ՄՈԼԱԳԱՐ ԿՈՄՍՈՄՈԼԻ ՓԱՌԱԲԱՆՈՒՄԸ

KOMSOMOLՈւնեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.. չուզեցինք հավատալ…

Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան։

Շահան Նաթալ

Երբեմն սուր աչքը բավական չէ, տեսնելու շրջապատում եղածը, շատ դեպքերում էլ չենք նկատում, կամ չնկատելու ենք տալիս, երբեմն ժամանակը ու հանգամանքները այդպես են պահանջում։ Շատ դեպքերում երկու գումարած երկուս չորս չի անում, որովհետև մեր ընկալումը ու ցանկությունը պարտադրում են ասել այն ինչ չենք ցանկանում։ Պատահական չէ, որ հաճախակի եմ նշում Ջորջ Օրելու արտահայտությունները, որտեղ պարզ նշում է մարդկային մտքի, խոսքի ու գործի միջև եղած տարբերությունները։ Այն ինչ տեսնում ենք խաբուսիք է, երբ աչքի տեսածն ու զգացածը տարբերվում են՝ ժամանակի և հանգամանքներից ելնելով։ Բացահայտել մարդկային ներաքնաշխարհը բարդ է, որովհետև չկողմնորոշված մարդիկ հասարակության մեջ դառնում են անկառավարելի, նույնիսկ իրենք իրենց համար։ Ինչպես նկատում են, վերջին ամիսներին ԿՈՒՌՔԵՐԻՆ փառաբանելու նոր հիստերիա է սկսվել։ Դա արդեն իսկ վտանգավոր երևույթ է քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար։ Իսկ ինչպես գիտենք քաղաքակիրթ հասարակությունում կուռքապաշտությունը խայտառակելի երևույթ է։ Առհասարակ հասարակությունը պետք է մերժի կեղծիքը, սուտը, ստրկամտությունը ու մտավոր կուրությունը։ Բայց ինչպես տեսնում ենք մեզ մոտ նորից Կիսաբավ լուսամուտներն ու Վազգենի վկաններն են բազմանում։

Քաղաքակիրթ երկրներում արժեքները ժողովրդի պարանոցին չեն փաթաթում՝ ինչպես արվում է մեզ մոտ։ Երեսուն տարի սերունդին խավարի ու տգիտության մեջ պահելով նրանց դարձրեցին գործիք, ինչպես Օրվելիի գրքում։ Օգտագործելով երիտասարդներին իշխանությունները իրականացնում են իրենց սև գործը։

Ժամանակին Խորհրդային համակարգում այդպիսի կեղտոտ գործ կատարում էին ԿՈՄՍՈՄՈԼԻ ակտիվիստները։ Մի զարմացեք, քանի որ փաստագրությունը, որը ներկայացնում եմ ծանոթ է շատերին, իսկ թե ինչու են լռել կարծում եմ հասկանալի է։ Նախ երիտասարդներին բացատրեմ, որ ԿՈՄՍՈՄՈԼԸ դա ներկայիս կուսակցականների երիտասարդ թևերն են, որոնք կատարում էին կուսակցական աշխատանք։ Ֆաշիստական գերմանիայում դրանք կոչվում էին Հիտլերյուգենդ։ Կարծում եմ շատերը չգիտեն թե իրականում ինչ է նշանակում կոմսոմոլ կամ կոմերիտմիությունը կամ ՀԼԿԵՄ հապավումը։ « Հայաստանի Լենինյան  Կոմունիստական Երիտասարդական Միություն » Ուշադիր․․․ Լենինյան երիտ  միություն։  Այսինքն Լենինյան գաղափարախոսության  նվիրյալ, ինչպես իրենց կանոնադրության  մեջ է նշված․ « կուսակցության ակտիվ օգնականն է ու ռեզերվը և աշխատում է ԱՄԿԿ ղեկավարությամբ »։  Այդպիսով ի՞նչ աշխատանք էր կատարում ԿՈՄՍՈՄՈԼԸ  կամ  կոմսոմոլի ակտիվիստը։ Այն որ ակտիվիստ դառնալու համար հարկավոր էր  ջանք  ու  եռանդ  չխնայել,  կուսակցական  սանդուխքով  բարձրանալու համար  շատերը  գնում  էին  երբեմն  մեծ  զոհաբերությունների  գնով։ Նախ կոմսոմոլի ակտիվիստ լինելու համար, պետք է աչքի ընկնեիր  հատուկ առանձնահատուկությամբ,  « Գործ տալու » ունակություններով  օժտված։ Կցանկանաի  հիշեցնել,  որ  դա առհասարակ  կապ չունի  վերջին ժամանակներս աղմուկ բարձրացրած ՀՅԴ  պատգամավոր Անդրանիկ  Կարապետյանի « Ազդարարման  համակարգի »  բանաձևի  հետ։  Կոմսոմոլի  ակտիվիստի աշխատանքը կայանում  էր  նրանում, որ  պետք  է  լսեր  ու կուսակցական ղեկավարներին զեկուցեր  այն  ամենի  մասին  ինչ  չէր  բխում  կուսակցական  շահերին։ Օրինակ  դասընկերների  դասերից  բացակայելը՝  դպրոցում կատարված վեճերը ու կենցաղային  խոսակցությունները,  անգամ  իրենց  ընտանիքներում  կամ հարևանների  տներում  կատարված  խոսակցությունները  ու  դեպքերը։ ( Այսինքն  Գործ  սարքեր )  իսկ  Կոմսոմոլի  կանոնադրության  մեկ  հավելվածում նշվում է, որ Ակտիվիստը պետք է ակտիվի  մեջ  վստահություն  ձեռք  բերեի,  ուստի  նրանք  մանրուքները  փորձում  էին  գունազարդել  ու  մեծացնել  ըստ  իրենց  ֆանտազիայի։ Այդպիսով  չափազանցված  ներկայացնել  ակտիվին, իսկ  ակտիվի  ղեկավարը  իր  հերթին   նույնպես  գունազարդում էր եղածը ու զեկուցում վերևներում։  Արդյունքում  նրանց  զոհը  հայտնվում  էր  միլիցայությունում  կամ  դատարանում, իսկ ավելի  սարսափելին  հայտնվում  էր  կալանավայրում  կամ  էլ հեռավոր Սիրբիրի  անծայրածիր  աքսորավայրերում։  Ինչպես  ասում  են  մոծակից  փիղ  են սարքում  ու  մարդու  ճակատագիրը  կործանում։   Եթե  փաստագրությունը դիտարկելու  լինենք 1937 թվականին  ստալինյան  մեքենան  հենց կոմերիտականների  շնորհիվ էր հավաքում  նյութերը  մարդկանց  աքսորավայրեր քշելու համար։ Կոմսոմոլի  ակտիվիստների  վրա  մեծ  աշխատանք  էր  դրված, նրանք « վերբովկա »  էին  անում  իրենց  հասակակիցներին  ու  դասընկերներին։ Կոմսոմոլի  կանոնադրության  մեջ  ասված է․ « Պահպանել պետ. գաղտնիքները, բացահայտել աշխատանքում  եղած  թերությունները  և  հասնել  դրանց  վերացմանը »։   Նույնը  կատարում  էին  Հիտլերյուգենդի  անդամները,  որոնք  անգամ  սեփական ծնողներին  էին  ուղարկում  կառափնարան  կամ   համակենտրոնացման  ճամբարներ։   Ջորջ Օրուելու գրքերում  պարզ  ներկայացված  է  թե  ինչպես է գործում կուսակցական  այդ  մեքենան։  Գարեգին  Նժդեհը  նույնպես  լավ  գիտեր  երիտ կոմսոմոլների  մասին,  նա  գրել  էի  կուսակցականամոլ  երիտասարդների  մասին, որոնք  չարիք  են  ոչ  միայն  երկրի  համար  այլև  հասարակության։   Իսկ  ինչպես տեսնում  ենք  հանկարծ  Լենինյան  ոգով   դաստիարակված  Կոմսոմոլ  Վազգեն  Սարգսյանը  հանկարձ  դառնում  է  Նժդեհական  գաղափարխոսության  ջատագողը, որին մի քանի  տարի  հետո  իր  ոհմակի  ձեռքով  էլ  ոչ  միայն դարձավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսը, այլև իր ոջլոտ գարշահոտ կերպարով ստվերեց Նժդեհին ու Անդրանիկին  փառքը։

Սակայն ինչպե՞ս եղավ, որ Վազգեն Սարգսյանը  դարձավ  հերոսական  սպարապետ  քիչ  հետո։ Այն որ Վազգենը Սարգսյանը միակ կոմսոմոլը  չէր ՀՀ իշխանության  մեջ դա  փաստ  է, ժամանակի պահանջի  հետ  դիմակն  ու շապիկը փոխեցին շատերը՝ Հրանուշ Հրանտի Հակոբյան ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար,- ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին  քարտուղար, ընտրվել  է  ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի  անդամ ( Մոսկվա) Գագիկ  Գարուշի  Հարությունյան  աշխատել է  Հայաստանի  կոմկուսի  Կենտկոմում, Վազգեն Սարգսյան 1983-1986 թվականներին  եղել  է  Երիտասարդ  կոմունիստների լիգայի ղեկավար՝ Արարատի ցեմենտի  գործարանում։  Լևոն  Տեր-Պետրոսյան, Կարեն Դեմիրճյան, Խոսրով Հարութունյան, Սեյրան Օհանյան, Աղվան Հովսեփյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան և այլն։ Հայաստանի նախքին պատգամավորների ու կառավարության բոլոր անդամները եղել են կումունիստական կուսակցության անդամներ։ Բոլոր նախարարները և նրանց տեղալալները։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ նրանց կենսագրության այդ հատվածը առհասարակ ջնջված է կամ չի նշված։ Այն որ նշվում է թե եղել է անկուսակցական կամ հարել է ինչ-որ գաղափարախոսությանը ապա դա կեղծիք է, նրանք Լենինյան կամ թալանչիական  գաղափարախոսության անբաժան մասն են եղել ու մնալու են։ Կոմսոմոլ կամ Կոմունիստական  ակտիվիստներից շատերը  առնետավազքով  կարողացան  տեղավորվեն իշխանության վերին  օղակներում   թալանելով  և  կոծկելով  մեկը  մյուսի  հանցանքը։  Իսկ թե ինչպիսի  կոմսոմոլներ  են  եղել,  արդեն  իսկ  նրանց  հանցանքներից  երևում  է, որ  բարի  պտուղ  չեն  եղել  դեռևս  այն  ժամանակ։ Հիմա անցնենք Մոլագար Վազգեն Սարգսյանին, որը շիզոֆրենիայի պատճառով ազատվեց բանակից ու  հետագայում  էլ  հայտնվեց Ղարաբաղյան շարժման կիզակետում։  Ինչպես բազմիցս նշվել էր, Խորհրդային Հայաստանում Ղարաբաղյան ու  ազատագրական շարժումը  վիժեցնելու  համար Մոսկովյան  Կրեմլի իշխանությունը՝  ԿԳԲ -ն  ու  ռազմական  շտաբը  հատուկ  ծրագիր  են  մշակում, որը պետք  է  հնարավորություն  տար  բացահայտել  ու  ոչնչացնել Գաղափարականներին  որոնք  առաջնորդում  էին  Հայաստանում սկիզբ առած շարժումը։  Հայաստանի  կոմկուսի  ու  կոմսոմոլի ակտիվը պետք էր լիներ այդ օպերացիայի  աչքերն  ու  ականջները։  Այդ գործում  ներգրավված  էին  միլիցիայի  ու ներքին  գործերի  բոլոր  ծառայությունները,  բուժ անձնակազմը,  քազաքացիական պաշտպանությունը  ու  շրջանային ու  մարզային խորհուրդները։  Մշակույթային ակումբների ղեկավարները,  դպրոցի  տնօրենները։  Կոմսոմոլի  երիտասարդները պետք է միտինգների ու ցույցերի  ժամանակ  գրանցեին  ու  նշեին  ակտիվ մասնակիցներին  և ցուցակները  հանցնեին  իրավապահներին։ Ու  պատահական չէր, որ Վազգեն Սարգսյանին  նկատել  էին  ու ներմուծել  այդ  աշխատանքներում։ 1988  թբականի Երասխավանի հայտնի դեպքերից հետո, ԿԳԲ -ի հանձնարարականով՝ գեներալ Մաիրուս Յուզբաշյանի հրամանով Վազգեն Սարգսյանին առաջ քաշեցին ու սկսեց նրա փռչոտ ազտամարտիկի հաղթարշավը։ «Ազգադավը » գրքում մանրամասն ներկայացված է փաստերը։ Սակայն վերջերս մամուլում հայտնված « Ինչու Վազգենը ձերբակալել տվեց ռուս գեներալին և ինչ եղավ հետո » հոդվածը անցնում է բոլոր ստի ու կեղծիքի սահմանը։ Այս հոդվածի հեղինակը Հովիկ Չարխչյանն է, չգիտեմ թե ինչու է նա կեղծում փաստերը երբ այդ պատմության մեջ Վազգեն Սարգսյանը միայն երրորդական դեր է ունեցել, վերագրել մեր հերոս տղաների սխրանքը առանձնասենյակից դուրս չեկած կոմսոմոլ Վազգենին, որը հանկարծ բռնեց ու դարձավ Նժդեհական գաղափարախոսության կրողը։ Վազգենի ընկերը ՉԵԿԻՍՏ Սերժ Սարգսյանը նույնպես Նժդեհական գաղափարների կողմնակից էր, մոռանալով, որ իր չեկիստ եղբայրներն են Գարեգին Նժդեհին խոշտանգել ու սպանել։ Երբ աչքիդ տեսածը ու ականջովդ լսածն են փորձում կեղծել, դա արդեն վերջն է։ Երբ հարբեցող Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական կուսակցական դպրոց են կառուցում։ Մոլագարի անունով Ռազմական ուսումնարան են հիմնադրում, որտեղ միայն խոշտանգում և սպանում են կուրսանտների։ Բավական չէ՞ արդյոք մի քիչ նայել իրականությանը ու փաստերին։ Ամենազավեշտալին այն է, որ Վազգեն Սարգսյանին հանցակից ընկերները, որոնք նույնպես Կոմունիստական նոմենկլատուրաի մնացորդներ են սկսել են համացանցում ակտիվանալ՝ Անդրանիկ Քոչարյանը, Վահան Շիրխանյանը, Վաղարշակ Հարութունյանը փորձում են իրենց հանցանքները թաքցնել Վազգեն Սարգսյանի հերոսական կերպարի ետևում, իբր թե նա հայրենիքի հերոս է։ Մոռանալով, որ մարդկանց հիշողություններից դեռևս չեն ջնջվել Վազգենի դավաճանությունները՝ Արծվաշենի, Շահումյանի, Մարտակերտի ու Լաչինի մարտական գործողությունների ժամանակ։ Քըրք Քըրքորյանի կողմից Հայաստանին նվիրաբերած միլիոնների յուրացման գործում նրա ունեցած ավանդի մասին լռում են։ Իսկ Վազգեն Սարգսյանի հանցագործ եղբայրների ակտիվությունը արդեն անցել է ամեն տեսակ սահմանը։ Երբ Արմեն Սարգսյանը 90- ականներին Հայաստանի գործարանների սարքավորումները մետաղի ջարդոնի գնով վաճառում էր Իրանցիներին՝ դա նրա մենաշնորհն էր։ « Լիզինի » հայտնի գործի մասին անգամ ԱՄՆ պետ․դեպարտամենտը գիտեր։ Երբ Զոդի ոսկու գործարանի ոսկին իր սեփական կարիքների համար էր օգտագործում։ Հազարավոր կողոպտված ու թալանված գործարանների գլխավոր հանցագործը հենց Արմեն Սարգսյանն էր։ Չմոռանանք լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը և նրա դեռ չծնված երեխայի մահը նույնպես այդ ոճրագործ ընտանիքի ձեռքերին էր։ Վազգեն Սարգսյանի թիկնապահ՝ Մովսես Գեղանգուլյանի սպանությունը ու նրա ընտանիքի ոչնչացումը նրանց խղճին այդպես էլ չաժանրացավ։ Երբ պատերազմով անցած մեր հերոս տղաները մի կտոր չոր հաց չունեն ուտելու։ « Սպարապետի » եղբայր Արմեն Սարգսյանի դուստ իր էլիտար խանութներով է հպարտանում, մոռանալով, որ այդ ամենը իր հոր արյունոտ փողերով է ձեռք բերել։ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկը այնքան մեծ է, որ զարմանում ես թե ոճրագործին երկրպագող հիշողություն կորցրածների թիվը ինչքան մեծ է։

