լավ սորվե, որ մարդ դառնաս… — կարդում էր նա յուր վերջին խրատը:

Պատանին բազմախորհուրդ կերպով ժպտաց, այդ ժպիտի մեջ արտահայտվում էր մանկական եռանդի բոլոր ինքնավստահ հաստատամտությունը դեպի հառաջադիմություն:

Նա մոտեցավ մորը:

— Շարֆդ լավ կապիր, բաշլիկդ ծածկե, կմրսես, Միշա ջան, — ասաց մայրը դողդոջուն ձայնով, և արտասուքը մանրիկ կաթիլներով ցայտեց նրա բազմահոգ աչքերից:

— Տե՜ս, չմոռանաս, Միշա ջան, — ասում էր քույրը, մի գեղեցիկ նորավարտ օրիորդ: — Շուտ-շուտ նամակ գրե՜, չմոռանաս…

— Ինձ համար իկրուսկի բեր, — ասաց փոքրիկ եղբայրը, Միշան այդ բոլոր պատվերներին պատասխանում էր միայն գլխի շարժումով և երեխայական անմեղ ժպիտով: Նրա սիրտըհուզված էր, նա հրապուրված էր յուր ապագա հույսերի երազներով…

Վերջապես պատանին նստեց կառքը: Նրա մոտ տեղավորվեցավ մի հաստլիկ հայ վաճառական, որ նույնպես Մոսկվա էր գնում յուր գործերի համար: Կառքը շարժվեցավ:

— Մնաք բարով, դեդի ջան, մամի ջան, մնաք բարով Ելեն ջան, Նիկոլ ջան… — ձայն տվեց պատանին:

Կառքը բավականին հեռացավ: Մայրը տակավին չէր դադարում հետևից կանչել, — Օսե՜փ, Օսե՜փ, մուղայիթ կաց Միշայիս, քնած ժամանակը ծածկի՜ր, չթողնես որ մրսի… Միշա ջան,շարֆդ լավ կապիր…

Հաստլիկ վաճառականը շարժեց գլխով: Սրընթաց կառքը կորավ փոշու: ամպերի մեջ…

Բ

Անցավ երեք տարի:

Գարնան թարմ և հովասուն առավոտներից մինն էր:

Մոսկվայի Տվերսկի փողոցի Շաբլուկինի նոմերների մինի մեջ պատի ժամացույցը զարկեց տասն և երկու ժամը: Մահճակալի վրա կիսաբաց պառկած էր մի նորահաս պատանի հոգնած ևնվազած դեմքով: Կարծես թե յուր գիշերվա անքնությունը կամենում էր նա լրացնել ցերեկվա հանգստությունով: Սեղանի վրա թշշում էր սամովարը: Մի ռուս օրիորդ, սպիտակ, որպեսձյուն, բավականին քնքուշ, բայց գունաթափ դեմքով, շեկ մազերով, պարզ կապտագույն աչիկներով, հոգս էր տանում թեյի պատրաստությանը: Նա երբեմն յուր լի զգացմունքով քաղցրիկհայացքը դարձնում էր քնած պատանու վրա, ժպտում էր, թռվռում էր և կրկին դառնում էր դեպի յուր գործը: Նա այնպես հանդարտ և այնպես զգույշ էր շարժվում, որպես մի թեթևհրեշտակ, կարծես յուր դեռ նոր զարգացած կուրծքի ջերմ շնչառությամբն անգամ չէր կամենում վրդովել քնողի հանգստությունը:

Սենյակի մեջ մի քանի աթոռներ անկանոն կերպով ընկած էին այս և այն անկյուններում: Պատուհանի հանդեպ կանգնած էր գրասեղանը, որի վրա դրած էին մի քանի տետրակներ, դեղնածմռոտած, փոշիներում թաթախված, երևում էր, երկար ամիսներով ուսանողի ձեռքը չէր դիպել նրանց: Այնտեղ կային և մի քանի հատորներ Դոբրոլյուբովի, Տուրգենևի, Չերնիշևսկու և այլռուս հեղինակների ռոմաններից, որոնցից շատերը դեռ կտրված չէին: Գրասեղանի վրա երևում էր և մի կաղամար, որի մեջ մելանը վաղուց ցամաքել էր: Անբախտ ճանճերի չորացածկմախքները միայն, որոնք մի ժամանակ անզգուշությունից ընկել խեղդվել էիե սև հեղուկի մեջ, ձևացնում էին այնտեղ այդ չար միջատների տխուր դամբարանը: Գրասեղանի վրա ընկածէր և մի քրքրված ալբոմ, որի մեջ զետեղված էին Գյոթեի, Շիլլերի, Շեքսպիրի և այլ մեծ մարդերի պատկերներ խառն գեղեցիկ աղջիկների պատկերների հետ, սկսյալ իրանց սիրունությունովերևելի դերասանուհիներից մինչև հաստաթշիկ բելոշվեյկաները, որոնք բախտ էին ունեցել այցելություն գործել այդ կացարանին, որոնց մեջ վերջին տեղը բռնում էր Նատաշայի պատկերը, — այդպես էր կոչվում օրիորդը, որ նույն ժամուն գտնվում էր պատանու սենյակում:

Բացի վերոհիշյալ պարագայքը, գրասեղանի վրա քարշ էր ընկած կանացի յուբկա, որ պատկանում էր նույն օրիորդին, իսկ պատուհանում դրած էր լարերը կտրած մի ջութակ: Ահա այդբոլորը կացուցանում էին այդ աղքատիկ, և միևնույն ժամանակ կիսաբանաստեղծական սենյակի զարդարանքը: — Դա մի ուսանողի կացարան էր, մի ուսանողի, որին ծնողքը երեք տարիառաջ այնպես քնքշությամբ ճանապարհ դրին դեպի Մոսկվա:

Միքայել Բաքոսյանը. — այդպես էր նրա անունը — գալով Մոսկվա, առաջին տարին բնակվեց մի պաշտոնից հրաժարված պրոֆեսորի տանը թե՜ լավ պատրաստվելու և թե նրանիցօգտվելու մտքով: Պարոն պրոֆեսորը, որ մի բարեսիրտ ծերունի էր, ազատ ժամերում մեծ բավականությամբ պարապում էր նրա հետ: Այնտեղ Բաքոսյանը շուտով կապվեցավ ծերունուդստեր հետ, որ ուներ մի առանձին սեր դեպի սև աչքերն և թուխ մազերը: Նրանց սերը վերջացավ նրանով, որ Բաքոսյանը իսպառ ձգեց պրոֆեսորի տունը, թողնելով խեղճ օրիորդի սրտումմի դառն զզվանք, թե բոլոր կովկասցիները անխիղճ են…

Մտնելով համալսարան, Բաքոսյանը գտավ հայ ուսանողների մի մեծ շրջան, որոնք բոլորր սիրում էին նրան, սիրում էին, որովհետև Բաքոսյանը հարուստ էր, ստանում էր հորից առատարծաթ և շատ անգամ հյուրասիրում էր ընկերներին ռոմի պունշով և ֆրանսիական երշիկներով:

Նատաշան, որպես երևում էր, այն առավոտ շտապում էր, նրա անհանգստությունը հասնում էր մինչև անհամբերության:

Բաքոսյանը դեռ քնած էր. զարթեցնել նրան օրիորդը չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ամբողջ գիշերը չէր քնած: Իսկ սպասել նրան չէր կարող, որովհետև նա պիտի գնար յուրմադամի խանութը կար կարելու:

Վերջապես նա վճռեց, առանց մնաք բարով ասելու, գնալ յուր գործին, զգույշ քայլերով մոտեցավ դռանը, կանգնեց, մտածեց և մի միտք կրկին ետ դարձրեց նրան: Նա ոտքի մատիկների վրաուշիկ-ուշիկ մոտեցավ մահճակալին: Նրա նուրբ շրթունքը շոշափեցին պատանու թշերը, և առանց ձայն հանելու ետ քաշվեցավ, կամենում էր հեռանալ, բայց յուր հոգեկան խռովությանմեջ, հանկարծ դիպավ բոլորակ սեղանիկին, որ դրած էր մահճակալի մոտ. սեղանը գլորվեցավ հատակի վրա, պատանին զարթնեց այդ անզգույշ դղրդումից:

— Այդ ի՞նչ է, — եղավ նրա առաջին խոսքը:

— Ա՛խ, ներե՜, Միխայել Արտեմիչ, ես անհանգիստ արեցի քեզ, — շառագունելով ձայն տվեց Նատաշան և մոտեցավ չոքեց մահճակալի առջևը, ինչպես մի հանցավոր աշակերտ:

Բաքոսյանը ծույլ կերպով շարժվեցավ, մերկ թևքը նեցուկ տվեց ծանրացած գլխին և նրա պղտոր, նվազած աչքերը դարձան դեպի օրիորդը:

— Դու ուզում էիր գնա՞լ, — հարցրեց նրանից:

— Այո՜, Միխայել Արտեմիչ, — պատասխանեց օրիորդը քաղցրիկ ձայնով. — ես շատ ուշացա, արդեն տասներկու ժամն է, դու խո գիտես մադամը ի՞նչ պտուղ է…

— Մի փոքր ևս սպասի՜ր:

— Չէ՜, Միխայել Արտեմիչ, մադամը կբարկանա…

— Ա՛խ, սատանան տանե այդ քո մադամին… — տհաճությամբ ձայն ավեց պատանին և կրկին գլուխը վեր թողեց բարձի վրա:

— Դու խո գիտես, Միխայել Արտեմիչ, որքա՞ն չար է նա…: Եթե մի քանի րոպե ուշանում ես, վարձից կտրում է, — պատասխանեց օրիորդը, յուր վարդագույն մատիկներով շոյելովպատանու գլուխը և ետ քաշելով նրա ուսանողական երկայն մազերը լայն ճակատից:

— Ես գիտեմ… Նատաշա: Ես գիտեմ… — կրկնեց նա դողդոջուն ձայնով, — որ դու այն անիծված ասեղից հեռանալ չես կարող: Բայց դու չգիտես, որ ես ուզում եմ միշտ ինձ մոտ լինես, միշտքեզ վրա նայեմ, միշտ քեզանով ուրախանամ:

— Խո ես քեզ մենակ չեմ թողնում, — ասաց օրիորդը և անկեղծ Ժպիտը խաղաց նրա շառագունած թշերի վրա:

— Չէ՜, այդ բավական չէ՜, ես կցանկանայի, որ դու մի րոպե անգամ ինձանից չհեռանայիր:

— Ես ինչպե՞ս թողնեմ մագազինը… — ասաց օրիորդը անվճռական ձայնով:

— Թո՜ղ, եթե սիրում ես ինձ:

— Սիրում եմ… — պատասխանեց օրիորդը և փոքրիկ գլուխը վեր թողեց պատանու նույն ժամին բացված կրծքի վրա:

Քառորդ ժամից հետո Նատաշան գլխին դրեց փոքրիկ հարդյա գլխարկը, զարդարված սպիտակ շուշաններով, առավ հովանին և թիթեռնիկի արագությամբ դուրս վազեց Բաքոսյանիսենյակից, խոստանալով, որ այն օր կվերջացնե յուր բոլոր հաշիվը մադամի հետ:

Գ

Հեռանալով հայրենական տնից՝ երեք տարվա ընթացքում Բաքոսյանը բավական փոխվել էր: Լիքը թշերի առողջ կարմրությունը տեղի էր տվել դալկացած գունատության: Պայծառ աչքերիկրակոտ փայլր նսեմացել էր: Նրա պատանեկան դեմքի թարմ և կենդանի զվարթությունը ստացել էր թախծալի, թմրած և հիվանդոտ արտահայտություն: Աշխատությունը չէր, որ այդքանմաշել էր նրան, նա ամիսը մի անգամ հազիվ էր գնում դասախոսություն լսելու և տանը խիստ սակավ էր պարապում: Միայն հորից ստացած առատ փողերը և մայրաքաղաքի կյանքիփոթորիկը մի րոպե հանգստություն չէին տալիս նրան…