Բավական չէ՞ արդյոք կեղծիքն ու սուտը դարձնեք արդարանալու միջոց․․․ Բավական չէ՞ արյունարբուներին դարձնենք կուռք ու երկրպագենք նրանց․․․ Ե՞րբ պետք է վերջապես հայ ժողովուրդը հասկանա, որ իրեն մորթող Դահիճը երբեք հայրենասեր չի կարող լինել։

 

Գեհենի Առաքել 11․03․2019

 

Advertisements

ԹՐԱՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

BARBAՄի հետաքրքիր տենդենց եմ նկատում, դա ոչ միայն միայն Հայաստանում է, այլև՝ ամենուրեք, օրինակ՝ մորուք պահելը։ Հիմա շատերը կասեն, թե ինչպե՞ս է, որ ես մուրուք եմ պահում, մյուսներին էլ քննադատում։ Առհասարակ այնպես չէ, որ ես դա անում եմ կանանց դուր գալու համար կամ ժամանակի մոդայի պահանջով, ինչպես շատերն են հիմա իրենց հույս տալիս։ Իմ պատճառներն այլ են, սակայն խոսքը վերաբերվում է այն երիտասարդներին, որոնք կարծում են, թե իրենք մորուքով ավելի բարետես են կամ ավելի հմայիչ, ասեմ որ չարաչար սխալվում են։ Չեմ հասկանում, նուրբ մատիկներով, նիհար կազմվածքով երիտասարդին այդ այծի մորու՞քն է, որ տղամարդ է դարձնում, թե՞ կանացի շարժ ու ձևով իրենց պահվածքը։ Երբեմն հանդիպում ես սափրագլուխ մի հաստավզի, ով թավ մորուքով ու բիցեպսներով իրեն տղամարդ է համարում, թիկնապահի իր կերպարով, որի ձեռքերը կարծես պարանոցից են աճում։ Ու փայլուն սափրագլուխ լինելը հարգի է, մանավանդ, որ Ծառուկյանի թիկնազորում ես, իսկ այն, որ այդ կերպարի մեջ չի կարելի ժպտալ, դա միանշանակ այդպես է, որովհետև ճակատագիրն այնպիսի հետք է թողել նրանց վրա, որ անգամ ժպտալու փորձն անհնար է՝ ինչպես Բոտոքս արած կանանց մոտ, որոնք միշտ սառը կերպարի մեջ են։ Լցոնած սկուլաներով ու դրված թարթիչներով, կարծես բոլորը նույն կոնվերի արտադրանք լինեն, շրթունքների մասին հիշելիս անգամ մարմնով փշաքաղվում ես, դեմքի մոտ 70 տոկոսը շուրթերն են ու դրած թարթիչները։ Կանացի այդպիսի կերպարներ կարող եք տեսնել Womens club-ի (Վումենս քլաբս) առաջնագծում։ Անգամ նայել այդ սարսափելի կանանց ու երիտասարդներին, որոնք չգիտես ինչու հռհռում են անիմաստ հումոր կոչվածի վրա։ Տեղին է հիշել նաև աստղայինը տարած 32 ատամի անհումոր անհամներին, որոնք իրենց կերպարն անգամ տասը տարիների ընթացքում չկարողացան մոտեցնել դերասանի կերպարին։ Այն, որ մորուքը դարձել է կարծես հեղափոխական Հայաստանի պարտադիր աքսեսսուարը, դա տեսնում ենք բոլորս։ Նույնիսկ այն տպավորությունն է, որ իմ քայլը դաշինքի կանայք նույնպես մորուքով են։ Համացանցում մի տիկին կար, դրանց անվանում էր թրաշամանուկներ։ Առհասարակ շատ են հարդարված ու ընդգծված թրաշով երիտասարդները, որոնք ձեռքի հետ էլ ունքերն են կորեկցիա անում, դե դա նորմալ է, հիգիենան լավ բան է, քանի որ ես առհասարակ փնթի ու տգետ մարդկանցից գարշում եմ; Այն ինչ կատարվեց վերջին երեսուն տարիներին այդ անթրաշ ու ոջլոտ հանցագործների կողմից՝ նկարագրելը դժվար է, ներկայիս ծանր վիճակը դրա արդյունքն է; Չափանիշները կորցրած ժողովրդի պարանոցին փաթաթեցին, որ հերոս լինելու համար պարտադիր է փռչոտ ու ոջլոտ լինել, դե վրայի գոզահետը չհաշված։ Տեղին է հիշել այդ հերոսի թևավոր խոսքերը. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ, մնացածը՝ գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած… Ես արտիստ չեմ, ո՞նց փոխվեմ, ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել »։ Բանականություն ունեցող մարդը կմտածի այս խոսքերի վրա։ Ինչպե՞ս կարող է ժողովուրդն իր հերոսին չճանաչել, չէ՞ որ, հերոսը ժողովրդական արժեք է, իսկ սպարապետը՝ առավել ևս։ Ինչպե՞ս կարելի է ժողովրդականություն վայելող մարդուն չճանաչի ժողովուրդը, այլ ընդամենը ճանաչեն իր ոհմակի մի քանի բաշիբոզուկները, ովքեր փորձում են իրենց գոզահոտ հանցագործ ընկերոջը հերոսի կարպարով փաթաթել հայ ժողովրդի պարանոցին, առհասարակ իրենց մոտ դա լավ ստացվեց։ Ամենահետաքրքիրն այս հատվածն էր . « ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել » Մոլագարի այս հայտարարությունը բավական էր, որպեսզի հասարակությունը նրա ամորձիները կտրի, իսկ ինչպես տեսանք՝ նա հերոսացավ։ Աշխարհում չեք գտնի մի ժողովուրդ, որի հերոսը պետք է լինի փռչոտ մորուքով, ջղայնացած ու քրտնած… Մեզ հայերիս մոտ է միայն, որ ազգադավները հերոս են, իսկ անբարույական պոռնիկը՝ կույս։ Ակամայից սարսափում ես, որ ժամանակը ու դարաշրջանն անկարող են փոխել մեր ժողովրդին։ Սխալի վրա կրկին սխալներ ու տգիտության վրա նորից տգիտություն։ Մնում է՝ հույսներս դնենք հրաշքների վրա, ու հավատացե՛ք, հրաշքներ լինում են, սակայն պետք է հրաշագործ մարդուն գտնել.. կախարդական փայտիկով։

Գեհենի Առաքել 18․02․2018

ԴԱՌԸ ՈՒ ՑԱՎԱԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

m_Piracicaba-14Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛

կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը:  Գարեգին Նժդեհ:

ՀՀ իշխանությունները ամենաշատը վախենում են ճշմարտությունից՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ սուտն և կեղծիքը հանդիսացավ պետության կառուցման անկյունաքարը։ Թող չոգևորվեն Նիկոլ Փաշինյանի երկրպագողները կամ թիմակիցները՝ թե տեսեք մեր վարչապետին քննադատում են․․․ Հարցն այն է, որ ժողովրդին են խաբում․․․ Իսկ գիտե՞ք, թե ինչու են խաբում, որովհետև կույր ու տգետ մասսաներին են օգտագործում, որպեսզի իրենց կեղծիքն ու սուտը մատնացույց անողների վրա արձակեն իրենց անատամ ու գազազած տգետներին։ Իսկ ինչպես գիտենք՝ Հայ ժողովուրդը խաբվելու ունակ ժողովուրդ է, համեմատած մյուս ազգերին։ Պատմական անցած դարերը մեզ դա արդեն ապացուցել են։ Իսկ վաղ անցյալում Վանո Սիրադեղյանի ԲՏՌ-ներն էին հարձակվում ցանկացածի վրա, ով կփորձեր Վանո Սիրադեղյանի հասցեին քննադատական խոսք հնչեցներ: Շատերը չգիտեն, որ հենց այդ կանանց ոհմակի ղեկավարը եղել է գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը իր « Շամիրամ » կուսակցությունով։ Մի խոսքով ինչպես ասում են՝ ճշմարտությունը դառն է ու ցավալի․․Ճշմարտության ետևում թաքնված են այնպիսի հանցանքներ ու ոճիրներ, որոնք մասին անգամ մտածելն է սարսափելի, ուր մնաց լսելն ու ներկայացնելը։ Հանցագործների ու ոճրագործների շղթայակապ շղթան ձգվում է երկար, ներառելով խնամի, ծանոթ, բարեկամ, կուսակցական ու անգամ հոգևոր շերտերը։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ցանկություն կունենա բացահայտել ճշմարտությունը, քանի որ կծիկի բացվելով, այն անգամ կհասնի մինչև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայկական մի խոսք կա, « այն ճյուղը, որին նստած ես՝ մի կտրի » Առհասարակ այս բանաձևով աշխատել են երեսուն տարուց ավելի, իրար փոխանցելով պաշտոնները, տիտղոսներն ու պորտֆելները։ Անգամ երեսուն տարի անց, ՀՀ իշխանությունները սարսափում են Նաիրի Հունանյանից, Ինչու՞ են նրան յոթ փակի տակ պահել․․․ Ինչու՞ է հոկտեմբերի 27 -ը արգելված թեմա։ Ինչու՞ են իշխանությունները փնտրում օտարերկրյա պատվիրատուների այդ գործի մասով, փորձելով խճճել ամեն ինչ։ Նույնիսկ այսքան տարի անց, նրանք ոչնչացնում են ոչ միայն վկաներին ու փաստերը, այլև այդ թեման հիշեցնողներին։ Ինչու՞ այսքան տարի անց, ոչ մի լրագրող կամ իրավապաշտպան չի տեսել Նաիրի Հունանյանի դեմքը, ինչու՞ ոչ ոք չի այցելել նրան հարցնելու, թե ի՞նչը նրան դրդեց գնալու այդ քայլին։ Ի՞նչ եք կարծում երեսուն տարի անց Նաիրին չԷ՞ր կարող խոստովանել, թե ով իրեն ստիպեց գնալ այդ քայլին, զոհաբերելով իր հարազատներին՝ մորը, եղբորը, քեռուն և ընկերներին․․ Արդյոք կարո՞ղ եք գտնել մի ապուշ, որն ընդունակ է ինչ-որ մեկի պատվերով կամ ինչ-որ գումարի պատճառով զոհաբերել իր հարազատներին տանել այդ քայլին, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու՞ պետք է Արցախյան պատերազմի սարսափի միջով անցած Վռամ Գալստյանը, որը Նաիրի Հունանյանի քեռին էր, պետք է զենք վերցներ սեփական իշխանության դեմ։ Միայն նրա խոսքերը լսողը կհասկանար, որ դա վրիժառուի խոսքեր են, ոչ թե վարձկան ահաբեկչի։ « Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է: Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է » Վռամ Գալստյան։ Արդյոք տեսե՞լ եք ահաբեկիչ, որը ժողովրդի շահը գերադասի սեփական կյանքից ավելի։ Կամ թե նա ինչու՞ պետք է ինքնասպան լիներ, երբ բաց ճակատով ասել էր, որ պատրաստ է կրելու իր պատիժը։ Չեք տեսնու՞մ, որ ամեն ինչպես են կոծկում ու քողարկում, ստում են ու կեղծում իրական փաստերը։ Ոճրագործ Վազգենից սարքեցին սպարապետ, իսկ վրիժառու հայորդիներին էլ ոճրագործ ու դավաճան։ Եթե նկատել եք Նաիրի Հունանյանը ՀՀ իշխանությունների Աքիլլեսյան գարշապարն է, նրանք վախենում են, որ Նաիրի Հունանյանի խոսելուց կբացահայտվի ոչ միայն Վազգեն Սարգսյանի ոհմակի կողմից գործած ոճիրները, այլև Լևոնի, Վանոյի ու ՀՀՇ բանդայի հանցանքները։ Նրանք վախենում են, որովհետև սուտն ու կեղծիքը պաշտպանում են իրենց անվտանգ ապրել՝ վայելելով գողունը ու թալանը։ Սկզբից այդ հանցագործների անվտանգության երաշխիքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժն Սարգսյանն էին, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, այսպես բոլորը իրար փոխանցելով իշխանությունը՝ ամեն ինչ խճճում են ու կոծկում։ Այդ հանցանքների ետևում մի հսկայական բանակ է՝ հանձինս երկրապահների՝ Սասուն Միքայելյանի ու Մանվելի, Գագիկ Ծառուկյանի, Լիսկայի, Արմեն Դարբինյանի ու Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի ու Խաչատուր Սուքիասյանի (Գրզոյի ) դրանց թիվը սարսափելի մեծ է, որոնք մասնակցել են պետական թալանին։ Հանքարդյունաբերական թափոններից գոյացած պոչամբարները հենց այդ ոճրագործների շնորհիվ թունավորել և շարունակելու են տասնամյակներով թունավորել եկող սերունդներին և հայրենի բնությանը։ Ազգային գենոֆոնդը վտանգված է, այն ուռուցքային ու աղիքային հիվանդությունները, չբերությունն ու թուլությունը այդ ամենի մեղավորը նրանք էին, որոնք միլիոններ աշխատեցին ժողովրդի արյան ու արցունքի հաշվին, ժողովրդի արողջության ու կյանքի գնով։ Նրանք էին, որ օրենքի ուժով ամրագրեցին պոչամբարների գոյությունը։ Պետության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը անվերադարձ վաճառելով երկրին ու ժողովրդին դարձրեցին հարկատո։ Թալանին մասնակցում էին բոլորը, գործադիր և օրենսդիր մարմինները, անգամ եկեղեցին։ Ու եղավ այն, ինչ հիմա տեսնում ենք։ Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ատոմակայան ունեցող երկրում էլեկտրաէներգիան կրկնակի անգամ թանկ է, քան հարևան երկրում վաճառվող հոսանքի գինը, երբ հենց այդ ատոմակայանի թույնով էլ թունավորում են բնակչությանը։ Պատահական չէ Արարատյան դաշտավայրում աղիքային հիվանդություններով տառապող բնակչությունը։ Ատոմակայանից հոսող ռադիոակտիվ ջրերը հայտնվում են ոռոգման ու խմելու ջրամբարներում, իսկ ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, որովհետև ոչ մեկին պետք չէ, ո՛չ ազգային գենոֆոնդը, ո՛չ էլ ժողովրդի առողջությունը։ Ինչպես հայտնի է Մեծամորի ատոմակայանը Արարատյան դաշտի բնակիչներին է թույնում, իսկ հանքարդյունաբերական պոչամբարներն ու հանքերը Սյունիքը ու Հայաստանի լեռնային մարզերը։ Ահա ձեզ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ․ երբ բնակչության պարանոցին ծանրանում է ո՛չ միայն արտաքին պարտքը, այլև առողջության ու գոյի հարցը։ Շատերը անգամ չեն հասկանում, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը այդքան հանգիստ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, դե չհաշված իրեն հավատարիմ թիկնազորը, որը պատրաստ էր նրա հրամանով ցանկացածին գլխատել, հիմա հեղափոխական Փաշինյանին են պաշտպանում։ Այն, որ 2019 թվականից արդեն Հայաստանը սկսելու է տոկոսներով վերադարձնել արտաքին պարտքը, որը կազմում է 7,3 միլիարդ դոլար։ Սերժ Սարգսյանը հեռացավ այդ պարտքը թողնելով Փաշինյանի վրա։ Իսկ գիտե՞ք, թե ո՞վ պետք է վճարի այդ պարտքը, իհարկե ժողովուրդը՝ ձեր զավակներն ու թոռները, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ոչ բռնի ու թավշյա հեղափոխականների մտքովն էլ չի անցնում այդ պարտքի մասին խոսել կամ անհանգստանալ։ Նրանք լեգիտիմացրեցին ոչ միայն Սերժ Սարգսյանի գրված սահմանադրությունը, այլև նրանց տասնամյակներով թալանված գողունը օրինականացրեցին ու շարունակում են ավելացնել պարտքերը։ Ինչպես ընդունված է իրականության մեջ ասել՝ գումարելիների տեղափոխությունից հայտարարը չի փոխվում։ Ծրագրված հեղափոխությունը գործեց անխափան, ժողովուրդը կարծում է, թե բերեց արդար ու ազնիվ ղեկավար, միայն չասեք, թե ազնվությունը ճառելու ու խոստումներ տալու մեջ է։ Շատերը ականատես են եղել ոչ վաղ անցյալի դեպքերին՝ Լևոնը նույն այսպիսի ճառերով ու խոստումներով եկավ իշխանության, նույն սցենարով թալանեցից, նույն սցենարով հարստացավ։ Նույն լոզունգները, նույն ելույթներն ու խոստումները, նույն դեմքերն ու նույն թալանչիները, նույն հանցագործներն ու նույն տգետները։ Իսկ ամենակարևորը նույն կեղծիքը, սուտը, հերոսներն ու առաքյալները․․․ Ամեն ինչ նույն ձևերով, միայն շեփորին փոխարինեց թմբուկը։ Ինչպես տեսնում ենք արդեն ավանդույթ է դարձել ու Փաշինյանը այդ ավանդույթի շարունակողն է: Վերածնվեցին նախկինները, վերադասավորեցին իրենց ուժերը, իսկ ժողովուրդը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Բուրժուդեմոկրատական հեղափոխություն, որտեղ հարուստը՝ հարստացավ, իսկ աղքատն էլ ավելի աղքատացավ։ Հուսով եմ, այս հրապարակումը հիմք կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը կարդա Ջորջ Օրուելի գրքերը և կհասկանա, որ ԿԵՂԾԻՔԻ ՈՒ ՍՏԻ վրա պետություն չեն կարող կառուցել, ժողովրդի աչքերին թոզ փչելով ու խոստումներ տալով ժողովրդի վիճակն ու կյանքը չես լավացնի։ Կեղծիքին ու թալանին մասնակից եղան բոլորը՝ նախկին պատգամավորներն ու կուսակցական գործիչները, գիտնականներն ու գրողները, անգամ ուսուցիչներն ու հոգևորականները։ Համատարած զոմբիացում ու կեղտ, անատամ մասսաների միջոցով են իշխանությունը զավթում, երբ Լֆիկներն ու Դոդերը բարերար են, իսկ Լևոններն ու Փաշինյանները փրկիչ։ Այստեղ նրանց մեղադրելու հարց չկա, մեղավորը ժողովուրդն է, որովհետև կորցնում է իր դիմագիրը՝ նմանվելով իրենց առաջնորդող ղեկավարին։ Երբ Քոչարյանի տգետները փողոց փակելով են գիրք կարդում, վստահ եմ, երևի կյանքում գիրք էլ չեն վերցրել ձեռքները, հիմա ընթերցանության ծարավը խեղդում է նրանց։ Ուղղակի ծիծաղելի է, փնթիներին յուրահատուկ արարք։ Փաշինյանի պես հեղափոխականը իզուր չէ հայտարարում, որ միակ ու վերջին հեղափոխականը ինքն է, ու փողոց փակելու մենաշնորհը իրեն է տրված։ Ու այստեղ հասկանում ես, որ Սասնա ծռերի Փոքր Մհերը իզուր չէր փակվել Ագռավաքարում, որովհետև հայրենի հողը ոտքերի տակից փախչում էր, որովհետև տգիտությունը, սուտն ու կեղծիքը, անատամ ոհմակը պատրաստ է իրեն հոշոտելու, որ այդ երկրում անգամ հերոսն անելիք չի ունենում, որովհետև հերոսներին խաչող ժողովուրդը, այդպես պետք է տառապանքների ու պայքարի մեջ ապրի շարունակ։ Պայքա՜ր, Պայքա՜ր մինչև վերջ․․․ Ու այդ վերջի վերջը չի երևում, երևի մի վաթսուն կամ 160 տարի հետո այն երևա, սակայն սխալվում եք, գենոֆոնդը ոչնչացված է, քանի որ այն, ինչ ունենք, դժվար թե առողջ համարվի: Ինչպես ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: Իսկ քանի՞ տոկոսն է առողջ ապրում, երբ շրջապատում առողջ սնունդ ու պայմաններ չկան, երբ առողջ մտածելակերպն է բացակայում, երբ կեղծն ու սուտը արդեն արյան մեջ չարորակ իր գործը արել է տասնամյակներով։ Կիսաբաց լուսամուտները տարիներ շարունակ թույնով է լցրել ոչ միայն հեռուստաեթերը, այլև մարդկանց հոգիները։ Իսկ Գոռ Վարդանյանի ու նման հանցագործների թրիլերային հեռուստասերիալների մասին խոսելն ավելորդ է; Առողջ հոգին էլ բռնաբարվում է այդ սերիալների վերնագրերը լսելուց։ Դժվար է մեր ժողովրդի ճանապարհը, դա իմ խոսքերը չեն, դա մեր մեծերն են ասել։ Քանի դեռ ժողովուրդը չի հասկացել, թե սևերն ու սպիտակները որոնք են, քանի դեռ բարու և չարի սահմանագիծը գծված չի, քանի դեռ թալանչին բարերար է, իսկ ոճրագործը՝ փրկիչ, այդ երկրում ոչինչ չի կարող լավ լինել։ Ինչպես ասում են․ Վերջը լավ լինի․․․ Ահա ազգային փիլիսոփայական տափակ մի միտք․ Վերջը լավ լինի, հույսով ապրել ու երազել, զոմբիանալ, որ Քոչարյան ու Ազատիչը հանցագործ են, իսկ Ծառուկյանն ու Փաշինյանը փրկիչ։ Պատահական չէ համացանցում հայտնվել տեսանյութեր « Ինչպե՞ս է Գ. Ծառուկյանը վաստակել իր առաջին միլիոնը. Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը… » Մի՞թե նրանք կարծում են, որ ժողովրդի մեջ չկան մարդիկ, որոնք տեսել և հիշում են նրանց կողոպտված արյունոտ գումարների պատմությունը։ Շեղվելով՝ թեմային անդրադարձ կատարենք 90 -ականների մութ ու ցուրտ տարիները։ Ծառուկյանի գազալցակայանի սև ու մութ պատմությունները, որոնք մնացել են անցյալում, իսկ հազարավոր ընտանիքներ դարձան նրա ու նմանների զոհը։ Նորից կեղծիքի ու ստի միջոցով ժողովրդին թալանեցին։ Ցուրտ ու մութ տարիների շնորհիվ հարստացան նրանք, որովհետև պետական ոճրագործները նրանց առջև թալանի կանաչ լույս էին վառել։ Գրզոն իր մոմերն ու նաֆթն էր ժողովրդի վրա վաճառում, չհաշված Թուրքիայից ներկրվող անորակ ապրանքները, իսկ Ծառուկյանը գազն ու ռեկետը։ Պետական քարոզչական մեքենան նրանց ընդառաջում էր, հայտարարում էին, թե Վրաստանից եկող գազամուղը ադրբեջանցիները պայթեցրել էին ու գազ չի մտնում Հայաստան։ ՈՒ դա բավական էր, որ Ծառուկյանի գազալցակայանի մոտ կիլոմետրերով հերթ առաջանա, խնամի, ծանոթ, բարեկամով ու եռակի անգամ թանկ գներով վաճառում էին այդ նույն գազը։ Պատկերացրեք մեկ ամսվա մեջ բավական էր այդպիսի կեղծ հայտարարություն, և նա ամբողջ տարվա պլանը մեկ օրում էր կատարում; Խաչատուր Սքուքիասյանը նույնպես դրանից օգտվում էր, նա վաճառում էր նավթը, մոմերը ու ձեթը։ Գազամուղի պայթեցման սուտ տեղեկատվությունը բավական էր, որպեսզի նրանք միլիոններ աշխատեն, իսկ այն, որ նրանք ունեին իրենց բանդաները, որոնք սկսնակ գործարարներից ու ձեռներեցներից ոչ միայն խլում էին նրանց բիզնեսը այլև գումարներն ու կյանքը։ Հարցն այն է, որ հիմա այդ հանցագործները արդարանում են, թե ազնիվ ճանապարհով են հարստացել, ուղղակի ծանր մեղք է։ Նրանք թալանել են բոլոր եղանակներով վախեցնելով ու ահաբեկելով, խոշտանգելով ու սպանելով։ Վկաները՝ խնդրեմ, ինչքան ուզեք, սփյուռքում ավելին կգտնեք, որոնք անգամ տասնամյակներ հետո վախենում են խոստովանել, որովհետև գիտեն, թե այդ մարդիկ ինչպիսի հրեշներ են։ Միևնույն է, գալիս է ժամանակը, երբ բացահայտվում են հանցանքները, տարիներ առաջ Մանվելի մասին վախենում էին խոսել, հիմա կարողանում են ոչ միայն ասել ու խոսել, այլև պահանջել ու պարտադրել։ Հավատացեք, նույնը կլինի Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Լիսկայի ու անգամ սաղ ու սատկած « հերոսների » հանդեպ։ Տեսեք, թե Վազգեն Սարգսյանի ոհմակի անդամները ինչ շքեղության ու վայելքների մեջ են ապրում, իրենց հյուրանոցներով ու դղյակներով, մինչդեռ Արցախյան պատերազմի մասնակիցները անգամ ատամներ չունեն բերաններում, իսկ տանիքի ու կուշտ քնելու մասին ավելորդ է խոսել։ Գիտեք, Զորավար Անդրանիկը մի խոսք ուներ․․․ Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին. Այս խոսքերը ՀՀ իշխանությունները հասկացան իրենց ձևաչափի մեջ, ամեն օր քնից առաջ մտածում էին, թե ինչպես ազգի վերջը տան, մտածում էին, թե ինչ գտնեն ծախելու, որպեսզի լցնեն իրենց որովայնն ու գրպաները։ Այդ պատճառով ծախեցին ամեն ինչ, ազգի բարոյականությունը, ազգային արժեքներն ու անգամ հերոսներին։ Ու ոչ հիմա հարց չի տալիս, թե ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ- ի ամենահզոր արդյունաբերական հանրապետությունը, որը Հայաստանի Հանրապետությունն էր, ընդամենը մի քանի ամսվա մեջ դարձավ, խղճուկ գոյը քաշ տվող երկիր։ Ինչպես եղավ, որ մեքենաշինության ու էլեկտրոնային գիգանտը դարձավ անդամալույծ մի անպիտան սարք։ Երբ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական բոլոր սարքավորումները, ներառյալ օպտիկական և տիեզերական սարքավորումները արտադրվում էին Հայաստանում։ Երբ թեթև արդյունաբերական հսկան, անգամ մի թաշկինակ չի կարողանում արտադրել։ Գյուղատնտեսության մասին ավելորդ է խոսել, երբ ԽՍՀՄ- ի տարբեր հանրապետություններում Հայաստանի միրգն ու բանջարեղենն էր, կաթնամթերքն ու գյուղ մթերքներն էին։ Այդպես ստեցին, կեղծեցին, թե ՀՀՇ- ի հեղափոխությունները նոր հորիզոններ են բացելու հայ ժողովրդի առջև, արդյունքում գլխատեցին ժողովրդի հերոսներին էլ, այգիներն ու պուրակներն էլ վերացրին։ Գաղափարական տղաներին թիկունքից էին խփում, իսկ տականքին էլ հերոսացնում։ Պատերազմի ու շրջափակման քողի տակ նրանք գործեցին հայ ժողովրդի հանդեպ ամենամեծ ոճրագործությունը՝ սպանդը։ ՀՀ իշխանությունները մինչև հիմա թաքցնում են, որ Հայաստանի ցուրտ ու մութ տարիներին եղել են շրջափակման մեջ։ Դա ժողովրդին հնազանդեցնելու Վանոյի ու Լևոնի ծրագիրն էր, դե Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:։ Նրանք ժողովրդին սովի, ցրտի ու մթության մեջ պահելով, պատերազմի սարսափի ներքո պետք է սպանեին ժողովրդի ըմբոստ ոգին ու դա նրանց մոտ ստացվեց։ Իշխանական էլիտան այդ տարիներին Իրանի ճանապարհներից է օգտվել, լույս էլ է ունեցել իրենց հաճույքներն ու փարթիները։ Լևոն Տեր Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում, իրեն համեմատում է Չերչիլի հետ, արդարացնելով իր գործած հանցանքը պատերազմի տարիներին։ Սակայն մոռանում է, որ Անգլիայում պետական դավաճաններին գնդակահարում էին հասարակության աչքի առջև, իսկ մեզ մոտ հերոսացնում են նման դավաճանին։ Պատահական չէ, որ Լևոն Տեր Պետրոսյանը ամեն անգամ համեմատական զուգահեռներ է տանում Իսրայելի ու Հայաստանի միջև, որովհետև ինքը չնայած իր տարիքին ու կրթությանը, որպես մարդ չկայացավ, չկողմնորշվելով իր ազգությունն անգամ։ Սակայն ինչպես ասում են ՏԱԿԱՆՔԸ ազգություն չունի․․․ Կարծում եմ Փաշինյանին մտածելու տեղիք պետք է տա ստի ու կեղծիքի իշխանությունը, եթե պետք է շարունակի իր կնքահայր Լևոն Տեր Պետրոսյանի գործելաոճը, ապա թող մտաբերի այն, ինչ սպասվում է իրեն, ամեն ինչ անպատասխան չի մնում, եթե ոչ՝ ինքը կդառնա գործիք անցյալի հրեշների ձեռքին։ Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի, նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները, կեղծիքն ու սուտը։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածների ու հանցանքների մասին, այլապես այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։