Երբ Նատաշան հեռացավ, նրան կոչում էին Նատալիա Պավլովնա, Բաքոսյանի կացարանին կից մի այլ սենյակում գիշերային անքնությունից զարթեցավ մի այլ հայ ուսանող, լղարիկկազմվածքով, փոքրիկ հասակով և արյունով լիքը աչքերով, նա շապկի վրա հագավ ամառվա պալտոն, մոտեցավ բազկաթոռին և մարմինը ծուլորեն վեր թողեց նրա վրա, և երկու ձեռքովբռնելով աչքերը, խորասուզվեցավ ինչ-որ մտածությունների մեջ: Դա Գրիգոր Կապիկյանն էր, բավականին ընդունակ, բայց սաստիկ անաշխատասեր մի ֆիզիկոս: Պարոնը նույն գիշերխաղի մեջ տանել էր տվել մինչև վերջին կոպեկը, իսկ առավոտյան շաքարի փող չուներ:

— Ա՛խ, սատանան տանե… — մերթժմերթ լսելի էր լինում նրա բերանից մի այդպիսի հուսհատական հառաչանք:

Հանկարծ նրա սենյակը մտավ մի այլ ուսանող, նույնպես հայ, բարձրահասակ, սև գանգուրներով զարդարված գլխով, ուրախ դեմքով, վառվռուն աչքերով:

Այդ երիտասարդը կոչվում է Սամվել Լաբլաբով:

— Թեյ ունե՞ս, Գրիշա, — հարցրեց նա, առանց ողջունելու:

— Ոչինչ չունեմ, — եղավ Կապիկյանի պատասխանը: — Բայց դո՞ւ, հարցրեց նորեկից:

— Իմ ջիբումս էլ մկներ են խաղում, — պատասխանեց Լաբլաբովը, ձեռքերը տրորելով և պտտվելով աջ ոտքի կրունկի վրա:

— Գնանք Բաքոսյանի մոտ, այնտեղ փորներս կտաքացնենք:

— Գնանք, — կրկնեց Կապիկյանը և վեր կացավ:

Նա երեսսրբիչը թրջեց, նրանով թառամած երեսը զովացրեց (այդ նրա լվացվելու ձևն էր), մազերը մատներով սանդրեց, և նույն գիշերվա շապիկով և նրա վրա հագած ամառվա պալտոյով,Լաբլաբովի հետ միասին դիմեցին Բաքոսյանի սենյակը: Այնտեղ նրանք գտան և մի քանի ուրիշ հայ ուսանողներ՝ Ռափայել Ջամալյանցին, մի կենդանի և աշխույժ դեմքով երիտասարդ, որիխարտյաշ մազերը, ճերմակ երեսը ավելի նմանություն էր բերում արևմտյան տիպերի: Այնտեղ էր և Եզիկյանը, յուր թթված երեսով, քիթը և ճակատը նախշված կարմիր պզուկներով:Այնտեղ էր և Նուլյանը, յուր կատվանման փոքրիկ երեսով, կարճահասակ և մկան աչքերի պես նեղ, փայլուն բիբերով:

— Քաղցածները հավաքվել են, — ասաց Լաբլաբովը յուր սովորական կատակով և այս անգամ երկու անգամ պտտվեցավ յուր աջ ոտքի կրունկի վրա: հետո նա սկսեց անցուդարձ անելսենյակի մեջ, կարծես մի բան որոնում էր: Բոլոր աթոռները բռնված լինելով, նա նստեց Բաքոսյանի քնաշորերի վրա:

Կապիկյանը ոչինչ չխոսեց, միայն թեթև կերպով ժպտաց, մի քանիսին ձեռք տվեց և նստեց Ջամալյանի մոտ:

— Ինչո՞վ կարող եմ հյուրասիրել ձեզ, — դարձավ Բաքոսյանը դեպի ընկերները:

— Կազդուրի՛չ և զովացուցի՛չ… — ձայն տվեցին ամեն կողմից: — Սաստիկ ջարդված ենք, պետք է ամրացնեք ուժերը:

Այդ սովորական խոսքերի իմաստը վաղուց ծանոթ լինելով Բաքոսյանին՝ նա զանգը քաշեց և ներս մտնող սպասավորին հրամայեց բերել արաղ, երշիկ, պանիր և հաց նախաճաշիկի համար

Իսկ թեյի բաժակները Նատաշան մաքրել և պատրաստ դրել էր սամովարի մոտ, սեղանի վրա:

Ամեն մեկը յուր ձեռքով լցնում էր թեյ և մի րոպեում խմում էր: Շուտով սեղանի վրա դրվեցավ կազդուրիչ և զովացուցիչ ըմպելին՝ արաղը յուր պարագաներով:

Նրանք սկսեցին խմել և նախաճաշել: Արաղի շիշը երրորդ անգամ ուղարկվեցավ գինետունը: Նրանց անընդհատ ծխելուց շուտով փոքրիկ սենյակը լցվեցավ թանձր մխով, այնպես որ մինըմյուսին հազիվ էր տեսնում: Երբ նրանք բավական տաքացրել էին իրանց ուղեղը, սկսվեցավ նրանց մեջ սաստիկ վիճաբանություն: Ամեն կողմից խոսում էին, մինը մյուսին ժամանակ չէրտալիս պատասխանելու: Կատարյալ բաբելոնյան խառնակություն էր: Միայն Բաքոսյանը բոլոր ժամանակ լուռ էր, և համարյա չէր լսում, թե ի՜նչ է խոսվում յուր շուրջը: Նա միայնմտածում էր յուր Նատաշայի վրա: Ուսանողներից երկուսը վիճում էին երկու դերասանուհիների մասին, որոնք այն ժամանակ մեծ ֆուրոր էին անում Մոսկվայի վրա: Լաբլաբովըվերադասում էր Լեբեդևային, որպես երևելի կաքավող և գտնում էր նրա մեջ շատ ինչ բանաստեղծական և սքանչելի: Իսկ Եզիկյանը նրանցից գերադասում էր Պոզնյակովային, որպեստաղանդավոր դրամատիկական դերասանուհի:

Չնայելով, որ մի կաքավող օրիորդի և մի դրամատիկական դերասանուհու մեջ ոչինչ առանձին համեմատություն անել չէր կարելի այսուամենայնիվ վեճը տևեց շատ երկար: Մինչև մի այլուսանող՝ կարճլիկ հասակով, մտահույզ դեմքով, որ բոլոր ժամանակը մի անկյունում, Բաքոսյանի չեմոդանի վրա լուռ նստած և ցուցամատը քթին դրած Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջմտավ և ընդհատեց վիճաբանությունը.

— Պարոններ, ես այդ երկուսի մեջ էլ չեմ գտնում գեղարվեստական ճաշակ: Միայն Լեբեդևան լավ է նրանով, որ ունի լիքը սրունքներ և գեղեցիկ, փոքրիկ ոտիկներ, իսկ Պոզնյակովան՝փառավոր ուսեր և անտիկային կուրծ, որ արժան է Կանովայի քերիչին:

Նրանք բոլոր ժամանակ խոսում էին ռուսերեն:

Աթթարյանի նկատողությունը — այդպես էր պարոնի անունը — չափից դուրս զայրացրեց թե Լաբլաբովին և թե Եզիկյանին: Նրանք միաձայն գոռացին.

— Դու հիմար ես, ոչինչ չես հասկանում… դու մեղանչում ես արվեստի սրբության դեմ:

— Այդ իմ կարծիքն է, — սառն կերպով պատասխանեց Աթթարյանը, և մատը քթին դնելով, աչքերը ձգեց դեպի առաստաղը և շարունակեց մտածել Օֆենբախի վրա:

Վիճաբանությունը անցավ ավելի ծանրակշիռ առարկաների: Կապիկյանը պաշտպանում էր քաղաքական ամուսնության գաղափարը: Բաքոսյանը հակառակում էր նրան, և հիմնվելովՖուրիեի վարդապետության վրա հերքում էր ամուսնությունը, պնդելով, թե կանացի սեռը պետք է բոլորովին ազատ լինի, և օրինակներ էր բերում Չերնիշևսկու գրվածքներից:

Սկսելով իրանց վիճաբանությունը Լեբեդևայի բեմի վրա թռչկոտելուց, մեր ֆիլոսոֆները վերջացրին նրանով, թե Բարսով, Սարատով, Կրիմ և Էրմիտաժ հյուրանոցներից ո՜րն ավելիհարմար էր ճաշելու համար: Էրմիտաժը նրանք գտան ավելի արիստոկրատական և վճռեցին գնալ Կրիմ ճաշելու, ի նկատի ունենալով, որ այնտեղ կհանդիպեին գեղեցիկ աղջիկների…

Արդեն երեք ժամն էր:

Դ

Գիշերը «Թաթոսները» — այդ անունով նրանք կոչում էին իրանց խումբը զվարճախոսության համար — դարձյալ հավաքվեցան Բաքոսյանի մոտ: Թեյից հետո նրանք սկսեցին ծխել ևդատարկախոսություններ անել: Իսկ լուրջ վիճաբանություն տեղի չունեցավ:

Բայց Եզիկյանը, «լռության պրոֆեսորը» — այդպես էին կոչում նրան — որ ոչինչ այլ առարկայի վրա խոսելու ընդունակ չէր բացի բամբասելուց՝ հանկարծ կանգնեցավ և հայտնեց, թե նախոսելիք ունի: Բոլորի ուշադրությունը դարձավ դեպի նա. անհամբերությամբ սպասում էին, արդյոք ի՜նչ հիմարություն պիտի հայտնի:

— Պարոններ, — ասաց նա ճառական ոճով, — մարդկային լուսավորության և նրա հառաջադիմության պատմագրությունը մեզ սովորեցրեց, թե ոչ մի հասարակական հիմնարկություն չէկարող յուր իսկական նպատակին հասնել, եթե նույն հիմնարկության կազմակերպությոլնը չէ կանոնավորվում պաշտոնական ձևերի մեջ: Ի նկատի ունենալով այդ ճշմարտությունը, եսպատիվ եմ համարում այս ժողովի մեջ բարձրացնել մի հարց, որի հետ կապակից են մեր «Եղբայրության» բարեկամությունը, նրա շահերը և ապագա հառաջադիմությունը: (Բարձրացավընդհանուր ծափահարություն, և նա շարունակեց) — «թաթոսականությունը» եղել է ոչ է՜ մեր «եղբայրության» — եթե կներվի ինձ այդպես կոչել — նպատակը: Մինչև այսօր այդ«եղբայրությունը» կապված էր միայն բարոյական կապերով: Արդարև, անհերքելի է այն փաստը, թե որքա՜ն ամուր և որքա՜ն անխզելի էին այդ կապերը: Իբր ապացույց բավական է հիշելմիայն, որ «եղբայրությունը» օրըստօրե լայն շրջան ստացավ և բարի գործին (այդ բառերի վրա առանձին հանգով շեշտեց նա) հետևողների թիվն օրըստօրե ավելացավ: (Դարձյալծափահարություն): Նա շարունակեց. — ժամանակ է, պարոններ, «եղբայրությունը» մարմնացնել, այլ խոսքով, նրան կազմակերպել և պաշտոնական ձև տալ: Եթե ժողովը թույլ կտա՝ եսկկարդամ այդ մասին պատրաստած իմ ծրագիրը:

Լսելի եղավ ընդհանուր հռհռոց և ծիծաղ:

— Խնդրեմ, խնդրեմ, — ձայն տվեցին ամեն կողմից:

Եզիկյանը, առանց շփոթվելու, ծանր կերպով, դուրս հանեց ծոցի գրպանից մի թուղթ, հազաց, կոկորդը իստակեց և սկսավ կարդալ (թղթի ճակատին, խոշոր տառերով գրված էր«Թաթոսականություն»):

  • I. Եղբայրության նպատակն է գործ դնել ամեն հնարք՝ ուրախ և զվարճալի ժամանակ վարելու համար:
  • II. Եղբայրությունը բաղկանում է Ա. Նախագահից, Բ. նրա Օգնականից, Գ. Ատենադպրից, Դ. Պատվավոր և մշտական անդամներից:
  • III. Ամեն մի ուսանող պատվավոր և մշտական անդամ լինելու համար պետք է ունենա հետևյալ հատկությունները, Ա. Սիրե բոլոր այն ըմպելիքները, որոնք մեծն Բաքոս շնորհել էմարդկության բարօրության համար: Բ. Սիրե թղթախաղը, որ պարունակում է յուր մեջ թե նյութական և թե բարոյական սկիզբներ: Գ. Սիրե կանայք՝ որպես մարդկային երջանկությանմիակ աղբյուրը:
  • IV. Եղբայրության ժողովները կազմվում են համարյա ամեն գիշեր:

— Չորրորդ հոդվածին իբրև ծանոթություն ավելացված է: — հառաջ տարավ Եզիկյանր, — թե «ժողովները» դադարում են երկու ամիս միայն, քննություններից առաջ, երբ անդամներըզբաղված լինելով առարկաների պատրաստությամբ՝ չեն կարող իրանց նվիրել բարի գործին:

Եզիկյանը կարդաց և մի քանի այլ հոդվածներ, որոնք վերաբերում էին «եղբայրության» վարչությանը, անդամների իրավունքներին և նրանց պարտավորությանը և այլն… Նա նստեց:

Տիրեց ընդհանուր լռություն: Բոլորի դեմքի վրա նկարված էր բազմահոգ խորհրդածություն: Մինչև Բաքոսյանը խոսք խնդրեց և կանգնելով ասաց.

— Ես բոլոր սրտով համակրում եմ ծրագրին, որ այս րոպեիս կարդացվեցավ. միայն թույլ եմ տալիս ինձ անել մի մասնավոր նկատողություն. ծրագրի մեջ ասված է, թե ի՜նչ հատկություններպետք է ունենա մի ուսանող, որ պատվավոր անդամ լինելու շնորհը վայելե, բայց նախագահի հատկությունների մասին ոչինչ հիշված չէ:

Լաբլաբովը խոսք խնդրեց, և բոլորովին համակրելով Բաքոսյանի նկատողությանը՝ ավելացրեց.

— Իմ կարծիքով, պարոններ, նախագահ կարող է լինել այն «փղշտացին» միայն, որ միանգամով կարող է խմել մի ամբողջ շիշ արաղ:

Լաբլաբով առաջարկությունը թեև բարձրացրեց ընդհանուր ծիծաղ՝ բայց հերքվեցավ Բաքոսյանից:

— Պարոն Լաբլաբովի կարծիքը, — ասաց նա, — որպես մասնավոր բնավորություն ունեցող՝ չէ կարող ուշադրության արժանի լինել: Իմ կարծիքով, պարոններ, «բարի գործի»հառաջադիմության համար պետք է ընտրել այնպիսի մի նախագահ, որ ավելի հիմար և բթամիտ է:

Բոլորը ծափահարեցին:

— Ուրեմն ավելացրեք, պարոն Եզրկյան, երկրորդ հոդվածի առաջին պարագրաֆին որպես ծանոթություն, պարոն Բաքոսյանի նկատողությունը:

Նա հանեց ծոցի գրպանից մատիտը և սկսեց գրել:

Աթթարյանը, որ բոլոր ժամանակ Բաքոսյանի քնաշորերի վրա պառկած, երևի դարձյալ Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջ մտավ.

— Պարոններ, թեև ես շատ համակրում եմ պարոն Բաքոսյանի հայտնած կարծիքին, այսուամենայնիվ՝ իզուր է մի այդպիսի ծանոթություն ավելացնելը, որովհետև այստեղ գտնվածներից ևոչ մինը բացառություն չէ՜ կազմում…

— Ուզում եք ասել, թե բոլորը հիմարներ և բթամիտներ են և նախագահ լինելու հատկությո՞ւն ունին, — լսելի եղան մի քանի ձայներ:

Աթթարյանը դրական կերպով գլուխը շարժեց: Բայց նրան շվացրին:

Եզիկյանը վերջացնելով յուր գրելը, դարձավ դեպի հանդիսականները:

— Պարոններ, իմ կարծիքով հարցը բավականին պարզված է. այժմ կարելի է ուղղակի դիմել ընտրություններին:

— Այո՜, — ձայն տվեցին ամեն կողմից:

— Ուրեմն քվեարկեք առաջ նախագահին: Ով կամենում է ձայն տալ` ձեռքը բարձրացնել:

Նշանակվեցան երեք կանտիդատներ, մինը՝ նույնիսկ Եզիկյանը, մյուսը՝ Լաբլաբովը, երրորդը՝ Նուլյանը: Ձայների բազմությունը ստացավ Եզիկյանը: Իսկ Լաբլաբովը ընտրվեցավնախագահի օգնական, Նուլյանը՝ ատենադպիր, մնացածները՝ եղան պատվավոր և շտական անդամներ:

— Կարող են լինել և կամավոր անդամներ, — ասաց Թաթոսներից մինը, — մենք այսուհետև այդպես կոչելու ենք նրանց:

— Այդ վարչությանն է վերաբերում, — պատասխանեց Եզիկյանը, որ կամենում էր իսկույն գործ դնել յուր իշխանությունը: — Կամավոր անդամ լինել ցանկացողները, այսինքն նրանք, որերբեմնակի ուզում են ներկայանալ նիստերին, առաջ պետք է նախագահին դիմեն և նրանից թույլտվություն խնդրեն: Այդ միտքը հայտնված է տասներորդ հոդվածի մեջ: — Ավելացրեց նա,խիստ լուրջ կերպով:

Բոլորը համաձայնվեցան:

— Ուրեմն այժմ կարող ենք բանալ առաջին պաշտոնական նիստը, — ասաց նախագահը:

Նույն ժամուն Թաթոսները խմեցին մի-մի բաժակ արաղ, ամեն մինը կարդալով երկար ճառ «եղբայրության» և «բարի գործի» հարատևության մասին, և բաց արին թղթախաղի առաջինպաշտոնական նիստը:

Բոլոր ժամանակը նրանք վիճում էին հաշիվների մասին և աղմուկ էին բարձրացնում, չնայելով որ նախագահը միշտ զգուշացնում էր, որ կարգ ու կանոն պահպանեն: Գիշերային երկուժամին վերջացավ խաղը: Կես ժամ նրանք վիճեցին հաշիվների վրա, մինչև նախագահը մեջ մտավ և ուղղեց հաշիվները, թե ով որքա՜ն էր տարված, և ո՜վ ի՜նչ էր տարել:

— Պարոններ, այժմ դեպի արշավանք ձայն տվեց նախագահը, զորապետի կերպով:

— Դեպի արշավա՛նք, — կրկնեցին մյուսները և դուրս եկան…: Նույն ժամուն մի մուժիկ, բարձած սայլակով, տարաժամ քաղաքը ներս էր բերում յուր ագարակային բերքը: Տեսնելով նրան,Լաբլաբովի գլխին փլեց մի միտք. նա ուզեցավ կատակ անել խեղճ գյուղացու հետ:

Նա, բարձր շլյապան յուր գավազանի գլուխը տնկելով, կուզեկուզ մոտեցավ սայլակին, մի զարմանալի ձայն հանեց, թռչկոտեց: Եզները խրտնեցան, սայլակը շուռ եկավ, մուժիկըկատաղեցավ:

— Ի՞նչ է… — գոռաց գյուղացին խռպոտ ձայնով:

— Եզների հետ են խաղում… Եվ աղաշներ էլ են…

Թաթոսները ոչինչ չպատասխանեցին, հռհռացին և հեռացան: Բայց գյուղացին չէր դադարում քթի տակից անեծքներ կարդալուց:

Բաքոսյանը մնալով միայնակ յուր կացարանում՝ խիստ անհանգիստ էր:

Նա, խորին վրդովմունքի մեջ, ձեռքերը տրորելով, անցուդարձ էր անում յուր սենյակում, որովհետև նա սաստիկ տարված էր: Նրա զայրացած դեմքը իսկույն մեղմացավ, երբ մյուս սենյակիցերևաց Նատաշայի սիրուն գլուխը:

— Ես բոլորը վերջացրի մադամի հետ, — ասաց նա ուրախ ժպիտը երեսին և թեթև քայլիկներով վազեց դեպի Բաքոսյանը:

— Այդ լա՛վ է … — պատասխանեց պատանին և գրկեց նրան:

Ե

Ապրիլ ամիսն էր: Մոտեցավ Թաթոսների ճգնաժամը. շուտով սկսվելու էին քննությունները: Թղթախաղի պաշտոնական նիստերը ետ ձգվեցան:

Այժմ հարկավոր էր փոքրիշատե պատրաստվել: Մեր ուսանողները առանձնացած էին իրաց խուցերում և պարապում էին: Նրանք պարապում էին գիշեր և ցերեկ անդադար, նրանցաշխատասիրությունը հասնում էր մինչև անձնամաշության: Ամենքի աչքերի լույսը աղոտացավ, երեսների գույնը չքացավ, թույլ և դանդաղկոտ քայլերով, որպես հիվանդության մահճիցնոր բարձրացած էակներ, նրանք դիմում էին դեպի համալսարան, իրանց մի ամբողջ տարվա անգործության համարը տալու: Մի քանիսին հաջողվեցավ քննություն տալ, մի քանիսըկտրվեցան (Բաքոսյանը նրանց թվումն էր), իսկ մայիսի վերջին ազատվեցան այդ տանջանքներից:

Արձակուրդները եկան: Այնուհետև պետք էր հանգստանալ, սպառված ուժերը զորացնել և «եղբայրության» գործը հառաջ տանել…

Բաքոսյանը, առնելով յուր հետ Նատաշային, թողեց Մոսկվան և տեղափոխվեցավ Սակոլնիկ գյուղը, ամառը անցկացնելու համար: Այնտեղ նա վարձեց փոքրիկ տան մի թևքը, նույնպեսփոքրիկ, բայց մաքուր և պայծառ սենյակներով, որոնց լուսամուտները բացվում էին գեղեցիկ պարտիզի մեջ, որ հովանավորված էր վայրենի ծառերով: Նատաշան շատ ուրախ էր յուր նորբնակարանով, նա առաջին օրը անդադար աշխատում էր սենյակները կարգի գցել:

Երեկոյան թեյի սեղանը նա սփռեց պարտեզի մեջ, որ բոլորած էր մացառներով հյուսած ցանկապատով: Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի յուր գիշերային մուտքը, ծառերիտերևները փայլում էին նրա վերջալույսով: Օդը արբված էր եղևնիների անուշահոտությամբ:

Բաքոսյանը, թեք ընկած փայտյա նստարանի վրա, յուր հոգու հանգիստ բերկրության մեջ, նայում էր Նատաշայի վրա: Իսկ օրիորդը, նույնպես անդորը, նույնպես ուրախ թեյ էր լցնում:

— Ահա՜, այստեղ լա՛վ է… — ասաց նա ոգևորված կերպով և երեխայական անմեղ ժպիտը վազեց նրա դեմքի վրա:

— Դու կարծո՞ւմ ես, — հարցրեց Բաքոսյանը ուղիղ օրիորդի երեսին նայելով, որ նույն րոպեին ավելի պայծառացել էր երեկոյան վերջալույսով:

— Այո՜, շա՛տ լավ է… — կրկնեց Նատաշան, իսկ նրա դեմքը ակամա կերպով մռայլվեց: — Այստեղ ինձ հիշեցնում է մեր գյուղը, մեր տունը և բոլորը, ինչ որ թողեցի այնտեղ…

Վերջին խոսքերը օրիորդը արտասանեց այնպիսի մի ցավալի ձայնով, որ իսկույն գրավեց Բաքոսյանի ուշադրությունը:

— Ի՞նչ թողեցիր այնտեղ:

— Ամեն ինչ… — պատասխանեց օրիորդը նույն ձայնով. — և գերեզմանները իմ հոր, իմ մոր… և բարեկամներիս… ամե՛նը… ամե՛նը…

Բաքոսյանը, որ մինչև այն օր չգիտեր օրիորդի ով, կամ որտեղացի լինելը, հետաքրքրվեցավ հարցնել.

— Որպե՛ս հայտնվեցար դու Մոսկվայում, Նատաշա Պավլովնա:

— Ա՛խ, մի՜ հարցնեք այդ, Միխայել Արտեմիչ, խնդրում եմ, մի՜ հարցնեք…

Բաքոսյանը կրկին թախանձեց, որ պատմե: Օրիորդը կարճ, բայց խիստ վշտալի կերպով հայտնեց, թե ինքը միակ զավակն էր պաշտոնից հրաժարեցրած նադվորնի սովետնիկի, թե նավատնեց արքունի փողերը և տեղափոխվեցավ յուր փոքրիկ ագարակում Ն… գավառի մեջ: Այնտեղ այդ հին աստիճանավորը սրտի կսկիծից անձնատուր է լինում արաղի և թղթախաղի, յուրկայքը բոլորովին սպառվելուց հետո գերեզմանի մեջ հանգստություն է գտնում: Օրիորդի մայրը շատ չէ ապրում ամուսնի մահից հետո, Նատաշան մնում է անտեր և որբ: Մի հեռուազգական նրան բերում է Մոսկվա ուսումնարան տալու նպատակով:

Բայց նա յուր աղքատության պատճառով չէ կարողանում լցնել յուր ցանկությունը, և Նատաշան խիստ չնչին վարձով հանձնվում է մադամի մոտ կար կտրելու:

Այդ խոսքերը պատմելու միջոցին Նատաշայի սիրուն աչքերը թաց եղան արտասուքով, և նա յուր երկար թերթերունքները վայր թողեց և լուռ կացավ: Բաքոսյանի վրա շատ ազդեց այդնազելի, իսկ նույն րոպեում վշտահար դեմքը:

— Ուրեմն քու երակների մեջ ազնվական արյուն է վազում… — ասաց նա:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն խորին կերպով հոգոց անեց:

— Մի՜ տխրիր, սիրելիս, — հառաջ տարավ Բաքոսյանը, — ես կփոխարինեմ այն բոլորը, ինչ որ դու կորցրիր քո հայրենիքում:

— Դու շատ բարի ես, Միխայել Արտեմիչ, դու սիրում ես ինձ, — պատասխանեց օրիորդը, մի փոքր մխիթարվելով:

Սույն միջոցին պարտիզի ցանկապատի մոտից, շվացնելով և ձեռքի եղեգնիկը շարժելով, անցավ մի բարձրահասակ երիտասարդ, լղարիկ կազմվածքով, գետնախնձորի գույնով երկայնմազերով և դուրս ցցված, սրածայր քթով: Նրա մանրիկ, մոխրագույն աչքերը խիստ անհանգիստ կերպով դուրս էին նայում հազիվ նշմարելի թերթերունքների միջից,

Մեդվեդովսկի, Մեդվեդովսկի, — ձայն տվեց Բաքոսյանը, տեսնելով յուր համալսարանական ընկերին:

Երիտասարդը ռուս էր, շինական ծագումից, լսելով այդ ձայնը` շուռ եկավ, տեսավ Բաքոսյանին և վազեց դեպի պարտեզը:

Նա շատ անգամ պարտք էր վեր առնում Բաքոսյանից, բայց վերադարձնելու սովորություն չուներ, որովհետև սեփականության գաղափարը նա հերքում էր: Առհասարակ այդպես ենմտածում այն ուսանողները, որոնց ջեբերը գլխից ավելի դատարկ են:

Նատաշան տեսնելով, որ երիտասարդը մոտենում է, հեռացավ:

— Ա՛խ, դուք այստե՞ղ եք, ես չէի գիտում, — ասաց Մեդվեդովսկին ձեռք տալով: — Ո՞վ է այդ սիրունիկը, ցույց տվեց Նատաշայի վրա, որ դեռ չէր դուրս եկել պարտիզից:

— Աղախինս է… — պատասխանեց Բաքոսյանը շփոթվելով: — Ինչո՞ւ դուք չեք նստում, երևի մի տեղ շտապում եք, — խոսքը փոխեց նա:

Մեդվեդովսկին, որպես թե չլսելով վերջին խոսքերը՝ դարձյալ պահպանեց յուր դիրքը, կրկին ակնարկելով Նատաշայի վրա.