Գեհենի Առաքել 18․01․2019

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ

50325153_544525492717350_6235684874703863808_o.jpgԱզգադավները երբեք էլ հայրենասեր չեն դառնա… Սերվանտես

Մի քիչ տրամաբանելով կարելի է հասկանալ, թե ճշտի և կեղծիքի սահմանը որտեղից է սկսվում և որտեղ վերջանում։ Պատկերացրեք, երբ ներկայացնում եմ այն իրականությունը, որ Վազգեն Սարգսյանը երբեք հայրենասեր ու հերոս չի եղել, շատերը կասկածի տակ են դնում։ Որ հոկտեմբերի 27֊ի կազմակերպիչը Նաիրի Հունանյանն է եղել, նույնպես չեն հավատում։ Լավ, եկեք զուգահեռներ տանենք ներկայի ու անցյալի միջև, դա նոր սերունդների համար է իհարկե։ Այդպիսով, եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Ինչպես գիտենք, ժողովուրդը ԱԺ պատգամավորներից ու կառավարության պաշտոնյաներից ոչ միայն զզվում էր, այլև ատում ու նզովում։ Հաճախակի հնչող խոսքերը հիշենք․ «Երբ կլինի, դրանց գյուլլեն ու վերջանա », կամ էլ « Դրանց պետք է հրապարակում գնդակահարել կամ էլ կախել »։ Տաքսու վարորդներից ու վարսավիրներից սկսած մինչև անգամ ոստիկաններ, նույն բանն են կրկնում՝ նզովում էին ու անիծում։ Հիմա պատկերացրեք 90 ականները, երբ ամեն ինչ ավելի սարսափելի էր՝ պատերազմ, սով, ցուրտ ու մութ տարիներ ու այդ ամենի ետևում կոմունիստ ՀՀՇ ականների բանդան էր՝ Լևոն, Վանո ու Վազգեն եռյակով։ Հետո Վազգեն Սարգսյանը ռազմական հեղաշրջումով քաղաքական դաշտից հեռացրեց Լևոն Տեր Պետրոսյանին ու Վանոյին, իհարկե Երկրապահներից մի քանի համցագործների , Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օգնությամբ։ Մի փաստագրություն 1994 թվականի գարնանը Արցախյան ռազմաճակատում կատաղի կռիվներ էին գնում՝ պատերազմի շիկացած ժամանակահատվածն էր, երբ հայկական ուժերը անցնում են հակահարձակման։ ՀՀ իշխանությունները կազմակերպում են եռամսյա հավաք։ Իրականում շատերը չգիտեն, թե այդ եռամսյա հավաքների բուն նպատակը որն էր։ Ճիշտ է 1994 թվականին ռազմաճակատում մարդկային ուժի պակաս կար, սակայն ոչ միամիտ ու անփորձ մարդկանց, որոնք դառնալու էին թնդանոթի միս, ինչպես ասում ենէ իշխանություններին պետք էին շախմատային զոհաբերություններ, իրենք գնացին դրան։ Հարյուրավոր զոհեր, ՀՀ ոստիկանությունը զինկոմիսարիատների աշխատակիցների հետ միասին քաղաքների փողոցներից, շուկաներից ու հասարակական վայրերից որսում էին անփորձ ու միամիտ մարդկանց ու խցկում ավտոբուսներն ու միանգամից ուղարկում էին ռազմաճակատ, անգամ չէին գրանցում նրանց անուն ազգանունները։ Ինձ ծանոթ հրամանատարներից մեկը, պատմում էր, որ իր գումարտակում համալրում բերվել էր Վրաստանի մի վրացի քաղաքացի, որ գնումների նպատակով էր եկել Գյումրի։ Ոստիկանները նրան փողոցում ուժով նստեցրել էին ռազմաճակատ մեկնող ավտոբուսը և ուղարկել ճակատ, անգամ չնայելով նրա դժգոհությանը, որ ինքը Վրաստանի քաղաքացի է ու առհասարակ կապ չունի Հայաստանի հետ։ Լևոն Տեր Պետրոսյանին ու Վազգեն Սարգսյանին հարկավոր էին զոհեր ու շատ զոհեր, դրանով իրենց դավաճանությունը պետք է արդարեցնեին։ Իսկ այդ դավաճանությունը Բիշքեկի խայտառակ ու նվաստացուցիչ զինադադարի պայմանագիրն էր։ Եթե նկատել եք, Լևոնական ռեժիմի ուսադիրներով հրեշները միշտ մատնանշում են, թե այդ զինադադարը մեզ պարտադրված է եղել Ռուսաստանի ու արևմտյան տերությունների կողմից, իբր թե մեզ ձեռնտու էր զինադադարը, որովհետև բազմաթիվ զոհերը դա էր պահանջում։ Իրականում դա կեղծիք է և արդարանալու միջոց էր։ Ի՞նչ զինադադարի մասին էր խոսքը, երբ հայկական հետևակը ու ռազմական տեխնիկան ընդամենը Բարդա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա էին կանգնած։ Հիշեցնեմ, որ Բարդան պատմական Հայաստանի Պարտավ քաղաքն էր, ու դա հանդիսանում էր Ադրբեջանական նավթարդյունաբերական կենտրոններից խոշորագույնը։ Բավական էր հրետանու մի արկ ու Ադրբեջանը ստիպված էր ստորագրել Կապիտուլացիան։ Սակայն մեր ԱԶԳԱԴԱՎՆԵՐԸ գնացին դավաճանության՝ ստորագրելով խայտառակ զինադադարը։ Լևոնի ու Վազգենի ոհմակը պետք է եռամսյա հավաքի զոհերը օգտագործեին հանրության աչքերին թոզ փչելու համար, իբրև թե մենք այլընտրանք չունեինք, իրականում ամեն ինչ կեղծիք էր։ Նույնիսկ Արցախյան պատերազմի հրամանատարներից շատերը պնդում էին, որ դեռ 1991 թվականին հնարավոր էր պատերազմը ավարտել մեր հաղթանակով, ներառյալ ունենալով Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Արծվաշենը ներառյալ Նախիջևանը։ Սակայն Վազգեն Սարգսյանի դավաճանության արդյունքում կորցրեցինք Շահումյանը, Արծվաշենը ու Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր։ Իսկ Նախիջևանի մասին խոսելն ավելորդ է։ Ժողովրդին խաբեցին՝ իրականությունը թաքցնելով իրենց դավաճանություններն ու ազգադավ քաղաքականությունը ժողովրդի դեմ։ Ասացեք խնդրեմ, թե ո՞ր հերոսության համար Լևոն Տեր Պետրոսյանը կոչվեց պատերազմը հաղթած նախագահ, կամ Վազգենի որ մարտական գործողության համար կոչեցին սպարապետ, երբ նա անգամ իր տաք առանձնասենյակից անգամ դուրս չի եկել, ո՞ր ռազմական օպերացիան է նրա շնորհիվ հաղթանակ գրանցել։ Չհաշված հողեր հանձնելը։ Շատերը Սերժ Սարգսյանին են մեղադրում 800 հեկտար հանձնելու համար, մինչդեռ լռում են, թե Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով հանձնվեց Շահումյանի շրջանը ներառյալ ինքնապաշտպանական ջոկատներն ու խաղաղ բնակչությունը։ Արծվաշենը ու Մարտակերտը։ Երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարտի 1-ի հանցանքների մեջ, մոռանալով 1996 թ.ի սեպտեմբերի 25 ը, երբ Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահն ու բանակը կրակեց ժողովրդի վրա։ Վազգեն Սարգսյանի հանցանքները բազմաթիվ են, սակայն նրա մահից հետո նրան հերոսացրեցին ու սկսեցին փառաբանել, դարձնելով ազգային հերոս ու սպարապետ։ Մինչդեռ 90 ֊ականներին նրան նզովում էր ամբողջ ազգը։ Ու բոլորի ցանկությունը մեկն էր, թե երբ են սատկացնելու այդ ոջլոտին։ Նաիրի Հունանյանը լավ էր հասկանում, որ համազգային նզովքի արժանացած Վազգեն Սարգսյանին սպանողները կդառնան ազգային հերոս ու ժողովրդի սիրելին։ Առհասարակ այդպես միայն Նաիրին չէր մտածում, այլ բոլորը, ներառյալ ռազմաճակատում մարտնչած մեր հերոսները։ Ու Նաիրի Հունանյանի խումբը որոշեց իրականացնել վրեժը, նախընտրելով Ազգային ժողովի դահլիճը, հարյուրավոր լրագրողների ու տեսախցիկների առջև ջարդել ազգադավ տականքի գլուխը, այդպես էլ եղավ, ինչպես երազում էին բոլորը։ Առհասարակ Վազգենին սպանելը դժվար չէր, նրան կարող էին անգամ ձեռքի պարսատիկով սատկացնել իր տան մեջ, սակայն տղաները որոշեցին, որ դա կդիտվի ահաբեկություն և մարդասպանություն։ Դրա համար էլ բաց ճակատով՝ օրը ցերեկով մտան ԱԺ ու արեցին այն, ինչ երազում էր ժողովուրդը։ Միայն թե չասեք դաժան էր, ցանկացած քաղաքացի ամեն անգամ հեռուստացույց նայելիս ԱԺ նիստերը նույն երազանքն է փայփայում մտքում ասելով․ ,, որ դրանց բոլորին սատկացնել է պետք հրապարակում ,, Նաիրի Հունանյանը գնաց այդ քայլին, որովհետև վստահ էր, որ ժողովուրդը կապստամբի, կհաղթահարի սարսափն ու վախը։ Վստահ եր, որ արդարացի դատավարության դեպքում ինքը կարդարացվի, ինչպես Սողոմոն Թեհլերյանը։ Սակայն ինչպես տեսանք ինքը սխալվեց, իսկ ժողովուրդն էլ չկարողացավ կողմնորոշվել ու գնահատել։ Առհասարակ մենք միշտ դավաճանել ենք իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին։ Իսկ Վազգենի մահը ձեռնտու էր իր ոհմակին, որովհետև նրան հերոսացրեցին ու սպարապետացրեցին՝ մնալով նրա հերոսական ստվերի ետևում։ Հավատացեք, եթե Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 27֊ ին ողջ մնար, միևնույն է, գտնվելու էր մեկ ուրիշ հայորդի, որը վրեժից դրդված ջարդելու էր նրա գլուխը։ Առհասարակ, չգիտես ինչու ոչ ոք չի փնտրում հոկտեմբերի 27 ֊ի դրդապատճառները կամ շարժառիթը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու Վազգենի գլուխը կոտրեցին օրը ցերեկով, հարյուրավոր տեսախցիկների առջև։ Արդյոք պատմության մեջ հայտնի է մի դեպք, որ վարձկան մարդասպանները բաց դեմքով գնան մահվան բերան, այն էլ՝ ի շահ ժողովրդի։ Այդպիսի բան չեք գտնի երբեք․․․ Վարձկան մարդասպանները սպանում են սեփական գրպանի ու շահերի համար, այն էլ գործում են աննկատ ու թաքստոցից։ Իսկ ինչպես գիտենք Հոկտեմբերի 27֊ ին տղաները թաքցնելու ու թաքնվելու ցանկություն էլ չունեին, նրանք արեցին այն, ինչ պետք է անեին շատերը։ Ուստի արտաքին հետք փնտրել ուղղակի ծիծաղելի է։ Ասացեք, ինչու՞ անգամ, 30 տարի անց, ՀՀ իշխանավորների ոհմակը սարսափում է Նաիրի Հունանյանին հարցաքննել ու ներկայացնել հանրությանը։ Որովհետև իրենց իրենց դավաճանությունները կբացահայտվեն։ Հուսով եմ, մի օր հայ ժողովուրդը իր ուղեղից վերջապես կհանի կուռքապաշտությունն ու սպարապետամուլությունը, առանց վախի կնայի իրականությանը, որը ինչպես գիտենք դառն է ու ցավագին։

Գեհենի Առաքել 26/01/2019

ՈՒՆԵԻՆՔ ԱՉՔ․․․ ՈՒ ՉՈՒԶԵՑԻՆՔ ՏԵՍՆԵԼ

7QuAkc6MmGk

Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.. չուզեցինք հավատալ…

Մորթվում էինք, բայց չէինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան։

Շահան Նաթալ

Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխվում, կատարելագործվում է, տեխնոլոգիաների հետ նաև զարգանում ու նոր որակ են ստանում ոճրագործություններն ու ցեղասպանությունները։ Նոր դարաշրջանն իր հետ բերեց նոր մեխանիզմներ ու ծրագրեր՝ ոչնչացնելով մարդուն, ազգեր ու երկրներ։ Եթե ժամանակին թուրքերը յաթաղանով ու տեղահանությամբ էին կոտորում մի ողջ ազգի, ապա Ֆաշիստական Գերմանիան ժամանակին կատարելագործեց այն՝ յաթաղանը փոխարինելով գազի խցիկներով կամ համակենտրոնացման ճամբարներով։ Չնայած ոճիրների մեջ հմտացած թուրքերի օրինակը արդարացրեց էր իրեն, թուրքական կայսրության սահմանները դարձնելով անծայրածիր: Ենիչերիների դաստիարակելու արվեստը նրանք զարգացրեցին ու կատարելագործեցին դարերի ընթացքում։ Սակայն պատմական անցյալին նայելով՝ պետք է դասեր քաղենք դրանից, մանավանդ մեզ պես փոքր ժողովուրդը։ Հայերի մեջ  ամենավտանգավոր գիծը դա ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ է, որը մի օր դա դառնալու է գերեզման։ Եթե հիշում եք՝ Աստվածաշնչում ամենասոսկալի մեղքը դա մեծամտությունն էր։ Կարծում եմ, շատ քչերը գիտեն, որ Աստված իր հրեշտակապետերից մեկին հենց մեծամտության համար վտարեց երկնքի արքայությունից, որը հետո դարձավ չարիքի նախահայրը։ Հիմա մեր՝ Հայկական մեծամտության մասին, երբ հայտարարում ենք,  թե տարածաշրջանում ամենահզոր բանակը մենք ունենք, տարածաշրջանում ամենամեծ խաղատները մենք ունենք, մեծ սփյուռք, ու նման բաներ․․․ Պետք չէ մոռանալ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը, որ քոսոտ երկիրը իրենից ոչինչ չի ներկայացնում, ուր մնաց թե սեփական ճակատագիրը որոշի։ Մեր մեծամտությունը կործանեց երբեմնի աշխարհի ամենահզոր երկրներից մեկը՝ Խորհրդային Հայաստանը։ Հարցն այն չէ, որ համակարգը փոխվեց, հարցն այն է, որ կործանվեց տասնամյակներով արյուն ու քրտինքով կառուցած երկիրը։ Խորհրդային Հայաստանը բառիս բուն իմաստով ամենահզոր երկրներից մեկն էր, որտեղ զարգացած էր ծանր ու թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու էլեկտրոարտադրությունը, գյուղատնտեսությունն ու քաղաքաշինությունը, քիմիական արտադրությունը, հաստոցաշինությունն ու սննդի արտադրությունը, կաշվի մշակումն ու կոշիկի արտադրությունը, ադամանդագործությունն ու ոսկերչությունը։ Ամեն ինչ արտադրող փոքրիկ հանրապետությունը մատակարարում էր իր արտադրանքը ոչ միայն խորհրդային հանրապետություններին, այլև նրանից դուրս՝ սոց-երկրներ։ Երևանի Հրուշակեղենի գործարանը միակ գործարանն էր  Խորհրդային միությունում, որը ծամոնի արտադրություն սկսեց ու ողողեց ողջ Խորհրդային միությունը։ Հայկական պահածոները, կոշիկները, թեթև արդյունաբերական ապրանքները համարվում էին ամենաորակյալ արտադրանքը: Հաստոցաշինությունն ու մեքենաշինությունը իր արտադրանքը ուղարկում էր աշխարհի տարբեր ծայրամասեր։ Խորհրդային ռազմարդյունաբերության 60 տոկոսը բաժին էր ընկնում Հայաստանին։ Օպտիկական սարքերից սկսած,  վերջացրած ատոմային սուզանավերի համար նախատեսված էլեկտրոնային սարքեր, տիեզերական հրթիռների արտադրության մեջ նորից Հայաստանում արտադրվող համակարգիչներն էին ԷՀՄ ու չափիչ սարքավորումները։ Հայաստանում էին նախագծվում ու արտադրվում էլեկտրոնային նոր սարքավորումները հարյուրավոր գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտներ։ Կաբելների ու վերելակների արտադրություն, Ռադիոֆիզիկայի, Լազերային ու աստղագիտական խոշորագույն կենտրոններ, ծխախոտի ու կաթնամթերքների արտադրական մի հսկա կենտրոն։ Տուրիզմի ու առողջապահական հանգստի հարյուրավոր կենտրոններ, որտեղ հյուրեր էին ժամանում Խորհրդային միության տարբեր ծայրամասից ։ Աշխարհում չէր գտնվի ևս մեկ  փոքրիկ պետություն, որը տիրապետում էր այդ հզոր պոտենցիալին՝ իր գիտական մտքով ու կարողություններով։ Անգամ Իսրայելն ու առաջատար երկրները չունեին այդ պոտենցիալը: Շատերը կհարցնեն,  թե ինչու՞ եմ գրում այս ամենը, որովհետև ներկա սերնդի մի մասն ու եկող սերունդները տեղյակ չեն անգամ ու չեն լինելու, որ եղել են այսպիսի ժամանակներ, որ այս երեք տասնամյակներին ջնջել են հիշողություններն ու պատմությունները: Անգամ ավագ սերունդը , որը ականատես է եղել այդ ամենին, հիմա վաղուց մոռացել է, միայն աղոտ հիշում են ցուրտ ու մութ տարիները, այն էլ՝ մասամբ։ 80 ականների վերջին Ազգադավ ոջլոտները գալով իշխանության՝ ոչ միայն ոչնչացրեցին այդ ամենը, այլև ժողովրդին արգելեցին հիշել ու խոսել այդ մասին։ Ամեն ինչ մոռացության մատնվեց լոզունգ դարձրեցին, թե ,, այսօր լավ է, քան թե էգուց: ,, Ու այսօր էլ շարունակվում է նույն ոճիրը, ջնջում են անցյալի իրենց հանցանքները, նոր երանգներով մատուցում սերունդներին։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, շարունակեմ միտքս՝ ինչպես ասացի, մոդեռն ժամանակահատվածում կատարելագործվեց ցեղասպանության մեխանիզմները։ Արդեն կարիք չկա կառուցել համակենտրոնացման ճամբարներ կամ գուլագներ, ուղղակի պետք է հնարավորություն ու միջոցներներ տրամադրել, որպեսզի ազգն ու ժողովուրդը զբաղվի ինքնաոչնչացմամբ։ Դեմոկրատիա ասվածը վերացական բառ է, որը կարելի է տարբեր կերպ  ընկալել։ Դեմոկրատիան լոզունգի պես փաթաթեցին ազգերի ու ժողովուրդների պարանոցին՝ նրան տանելով դեպի ինքնաոչնչացման։ Եթե հիշում եք դեմոկրատական հեղափոխության անվան տակ սկսեցին պատերազմները՝ Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում, այդ թվում Ուկրաինայում և Լատինական Ամերիկայում։ Երբ փոխվում է արժեքների վեկտորը, փոխվում է նաև բնույթը։ Հիմա մեզ հայերիս մոտ սկսել է փոխվել արժեքային համակարգը ու դրա արդյունքը կլինի ինքնաոչնչացումը։ Մինչ շարունակելը ՝ հիշեցնեմ թուրքերի թևավոր խոսքերից մեկը ,, Հային զենք տուր, և քաշվիր մի կողմ։ Նրանք իրար կհոշոտեն ,,։ Ինչքան գիտեմ՝ թուրքերն այս խոսքերը օգտագործել են բոլոր ժամանակերում, օգտագործելով մեր տականքներին մեր դեմ։ Գարեգին Նժդեհը պատահական չէր սթափության կոչ անում. « Ներքին  թշնամին  զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ.

Ինչպես ասացի, պատահական չէի նշել խորհրդային Հայաստանի մասին, հիմա այդ Խորհրդային Հայաստանից ոչինչ չի մնացել, իսկ այն, որ ներկայիս փնթիները համոզում են ու պնդում, որ խորհրդային ժամանակներում ավելի վատ էր,  քան թե այսօր, հասկանալի է, թե ինչու։ Խորհրդային Հայաստանի ցանկացած քաղաքացի ուներ կրթություն, կուլտուրա, կյանքի նորմալ պայմաններ, իսկ ամենակարևորը՝ բարոյականություն։ Գիտեր իր գինն ու արժեքը, իր չափն ու սահմանը։ Իհարկե չհաշվենք չարչիներին ու սպեկուլյանտներին, գողերին ու թալանչիներին, որոնց հասարակությունը մերժում էր։ Այն ինչին ականատես եղանք 90 ականներին, շատ էր մի ժողովրդի համար, երկիրը զավթեցին ու փոշիացրեցին ամեն ինչ, անգամ մարդկանց հիշողությունը: Ցեղասպանություն, սպիտակ սպանդ, ոճիր հարյուր անուն կարելի էր տալ, քանի որ այդպես էին վարվել հայ ժողովրդի հետ 90 ականներին։ Ոջլոտ ՀՀՇ- ականները իրենց էլիտայով խրախճանք էին անում ժողովրդի արյուն արցունքի վրա, հազարավոր դեռահասներ փողոցներում հաց էին մուրում՝ կտրված լինելով ուսումից։ Շատերը չեն ցանկանում հիշել ու մտաբերել այդ օրերը, որովհետև սոսկալի էր ու ծանր։ Ենիչերիների այդ ոհմակի շնորհիվ 15 միլիոն հայ տարագիր եղավ իր հայրենիքից։ Աչքիդ առջև ամբողջ ազգը վեր է ածվում անկազմակերպ նախիրի, որն անգամ չգիտի  ապրելն է ճիշտ, թե՞ մեռնելը։ Ու այդ ամենը կատարվում էր ազգի տականքի ձեռքերով՝ Հայաստանի երեք նախագահների ու իրենց խնամի,  ծանոթ,  բարեկամ՝ ոհմակի կողմից ՝ ներառյալ նախարարներն ու պատգամավորները։ Ժամանակին թուրքերն էին ժողովրդին Դեր Զոր քշում, հիմա էլ թուրքերի ժառանգներն են ժողովրդին վերջին շնչից զրկում։ Խեղդում են իր իսկ օրրանում՝ պոչամբարներ, հանքարդյունաբերություն, հետույքամտուկ մտավորականներ, սպանված զինվորներ, արհամարհված ազատամարտիկներ, խաբված ու ,,քցված,, սփյուռքահայեր։ Ժողովրդին բաժանելով բանակների՝ մասնատեցին ու դարձրեցին անկազմակերպ ամբոխ։ Բոլորը լավ գիտեն,  թե այդ հանցանքների մեղավորները ովքեր են և ինչու են դա արել և շարունակում անել։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին է մեղադրում իր անգործության ու աղքատության մեջ , պատահական չէ, երբ ՊՆ նախարարն է մեղադրում թուրքերին մեր զինվորների սպանության մեջ, մոռանալով մեր գեներալական ոհմակի մասին, որոնք ավելի շատ հայ զինվորի արյուն են խմել, քան թուրքերը՝ Արցախյան պատերազմի ժամանակ։ Ընդամենը մի քանի տարի հետո Հայաստանը կուլ է գնալու ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻՆ ու այդ հրեշավոր գործարքի հեղինակները ներկա և անցյալ իշխանավորներն են։ Եթե ներկաները քաղաքական գնահատական չեն տալիս իրենց նախորդ հանցագործներին, կնշանակի մեղսակից են ու մասնակից։ Նախկիններին փոխարինեցին նախորդները , ու հետո նորերը ու ամենը դարձավ շիլաշփոթ ։ Փաշինյան, Սերժ, Քոչարյան, Լևոն արդյոք ո՞րն տարբերությունը: Նույն ճառերով ու խոստումներով եկան իշխանության՝ իրար փոխանցելով պաշտոնը հասան այնտեղ,  որտեղ հիմա են։ Ամեն մեկը փորձում է նախորդի հանցանքը կոծկել, որովհետև իր հանցանքի բաժինն ունի, արդյունքում ցեղասպանվում է ժողովուրդը, երբ մշակույթը ոչնչացվում է օրը ցերեկով՝ հեռուստասերիալներով ու կիսաբաց լուսամուտներով սերունդ ենք դաստիարակում, մի քանի տարի հետո երկիրը դառնալու է հետամնաց ու տգետ ամբոխի հավաքատեղի, որտեղ իրար հոշոտելու համար իրար կպարգևատրվեն։ Ժողովրդական խոսքն ասում է, այն, ինչ ցանեցիր, այն էլ կհնձես․․․ Այսօր ոչնչացնում ենք բանավոր խոսքը, գիրն ու գրականությունը, վաղը բարոյականությունն ու մարդ լինելու ձգտումը, տեղում կմնա միայն գիշատիչը, բանականությունից զուրկ արարած։ Բավական է համացանցում տեսնել ժամանակակից  պոեզիայի ,, տիտաններին ,, ու հեռուստասերիալների անտաղանդ դերասաններին, կիսաբաց լուսամուտների անատամ երկրպագուներին, հասկանում ես, որ այս ազգը պետություն չի կարող ստեղծել. « Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ »: Գարեգին Նժդեհ : Եթե կեղծիքն ու սուտն է պետության անկյունաքարը, երբ ոջլոտն է ազգային հերոսը , իսկ հանցագործը՝  բարերար, ապա այդ երկրից լավ բան մի սպասեք։ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի հանցանքները ջրվեցին, Վազգենի ու Լևոնի ոճիրները նույնպես ջրվեցին, Ռոբերտինը ու Սերժինը նույնպես ջրվեցին, դե հանցագործ գեներալների,  պատգամավորների ու կուսակցականների արյունոտ ձեռքերը նույնպես մաքրվեցին։ Ու այսպես շարունակ։ Պատահական չէ, որ Ջորջ Սորոսն իր բաց հասարակական կազմակերպությունը կյանքի է կոչել Հայաստանում, հովանավորելով այն, օտարածին գաղափարները ներմուծելով վանում է ազգային միտքն ու գաղափարը: Հարցը ավանդապաշտությանը չի վերաբերվում, այլ մտքին։ Սա ցեղասպանության մի նոր մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ազգին բաժանել խմբերի ու իրենց իսկ ուժերով ոչնչացնել իրար։ Ինչ չի կարողանում անել թշնամու բանակը, զենքը, անում է փողն ու ոսկին։ Իսկ մեր ժողովրդի մեջ շատ են այդ նյութապաշտ սրիկաները։ Չեմ զարմանա, որ պարզվի ՝ Սորոսը Թուրքիայի ու Ադրբեջանի ֆինանսական աղբյուրներից է օգտվում, իսկ այն, որ նա այդ գործի մեծ վարպետն  է, կարելի է համոզվել, նա բաց չէր թողի գումար աշխատել՝ հայերին պառակտելու հաշվին։