— Այո՜, լավ ընտրություն է… վատ ապրանք չէ՜…

— Չե՞ք կամենում թեյ խմել, — հարցրեց Բաքոսյանը:

— Ես շտապում եմ:

— Դեպի ո՞ւր:

— Կոչերովների մոտ:

— Երևի մի բան ձեզ հրապուրում է դեպի այնտեղ: Մեդվեդովսկին մի պտույտ տվեց Բաքոսյանի նստարանի շուրջը, ինքը չգիտենալով թե ինչու, և կանգնեց նրա առջև:

— Ա՛խ, ի՜նչ հիանալի աղջիկ ունին նրանք, Միխայել Արտեմիչ, մի խոսքով եղ ու մեղր…: Որպիսի՛ գեղեցիկ աչիկներ, որպիսի փոքրիկ ոտիկներ, որպիսի նրբիկ մատիկներ, բոլո՛րը, բոլորըսքանչելի են…

Մեդվեդովսկին սովորություն ուներ ամեն մի սիրած բառը արտասանել նվազական ձևով:

— Արտահայտությունը նրա դեմքի, — հառաջ տարավ երիտասարդը, — ունե յուր մեջ ինչ-որ կախարդիչ մի զորություն, մինչև այն աստիճան անբացատրելի և ազդու, որ իսպառգժվեցնում է նայողին…

— Դրա համար էլ ձեր ուղեղը բնական դրության մեջ չէ՜, — ասաց Բաքոսյանը ժպտալով:

— Առանց կատակի, Միխայել Արտեմիչ, եթե դուք նրան տեսնելու բախտը կունենաք բոլորովին կհամաձայնվեք ինձ հետ:

— Իրա՞վ, — հարցրեց Բաքոսյանը կիսահեգնական կերպով:

— Երդվում եմ պատվովս, — շարունակեց Մեդվեդովսկին նույն ոգևորությամբ: — Ա՛խ, նրա սրտի՛կը, կատարյալ դրախտ է, որքա՜ն բարություններ կան նրա մեջ…

Թեև Մեդվեդովսկին սիրում էր երբեմն ստախոսել, բայց Բաքոսյանը չկասկածեց, թե նրա ասածների մեջ կար գոնյա նշույլ ճշմարտության:

— Կուզե՞ս ես քեզ ծանոթացնեմ նրա հետ: Ծերուկ այրիկը, մայորո, կրում է թագազարդ Աննա, է չինովնիկ հոգով և սրտով: Նա սիրում է կարտ և հերոսների ըմպելին, ծխում է յուրտաճկական չիբուխը և շատախոսում է Կրիմի և 56 թվի մասին, ուր ստացել է գնդակ աջ թևքում. — այդ նրա միակ պարծանքն է: Հարկավոր է միայն ձևացնես, թե լսում ես նրան և երբեքչընդհատես: Նա պսակվել է կնոջ կայքի հետ, ապրում է նրանով և ստրկանում է նրա առջև: Իսկ կինը, հին «առյուծուհի» է, վատնել է յուր կյանքը արտասահմանում, և մինչև այսօրանդադար խոսում է Բադենի և րուլետկի վրա: Նա չափից դուրս ինքնասեր է, և հրապուրվում է երբ ակնարկում ես, թե նա դեռ պահպանել է վաղեմի գեղեցկության գծերը:

— Իսկ աղջի՞կը, — հարցրեց Բաքոսյանը ավելի հետաքրքրվելով:

— Աղջիկը բավականին անթափանցելի էակ է, չես կարող տեսնել, թե ի՜նչ է նստած նրա գետնածածուկ սրտի մեջ: Նա միշտ մտահույզ է և անմռունչ, խիստ հազիվ է Ժպտում ևդժվարությամբ է հայտնում յուր մտքերը: Սիրում է լսել տարապայման, անսովոր և մինչև անգամ անբնական երևույթների մասին: Կարծես թե նա ախորժում է յուր ուղեղը մշտականգրգռման մեջ պահել: Ես էլ դուրս եմ տալիս սրան Ամերիկայի կարմրակաշիների մասին, Սպանիայի ինկվիզիցիայի մասին, Վենետիկի ստորերկրյա բանտերի մասին, Ալպերիճանապարհորդների մասին… սատանան է խաբար ի՜նչ դատարկ բաների մասին չեմ խոսում… — Բաքոսյանը, որ հետաքրքրությամբ լսում էր ընկերին՝ հարցրեց.

— Ղո՞րդ սա գեղեցիկ է:

Մեդվեդովսկին կրկին արտասանեց բառս «սքանչելի»: — Ես այս րոպեիս նրանց մոտ եմ գնում: Ցտեսություն: Կաշխատեմ ձեզ մոտեցնել այդ ընտանիքին, Բարի մարդիկ են: Կարելի էզվարճանալ:

Նա հեռացավ:

Զ

Բաքոսյանի վրա խորին ազդեցություն ունեցան Մեդվեդովսկու խոսքերը, մի գաղտնի, իրան ևս անբացատրելի ցանկություն հետաքրքրում էր նրան՝ մոտենալ այդ ընտանիքին, տեսնել,որպես նա ասում էր՝ «ի՞նչ թռչնիկ» է այդ աղջիկը: Նա առավ ձեռքի եղեգնափայտը, դուրս եկավ պարտիզից և սկսավ թափառել գյուղի շրջակայքում: Նատաշան եկավ հավաքելու թեյիպարագայքը:

Արեգակը բոլորովին մայր մտավ: Երեկոյան վերջալույսը դեռ շողշողում էր զառեկի գույնով, թափանցիկ ամպերը երկնակամարի վրա ընդունել էին շքեղ կերպարանք:

Քանի րոպեից հետո Մեդվեդովսկին հասավ մի ոչ այնքան մեծ, բայց բավականին ճաշակով շինված տան դռանը: Նրա առջև դուրս եկան երկու կանայք ամառվա թեթև հագուստով: —Դրանք Կոչերովներն էին` մայր և դուստր:

— Դուք սպասել տվիք, Նիկոլայ Պետրովիլ, — ասաց օրիորդը երիտասարդին՝ թեթև դժգոհական ժպիտով:

— Ներեցեք, Սոֆի Իվանովնա — այդպես էր օրիորդի անունը — ներեցե՜ք, որ այդպես պատահեցավ:

Մեդվեդովսկին խոսք էր տվել նրանց՝ միասին գնալ երեկոյան զբոսանքի:

— Նա միշտ խաբել գիտե, — ավելացրեց օրիորդի մայրն ընտանեկան հանդիմանությամբ:

— Ներեցե՜ք, Մարիա Վասիլևնա, — դարձավ երիտասարդը դեպի մայրը, — ես այստեղ ուշացա մի ընկերի մոտ:

Նրանք շարունակեցին գնալ:

ՐԱՖՖԻ