Մինչ վարչապետ Փաշինյանը կոկորդ է պատռում, թե սփյուռքի ու օտարերկրյա ներդնումների հաշվին տնտեսական հեղափոխություն է իրականացնում, Սաշիկ Սարգսյանները Իսպանիայի իրենց առանձնատներում իրենց հաճույքն են վայելում։ Առհասարակ, ոչ միայն Սաշիկը, այլև հանցագործ էլիտան, որը թալանեց այն ամենը,  ինչ նշեցի նախորդում։ Սփյուռքահայը երևի չգիտի, որ Փաշինյանը ցանկանում է իրենց փողերով Հայաստանի արտաքին պարտքերը փակել, մինչդեռ այդ միլիոնավոր դոլլարները Հայաստանը թալանած հրեշների հաշիվների վրա են։ Ինչպես նկատելի է, Փաշինյանը դրա մասին ցանկություն էլ չունի հիշել։ Շատերը չգիտեն, որ Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին Փաշինյանի պես ճառերով ու քննադատությունով կոմունիստ հանցագործներին էր ,, Քլնգում,, : Արդյունքում Գագիկ Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի ու Վլադիմիր Գասպարյանի պես հանցագործներին երեք տասնամյակից ավելի պահեցին իշխանության վերնախավում։ Ես նշեցի միայն այս երեքի անունը, դրանք շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել։ Կրկնում եմ, շատերը տեղյակ չեն, որ վարչապետ Փաշինյանի խոստումներն ու աշխատանքը նույն ձևով կրկնել է Լևոն Տեր Պետրոսյանը, նույն անատամ բաջիները, որոնք թռնում էին Լևոնին քննադատողների դեմքին, հիմա էլ նույնը Ֆեյսբուքում է, նոր երանգներով ու արտահայտություններով։ Ռոբերտ Քոչարյանի մեղքը ինչու՞մն է , միայն մարտի 1-ի կրակոցներով, եթե նույն բանը արել են 1996 ին՝ Լևոն Տեր- Պետրոսյանը՝ Վազգեն Սարգսյանի ու Երկրապահների հետ միասին․․․ Հավելեմ, որ այդ հանցանքին մասնակից է եղել Փաշինյանի թիմի անդամ՝ ԱԺ պտգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 1996 թվականին Հայկական բանակն իր ռազմական տեխնիկայով մասնակից է եղել ժողովրդին հնազանդեցնելու գործին, տասնյակ վիրավորներ, որոնց մասին ինչպես տեսնում ենք, առհասարակ չեն խոսում։ Արդարությունն ասելու համար պետք է համարձակություն ունենալ, իսկ ինչպես տեսնում ենք , հանցագործները երբեք էլ նպատակ չունեն իրենց մեղքերին  թողություն տալ, խոստովանել, որ գործել են ցեղասպանություն սեփական ժողովրդի դեմ։ Փաշինյանն իր իշխանավարման այս մեկ տարվա ընթացքում չփորձեց անգամ գնահատական հնչեցնել նախկին հանցանքների համար, միայն կառչելով մարտի 1- ի կրակոցներից։ Հիշեցնեմ մի պատմական փաստ․․․ 1992 թվականին Շահումյանի անկման պատճառները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներում  ներգրավված էր նույն՝ Անդրանիկ Քոչարյանը, նրա արյունոտ խղճին մնաց հազարավոր շահումյանցիների հատուցում պահանջող հոգիները։ Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով պետք է կոծկեին Վազգեն Սարգսյանի դավաճանությունն ու Շահումյանի դավաճանությունը։ Ու այսօր տեսնել այդ Անդրանիկ Քոչարյանին Հայաստանի բարձրագույն ատյանում՝ ԱԺ- ում, ուղղակի հասկանում ես, որ հայ  ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը շարունակվում է։ Փաշինյանը թող իրեն չփորձի արդարացնել, որովհետև ինքը այդ հանցագործների հետ սեղան է նստել, հաց է կիսել, իմանալով,  որ այդ հրեշների ձեռքով վարդաստան Հայաստանը վեր է ածվել ավերակների, որ նրանց թեթև ձեռքով ցեղասպանվեց հայ ժողովուրդը։ Ռոբերտ Քոչարյանի թալանածի մասին են խոսում, մոռանալով Սերժին ու Լևոնին, Ծառուկյանին ու Խաչատուր Սուքիասյանին: Հիմա էլ Միհրան Պողոսյանին են արդարացնում ու հնարավորություն տալիս մեծացնելու իր թալանը։

Փաշինյանը հայտարարում էր, թե Վենդետա չի լինելու, նա անգամ չգիտի այդ բառի իմաստը, երբ հանցագործին պատժելը համարում է վենդետա, երբ աչք ես փակում կատարված ու կատարվող հանցանքների վրա կնշանակի՝ ոչ պակաս մեղսակից ես։ Այս ամենը տեսնելով ՝ ցանկանում ես ասել, այ վարչապետ, էս երկիրը հո փորձադաշտ չի ձեր համար, բավական չէ այդքան անտարբեր ու նյութապաշտ լինել, մի քիչ մարդ եղեք, Թումանյանի խոսքը գրեմ, որ կարդալուց գոնե ձեզ հիշեցնի ձեր առաքելությունը։ « Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»: -Հովհաննես Թումանյան

Գեհենի Առաքել 07032019

ՀՐԵՇԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ․

VAZGEN GAREGINԳԱՐԵԳԻՆ ԲԻ ՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Рожденный ползать – летать не может!.
Максим Горький 
 
Գեղանգուլյանը մտավ աշխատասենյակ, մոտեցավ բազմոցին քնած վարչապետին։
— Վազգեն քնա՞ծ ես, — վարչապետը բացեց աչքերը,
— Մոսո, ի՞նչ է, բան կա՞, — հարցրեց նա,
— Վազգեն, արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանն է եկել, ուզում էր քո հետ խոսել, հիշու՞մ ես նրա մասին քեզ ասել էի։
— Հա հիշում եմ, — ճմրթվեց նա,
— Վազգեն, հիմա Գարեգինը ներքևում քեզ է սպասում, ուզում է քեզ հետ անձամբ խոսել, — կրկնեց Գեղանգուլյանը:
— Մոսո, բայց փողի համար դու իրեն ասել էիր չէ՞, եթե համաձայն չի, ես հավես չունեմ անիմաստ բազառի․․․
— Հա Վազգեն ջան, իր հետ խոսել եմ, ասում է, որ համաձայն է, այնպես որ փողի մասին ամեն ինչ պայմանավորված է, մնում է, որ հիմա դու քո ծանր խոսքն ասես, որ ինքն իր ականջով քեզանից լսի։
— Մոսո, ասա թող կես ժամից գա, — դժգոհ ասաց վարչապետը:
— Լավ, կասեմ:
Մովսեսը դուրս գնաց, կառավարության գորգապատ աստիճաններով սկսեց իջնել ներքև։ Ներքևում՝ անցակետում իրեն էր սպասում Գարեգին արքեպիսկոպոս ներսիսյանը:
— Մոսո ջան հը՜, ի՞նչ ասեց շեֆը, — անհանգստացած հարցրեց Գարեգին արքեպիսկոպոսը,
— Գարեգին ջան, շեֆը խորհրդակցության է, բայց ասաց, որ էդ քո ասած գումարը քիչ է, ընենց որ հետո էլ քո ընտանիքի առկայությունն արդեն պրոբլեմ է, այնպես որ ասում է դժվար գործ է, պիտի գումարը բարձրացնես, թե չէ հիմա 15 միլիոն դոլլարը գիտես որ հեչ փող չի։
— Բայց Մոսո ջան, դու ասել էիր, որ շեֆը 15 միլիոն դոլլարով համաձայն է, կարող է գործը գլուխ բերել, — դժգոհեց արքեպիսկոպոսը:
— Բայց դե չստացվեց, դու էլ գիտես, որ դա շատ բարդ գործ է․․․ Շեֆը խորհրդակցել է արքեպիսկոպոսների հետ, բոլորն էլ քո թեկնածությունից դժգոհ են, էլ չասեմ, որ քո կինը և աղջիկը արդեն բարդացնում են գործը, — բացատրեց նա:
— Բայց մոսո ջան, 15 միլիոն դոլլարը քիչ փող չի, — դժգոհեց Գարեգինը:
— Իսկ քո կարծիքով Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելը հե՞շտ է, — քմծիծաղեց Մովսեսը, — Գարեգին, դու էլ լավ գիտես, որ դա չլինելու բան է, շեֆն ասաց, որ եթե համաձայն չես, չի կարող ոչինչ անել:
Գարեգին արքեպիսկոպոսը նյարդայնացած էր, կարծես իր ողջ ծրագրերը հօդս ցնդեցին, ինչու՞ Աստված այսքան դաժան գտնվեց, ինչու՞․․․ Այսքան մոտ էին երազանքները, ինչպիսի վեհությամբ էր հնչելու անունը․ Ամենա՜յն Հայոց Կաթողիկոս Գարեգին — Բ։
— Գարեգի՛ն, Գարեգի՛ն, — Մովսեսի ձայնից նա սթափվեց, — Գարեգին, հը՜, ի՞նչ ես ասում, ի՞նչ անեմ, շեֆին ի՞նչ ասեմ, համաձա՞յն ես, թե՞ չէ․․․
— Ի՞նչ, — շփոթված հարցրեց նա,
— Գարեգին ի՞նչ է, էս ինձ չես լսու՞մ, — դժգոհ հարցրեց Մովսեսը, — ասում եմ 20 միլիոն դոլլարով կարելի է գործը գլուխ բերել, եթե կարող ես հինգ միլիոն էլ ավելացրու, կփորձենք գործը գլուխ բերել, եթե չէ, ուրեմն ոչնչով չեմ կարող օգնել, — ասաց Գեղանգուլյանը և փորձեց հեռանալ,
— Մոսո, մի պրոբլեմ կա, — փորձեց կանգնեցնել նրան,
— Ի՞նչ պրոբլեմ, — զարմացավ Գեղանգուլյանը,
— Մովսես ջան, շեֆին ասա՛, ես համաձայն եմ, բայց մի պայմանով, հիմա նրան կտամ հինգ միլիոն դոլլարը, իսկ մնացած 15 միլիոնը միայն կաթողիկոս դառնալուց հետո, ու քիչ-քիչ, ես այդքան գումար չեմ կարող միանգամից գտնել, երբ կաթողիկոս դարձա, այդ ժամանակ Էջմիածնի գանձարանից կարող եմ օգտվել, չհաշված, որ մի քանի բարեգործներ կան սփյուռքից, որոնք պատրաստ են օգնել մեզ․․․
— Ուրեմն այդպե՞ս ասեմ շեֆին,
— Մոսո ջան, խնդրում եմ, համոզի շեֆին, գիտեմ որ դու կարող ես, այնպես որ քո լավության տակից դուրս կգամ․․․
— Եղավ Գարեգին, հիմա սպասի, ես բարձրանամ շեֆին համոզեմ, բայց ասեմ, որ շատ դժվար է լինելու․․․
— Մովսես ջան, խնդրում եմ, լավությունդ չեմ մոռանա, — խնդրեց արքեպիսկոպոսը։
Մովսեսը նորից աստիճաններով բարձրացավ ընդունարան, հանգստասենյակում Վազգենը նույն դիրքով քնած էր։ Մովսեսը մտավ ներս, մոտեցավ և թեթև ձեռքը դրեց ուսին։
— Շեֆ․․․
— Հը՜, — քնաթաթախ ասաց նա,
— Շեֆ ջան, խոսեցի Գարեգին արքեպիսկոպոսի հետ, մի հինգ միլիոն դոլլար ավելացրել եմ, այնպես որ գործերը լավ են։ Վազգենը պառկած տեղից նստեց և սկսեց տրորել աչքերը։
— Մոսո՛, սպասի, հիմա նորից ասա, տեսնեմ ի՞նչ ես ասում․․․
— Շեֆ ջան, Գարեգին արքեպիսկոպոսը համաձայն է 20 միլիոն դոլլար վճարել կաթողիկոս դառնալու համար, բայց ասում է, որ հինգ միլիոնը հիմա կտա, իսկ մնացած 15 միլիոն դոլլարը կտա կաթողիկոս դառնալուց հետո, ու ասաց քիչ-քիչ կփակվի, թե չէ չի կարող միանգամից բոլորը փակվել․․․
— Մոսո ջան, ապրես ախպեր ջան, հետո էլ ասում ես թե բիզնեսից բան չես հասկանում, նոր ոտի վրա հինգ միլիոն դոլլար կպցրիր։
— Շեֆ ջան, քեզանից եմ սովորել, — ուրախ ասաց նա, — ընենց որ շեֆ, ավել թիքեն փոր չի ծակի․․․
— Հա Մոսո ջան, իմացի՛, որ մի հատ Մերսեդես իմ կողմից քեզ նվեր։
— Շեֆ ջան, հիմա Գարեգինը ներքևում սպասում է, ուզում է քեզնից լսել, որ համաձայն ես,
— Հա դե լավ Է, ասա թող բարձրանա վերև, — ասաց նա,
— Շեֆ ջան, մի վռազի, թող մի կես ժամ անցնի, որ իմանա թե քեզ դժվարությամբ եմ համոզել,
— Լավ, դե եկ մի հատ սուրճ խմենք, նոր կասես թող գա, — համաձայնվեց վարչապետը։
Վազգենը ելավ տեղից և մտավ լոգարան լվացվելու, Մովսեսը քարտուղարուհուն պատվիրեց, որպեսզի սուրճ մատուցի վարչապետին։ Կես ժամ անցել էր, սակայն Մովսեսից ոչ մի ձայն:
« Երևի դժվար է վարչապետին համոզել, մի՞թե ճակատագիրն ինձ զրկելու է Կաթողիկոսի գահին բազմելուց », — մտորում էր Գարեգինը։ Վերջապես երևաց Մովսեսը, նա աստիճաններով իջավ և մոտեցավ իրեն,
— Կներես Գարեգին ջան, սպասեցնել տվի, դժվարությամբ համոզեցի շեֆին, այնպես որ մաղարիչ ունես։
— Վա՜յ Մոսո ջան, աչքիս վրա ախպեր ջան, հաստատ դիլխոր չեմ թողնի, — ուրախացավ արքեպիսկոպոսը, — դե ասա տեսնեմ շեֆն ի՞նչ ասաց,
— Գարեգին ջան, փողի համար արդեն ասացի, հինգը կտաս վաղը, իսկ մնացած տասնհինգը գործից հետո, ոնց որ պայմանավորվեցինք,— ասաց Գեղանգուլյանը,
— Վա՜յ Մոսո ջան, ապրես ախպերս, առավոտյան փողը կբերեմ, — ուրախացած ասաց Գարեգինը:
— Լավ, արի բարձրանանք շեֆի մոտ, հիմա նա քեզ է սպասում, իրենից կլսես ու կհամոզվես:
Նա Գարեգինին ուղեկցեց վարչապետի ընդունարան:
« Աստված բարի գտնվեց, վերջապես ամեն երազանք իրականանալու է, իզուր չէր, որ այսքան տարի փորձում էի նվաճել Ամենայն Հայոց գահը, ես դրան արժանի եմ, այս աշխարհում ամեն ինչ առնում և ծախում են, կաթողիկոսի տիտղոսը նույնպես, ես բացառություն չեմ, ժամանակին Հռոմի պապը՝ Ալեքսանդր VI պապը՝ Ռոդրիգո Բորջանն էր կաշառքով նստել պապի աթոռին։ Թագավորները և իշխանները փողով են ձեռք գցել իրենց տիտղոսներն ու պաշտոնները, այնպես որ իմ արածը մեղսագործություն չէ, սակայն մի հարց է ինձ տանջում, ինչպես եմ ես փակելու այդ ոճրագործի պարտքը, քսան միլիոն դոլլարն այդքան փոքրիկ գումար չէ, սակայն կարևորը, որ հիմա դառնամ կաթողիկոս, դրանից հետո ամեն ինչ կգնա իր հունով, վստա՛հ եմ, շուտ թե ուշ կգտնվի մի դուխով տղա, ով շանսատակ կանի դրան, ու ես էլ պարտքերից կազատվեմ », — մտքում ասաց նա:
— Պարոն վարչապետ, թույլ կտա՞ք, — պաշտոնական հարցրեց Գեղանգուլյանը,
— Հա համեցեք, — ժպտաց վարչապետը, — անցեք նստեք:
— Պարո՛ն վարչապետ, ես Գարեգին արքեպիսկոպոսին արդեն ասել եմ, մնում է, որ Դուք Ձեր ծանր խոսքով հաստատեք, — դերի մեջ մտավ Մովսեսը,
— Իհարկե, մենք խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ կարող ենք օգնել քեզ, այնպես որ Մովսեսի հետ կպայմանավորվեք ինչ-որ պետք է, հուսով եմ, ամեն ինչ կլինի ձեր ուզածով, — խոստացավ վարչապետը:
— Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, — ասաց Գարեգինը, — Աստված օգնական Ձեզ, հուսով եմ, ներկա կգտնվեք կաթողիկոսական երդմնակալությանը:
— Գարեգին ջան, ճիշտն ասած, ես այդ օրը նիստի եմ, բայց երեկոյան անպայման կայցելեմ շնորհավորելու համար, — խոստացավ վարչապետը։
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտ տվեց և դուրս եկավ վարչապետի աշխատասենյակից: Կարծես ամեն ինչ ստացվեց, սակայն նրա մեջ ատելությունն ու հակակրանքը բազմապատկվեցին վարչապետի հանդեպ, նրա հիշողության մեջ տպավորվեց վարչապետի կեղծ ու շինծու ժպիտը։
« Ոչի՜նչ, երկար չես ձգի պիղծ ու ոճրագործ տականք, Աստված ամեն ինչ տեսնում է, նզովյալ լինես դավաճան հայվան ու անժառանգ սատկես ու գնաս », — մտքում անիծեց Գարեգինը։

 

Գեհենի Առաքել 24/05/2015

1999 թ., Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո, Գարեգին Ներսեսյանն սկսեց ակտիվորեն զբաղվել ընտրարշավով։ Իր ընտրվելու դիմաց այն ժամանակվա ՀՀ վարչապետ ամենակարող Վազգեն Սարգսյանին առաջարկել էր 20 միլիոն դոլար։ Իր պարտավորությունների բաժինը Սարգսյանն իրականացրեց կոշտությամբ և դաժանաբար. Հայաստանի թեմերի ղեկավարները ստիպված էին իրենց ձայնը տալ Գարեգին Ներսեսյանին։ Ընտրության ժամանակ` հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանը սպանվեց, իսկ պատգամավորները պատանդ վերցվեցին։ Կարելի էր ենթադրել, որ նորընտիր կաթողիկոսն առաջին հերթին կուղևորվի Ազգային ժողով և որպես միջնորդ հանդես կգա ահաբեկիչների համար, սակայն հաղթանակի ցնծությունը ստվերել էր մարդկային կարեկցանքն ու Պատրիարքի պարտքն իր հոտի առաջ։ Հաղթանակը տոնել էին մինչև առավոտ` թաքուն ուրախանալով խոշոր վարկատուից այնքան անսպասելի ձերբազատման համար։

Վազգեն Սարգսյանի մահվանից հետո կարճ ժամանակով ՀՀ վարչապետ նշանակվեց նրա եղբայր Արմեն Սարգսյանը [մյուս եղբայր Արամը – ՃՊԱ], ով երեք մեքենաներով զինված մարդկանց հետ ժամանեց Էջմիածին` կաթողիկոսարան, պահանջելով մարել 20 միլիոն դոլարի «պարտքը»։ Գարեգին Բ-ն խոստացավ վճարել մինչև վերջին ցենտը, սակայն ժամանակ խնդրեց։

Դրամական աղբյուրների տենդագին որոնումը հանգեցրեց մի հետաքրքիր տարբերակի. Մոսկվայում սկսվել էր Հայոց առաքելական եկեղեցու «Սուրբ խաչ» մայր տաճարի շինարարությունը։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը կարողացել էր ապահովել մոսկովյան կառավարության մի շատ կարևոր որոշում։ 16 միլիոն դոլարի չափ գումարը (մոսկովյան կազմակերպությունների եկամտահարկը), որը պետք է փոխանցվեր Մոսկվայի քաղաքային բյուջե, կարող էր փոխանցվել հայկական տաճարի Դրամական աջակցության հիմնադրամին, որի ղեկավարն է Տիրան Կյուրեղյանը։ (Տաճարի և մշակութային-լուսավորչական կենտրոնի շինարարության ընդհանուր արժեքը գնահատված է 23 միլիոն դոլար)։ Փողերը կարծես ձեռքին էին հոսում։ Իսկ շինարարությո՞ւնը։ Կարևորը «պարտքի» հետ կապված հրատապ խնդրի լուծումն է, իսկ տաճարի շինարարությունը…

Այս հատվածում առկա պնդումներն այնքան լուրջ են, որ պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինպես նաև մեկնաբանություններ այս հարցերում ներգրավված կամ դրանց հետ առնչված մարդկանց` Գարեգին Բ-ի, Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի և Արամ Սարգսյանի կողմից։ 

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱՌԱՔԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ«Երբ  գիշերը  գլուխներդ  դնեք բարձին,    քնանաքքիչ  մ՛ալ  մտածեք  ազգի մասին »։ 

Անդրանիկ  Օզանյան

— Առաքե՛լ, Առաքե՛լ, արթնացի՛ր… Առաքելը բացեց աչքերը և զարմացած շուրջը նայեց, սենյակը ողողված էր ծիրանագույն լույսով:

Առաքելը տեսավ լույսի մեջ ողողված մարդուն:

— Ես եմ, Առաքե՛լ, մի վախեցիր…

— Ես չեմ վախենում, — նա ճանաչեց դիմացը նստած զորավարին, — Զորավար Դու՞ք եք…

— Այո՛, տղաս ես եմ, տեսնում եմ ճանաչեցիր…

— Այո Զորավար, ինչպե՞ս կարող եմ չճանաչել, երբ Ձեր ասածի պես, ամեն անգամ գլուխս բարձին դնելուց առաջ մտածում եմ մեր ժողովրդի, մեր երկրի ու Ձեր մասին…

— Գիտեմ որդիս, դրա համար էլ եկա քեզ մոտ, — զորավարը ժպտաց, — Առաքել թուղթ ու մատիտ ունե՞ս, կարո՞ղ ես մի նամակ գրել…

— Այո Զորավար, կարող եմ…

— Դե պատրաստվիր, կասեմթե ինչ գրես:

Առաքելն արագ վեր կացավ, վերցրեց թուղթն ու գրիչը:

— Պատրաստ եմ, Զորավար…

— Դե՛ գրիր, « Զորավար Անդրանիկ Օզանյանի նամակը հայ ժողովրդին », — Առաքելը սկսեց արագ-արագ գրի առնել, — գրիր, որ ես` Անդրանիկս, նվիրված լինելով հայրենիքիս ու ժողովրդիս, նույնիսկ մեռած ժամանակ անարգվում եմ այս ապերախտ ժողովրդի կողմից: Դեռևս 1920 թվականին էր, երբ Հայաստանի Ազգադավ իշխանությունները սկսեցին դավեր նյութել, հետապնդել և հալածել ինձ և իմ զինակիցներին, նրանց դավադրությունն ու թշնամությունը ստիպեցին ինձ` իմ մարտիկների հետ հեռանալ հայրենիքից: Այդ նույն ազգադավների ժառանգները իմ հանգիստը խանգարելով` իմ աճյունը Պեր Լաշեզից բերեցին Հայաստան… Այդ նույն ազգադավները ոճրագործի մարմինը ամփոփեցին իմ և հերոս նահատակների կողքին, և ահա այդ ոճրագործ սրիկաները ծաղրում են Եռաբլուրի սուրբ նահատակներին ու մեր հերոսներին:

— Զորավա՛ր, իսկ այս նամակը ու՞մ պիտի տամ, — ընդհատեց նա:

— Ժողովրդին տղաս… Ապերախտ ժողովրդին…

— Բայց Զորավար, ոչ ոք չի հավատա, որ իմ ձեռքով գրված նամակը Ձեր նամակն է:

— Գիտեմ տղաս, դու գրիր, այդ անհավատ ժողովուրդը երբեք էլ չի հավատացել ճշմարտությանը` ոչ ինձ, ոչ Խորենացուն, ոչ Նժդեհին, ոչ էլ Գաղափարի մարտիկներին, որոնք աղաղակում են այսքան տարի… Առաքել, տղաս, ես գիտեմ քո գրած « Ազգադավի » մասին: Դու կարողացար ժամանակի մեջ տեսնել այն ամենը, ինչ բոլորն են տեսնում, սակայն լռում են, դա ամենամեծ հանցանքն է. տեսնել ու լռել… Այնպես որ, տղաս, գիտեմ, որ չեն հավատալու, բայց դու գրիր, գոնե այս նամակս դառնա վիրավոր սրտիս սփոփանք, որ մի գուցե այս նամակից ծնունդ առնեն Թեհլերյաններ ու Նաիրի Հունանյաններ…

— Շարունակենք Զորավար:

Զորավարը սկսեց թելադրել:

— Գրիր՛, ո՞վ էր ձեզ խնդրում, որ իմ աճյունը Պեր Լաշեզից տեղափոխեք, ես իմ կտակում գրել էի, որ կուզենայի հանգչել Ազատ ու Անկախ Հայաստանում, ոչ թե ճորտերի ու ստրկամիտ մարդկանց երկրում, երկիր, որտեղ նվաստացնում են ու ահաբեկում, որտեղ խոշտանգում են կենդանի ու նահատակված հերոսներին, դեռ քիչ էր, որ հաշմանդամներին ու ողջ մնացածներին են նվաստացնում, հիմա էլ անցել են նահատակներին, մի՞թե մենք դրան էինք արժանի… Ես ազգադավներին չեմ մեղադրում, նրանք միշտ էլ եղել են: Ես մեղադրում եմ ժողովրդին, որ լռությամբ հանդուրժում է այս ամենը… Լուռ ու խոնարհ ծեծվում են ու բռնաբարվում, լռությամբ` տանելով ստրկության լուծը, ես չեմ կարող հանգիստ ննջել, որովհետև ոճրագործը շարունակում է հերոսների կողքին մնալ… Ամեն անգամ գալիս են մարդիկ ու խոնարհվում նրա գերեզմանին, փառաբանում են նրա հերոսությունն ու մեծությունը: Մանուկները գալիս են ու երդվում նրա գերեզմանին` նրա գործը շարունակելու համար, նրանք անգամ չգիտեն, որ այդ « սպարապետ » կոչված տականքը արդեն վաղուց դժոխքում է և իրենց երդումներն ու մեծարումը չի լսում:

— Կներեք Զորավար, որ ընդհատում եմ, եթե Վազգենը դժոխքում է, ապա ո՞վ է խանգարում Ձեր հանգիստը…

— Տղաս, մի կարծիր, որ մարդիկ մեռնում են և դրանով ավարտվում է կյանքը, մենք շարունակում ենք ապրել և լսել հանդերձյալ կյանքում, դա իհարկե ոճրագործներին ու հանցագործներին չի վերաբերում, որովհետև նրանք խավարի թագավորությունում են, նրանք ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, նրանք այրվում են այնտեղ… Իսկ ես չեմ կարող հանգիստ ննջել, երբ Եռաբլուրի հարյուրավոր հերոսների հառաչանքներն եմ լսում, երբ լսում եմ խոշտանգված ժողովրդի լացը: Խանգարում է խաբված սերնդի ներկայությունը, ովքեր գալիս են ու երդվում մարդասպանի գերեզմանին, չիմանալով անգամ, որ նա ազգի ամենամեծ թշնամին է… Ինչքան գիտեմ, այդ ոճրագործին կենդանության ժամանակ ասել են Փռչոտ, ոջլոտ…

— Այո՛, Զորավար այդպես են ասել…

— Ա՛յ, տեսնում ես, նա կենդանության ու մեռած ժամանակ մնաց նույն փնթի ոջլոտը, ոչինչ չփոխեց, միայն մարդիկ փոխվեցին` իրենց հիշողություններից ջնջելով նրա իրական կերպարը, նրանք սկսեցին երկրպագել տականքին…

— Հասկանալի է Զորավար, շարունակենք, — առաջարկեց նա:

— Գրիր տղաս, որ իմ կենդանության օրոք շատ տառապանքներ ու դավաճաններ տեսա, սակայն հիմա տեսնում եմ հազարապատիկը, որովհետև այդ ազգադավները շատացան բարենպաստ պայմաններում: Երբ ննջում էիր Ֆրանսիայում` Պեր Լաշեզում, ուրախ էի, որովհետև շիրիմիս այցելում էին միայն հայրենասեր մարդիկ, իսկ այստեղ գալիս են գեներալներ ու զինվորականներ, որոնք թշնամու բանակին ավելի են օգնել, քան թե սեփական ժողովրդին… Նրանք այցելում են իրենց ոճրագործ քավորին, երկու թասով օղորմաթաս խմում ու փառաբանելով նրա մեծությունը` հեռանում են: Ու ես մեծ ցավ եմ ապրում, տեսնում եմ խաբված մանուկներին ու պատանիներին, ցավ եմ ապրում, որովհետև ժողովուրդը լռում է, փոխարենը խոսում են տականքները, որոնք հերոսացնում են ոճրագործին, սրիկաները բարձրանում հարթակ: Քի՞չ էր, որ մարդասպանի ներկայությամբ խանգարեցին մեր անդորրը, հիմա էլ ծաղրում են մեզ՝ նահատակներիս: Ոճրագործի պատկերով մեդալով տալով ինձ, ժողովուրդը անարգեց իրեն, ո՛չ թե ինձ, իրենց լռության ներքո կատարվեց այդ ամենը… Մի ազգ, որը չգիտի գնահատել իր արժեքները` լինելու է դատապարտված հավիտյանս հավիտենից… Եռաբլուրի նահատակված հերոսների նզովքը ծանր է նստելու ժողովրդի վրա: Տղաս, գրիր թող ժողովուրդն իմանա, որ ես այսօրվանից հրաժարվում եմ Զորավար ու Ազգային հերոս տիտղոսներից, ինձ հարկավոր չէ այն ազգի հերոսը լինել, որը անարգում է իր հերոսներին, իր պատմությունը, բարոյականությունն ու արժեքները… Նահատակներին անարգելը ամենամեծ ոճրագործությունն է… Առաքել, գրիր ամիս ամսաթիվը և ավելացրու. « Անդրանիկ Օզանյան, Երևան »: Զորավարը հրաժեշտ տվեց Առաքելին և հեռացավ` առանց որևէ պատգամ թողնելու, նա հիասթափված էր։

Գեհենի Առաքել 27/02/2015 ԳՀ © ԱՌ 

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

49070774_294309251220895_9134462271047598080_nՆերկայացնում եմ գեներալական ՈՀՄԱԿԻ հերթական ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ մեկը, հույսով եմ իրավապահները ու ԱԱԾ քննչական ծառայությունները կնդունեն որպես հաղորդագրություն։։ Այսպիսով այս Պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթը վկայում է, որ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը 1990 թվականից մինչև 1993 թվականը եղել է Երկրապահ ջոկատի ազատամարտիկ։ Այն որ նա մասնակցել է մարտական գործողություններին, անգամ մասնակցել է Շուշիի ազատագրմանը ու Հադրութի պաշտպանությանը։ Հետո 1993 թվականի մայիսին անցել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 74361 զորամասում ծառայության։ Դա էջմիածինցի Գրիգորյան Մանվելի կամավորական 5 րդ Բրիգադան է, որում ծառայել է անգամ Ալեքսանյան Սամվելը՝ Լֆիկը։ Այն բրիգադը, որը Լֆիկի ասելով կռվել է Շահումյանում։ Փաստաթղթում նշված է, որ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը զոհվել է 1994 թվականի ապրիլի 16 ին։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ փաստաթուղթը տրված է Պաշտպանության նախարարի տեղակալ՝ գնդապետ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։

Առհասարակ այս փաստաթուղթը կեղծ է, իսկ տրված տեղեկանքի մակագրողը՝ հանցագործ է, մեղսակից ու մարդասպան։ Փաստեմ, որ փաստաթղթում նշված Մհեր Վլադիմիրի Պողոսյանը առհասարակ երկրապահ կամավորական ջոկատների մեջ չի եղել, ու չէր կարող կապ ունենալ, իհարկե չհաշված անձնական ու ընկերական կապերը որոշ ազատամարտիկների հետ։ Մհեր Պողոսյանը 5 րդ մոտոհրաձգային Բրիգադայի հետ նույնպես առնչություն չի ունեցել։ Մհեր Պողոսյանի ընտանիքը բավականին հայտնի մարդկանցից են եղել Էջմիածնի շրջանում։ Նրա հայրը՝ Վլադիմիրի Պողոսյանը 18 տարի եղել է Էջմիածնի շրջանի երկրորդ քարտուղարը, իսկ մայրը՝ Նունե Ավագյանը եղել է Էջմիածնի ծննդատան վարիչը։ Իսկ Մհեր Պողոսյանը եղել է Էջմիածնի ,, Տոչպրիբոր ,, գործարանի տնօրենը։ Արդյունքում ի՞նչ է տեղի ունեցել, ինչու՞ է գեներալ Աստվածատուր Պետրոսյանը տվել այս տեղեկանքը։ Մհեր Պողոսյանը սպանվել է Էջմիածինում՝ նույն Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնլճի ամառանոցում, իսկ սպանողը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, որը ատրճանակի կրակոցով սպանել է Մհեր Վլադիմիրի Պողոսյանին։ Ինչպես գիտենք հետագայում Հրանտ Գրիգորյանը եղել է ԱԺ պատգամավոր։ Ազգային ժողովի կայքում նշված է նրա կենսագրությունը՝ Հրանտ Գրիգորյանը 1989-1996թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ: 1996-1997թթ. եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:
1999 -2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ինչպես հասկանալի է Հրանտի ոճիրը բացահայտված է, սակայն այն, որ գեներալներ Մանվել Գրիգորյանը, Աստվածատուր Պետրոսյանը ու Վազգեն Սարգսյանը տեղյակ են եղել այդ ոճիրից՝ փաստ է, ՊՆ ի կողմից տրված տեղեկանքը վկայուն ապացույց է։ Առհասարակ քավոր Վազգենի սանիկները ոճրագործներ են եղել ու միևնույն է նրանց գործած ոճիրները ինչքան էլ կոծկեն ու թաքցնեն, միևնույն է մեկ օր այն բացահայտվելու է ու կանգնելու են, ոչ միայն Աստծո դատաստանի առջև, այև վրեժի ու ցասումի։ Հուսով եմ, որ Հրանտ Գրիգորյանին քիչ ժամանակ է մնացել պատասխան տալու թափաց արյան ու իր զոհերի առջև, դեռ կգան մարդիկ, որոնք նրանց սերունդներից են պահանջելու իրենց հայրերի գործած ոճիրների համար, ու այդ օրը մոտ է։ Ինչ վերաբերվում է այս փաստագրությանը, սա հերթական ապացույցն է, որ ԵԿՄ ն ոչ միայն ոճրագործ մարդասպանների որջ է, այլև կեղծ ազատամարտիկների ու թալանչի կեղծարարների հավաքատեղի է, որ հարյուրավոր կեղծ ու շինծու փաստաթղթերի հիման վրա մարդիկ են դարձել ոչ միայն ազատամարտիկ ու հերոս, ԵԿՄ -ում փչացնելով եռասերունդ երկրապահներին ապականել են նրանց մանկական հոգին։ Ահա այդ կառույցը, որտեղ Մանվել Գրիգորյանների ու Աստվածատուր Պետրոսյանների նման ՀՐԵՇՆԵՐԸ, Հրանտ Գրիգորյանների ու Կարեն Գրիգորյանների պես տականքներին են դարձնում հերոս, խոշտանգելով իրենց ճանապարը հատողներին՝ որոշելով, թե ով իրավունք ունի ապրելու և ով ոչ։

Գեհենի Առաքել 29․01․2019

ԹԱՎՇՅԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ARAQEL GEHENIԺողովրդական մի խոսք կա « Գող սիրտը դող » սակայն այս արտահայտությունը չափանիշ չէ մեր իրականության մեջ և միայն դատարկ խոսք է, նաև իմաստազրկվել է թավշյա հեղափոխություն կոչվածը, որովհետև այս ամենի ետևում դառն ու ցավալի իրականությունն է, որը գալիս է խեղդելու ազատատենչ ոգին։ Շատերը չգիտեն, թե սպասումի ու հիասթափության հիմնական նախադրյալը անորոշությունն է։ Անորոշություն, որի ետևում հուսահատության, հիասթափության ու ընկճումի բեռն է։ Սովորաբար հեղափոխություններից հետո, քրեական տարրերը, որոնք իշխանության մեջ հանցանքներ են գործել, պետք է վախով քնեին և արթնանային, որովհետև պետք է հասկանային, որ իրենց ետևից գալու են ու տանեն իրենց , ինչպես մի ժամանակ վախով քնում էին ընդդիմադիրները, որ ուր որ է՝ ներս կներխուժեն ոստիկաններն ու իր ազատության երգը շուրթերին կուղարկեն Սիբիրի անծայրածիր տայգաները կամ էլ հայկական կառափնարանները, որտեղ փղին կարող են մոծակ դարձնել։ Առհասարակ , ինչպես տեսնում ենք հեղափոխությունը նոր հանդուրժողականությամբ անտարբերության բերեց, հանցագործները փոխարենը սսկված ու ծպտված սպասեին իրենց ետևներից եկողներին, մամուլի ասուլիս են տալիս, սոցցանցերում ստասուսներ են գրում, ոգևորվում են զղջալու և մեղա գալու փոխարեն, նորից փորձում են միավորել իրենց ոհմակին։ Փոխարենը վախով լուսացնեին նրանք,նդեռ միջազգային կառույցներում են տեղավորվում, չհաշված նախարարություններն ու մարզպետարանները, իսկ քաղաքապետարանների մասին ավելորդ է հիշատակել։ Մի՞ թե Փաշինյանը չի հասկանում, որ իր քայլերով ոչ միայն ժողովրդին է ծաղրում, այլև նվաստացնում է ու հիասթափեցնում։ Թավշյա հեղափոխության ոգևորությունը ակնհայտ է, նույն ոգևորությամբ էլ Լևոն Տեր Պետրոսյանին ընդունեց ժողովուրդը, նույն ոգևորությամբ պաշտեցին նրան, նույն ոգևորությամբ երդվեցին նրա անունով, սակայն արդյունքը տեսանք, շուրջ 30 տարի խոշտանգվեցինք ու չհասկացանք, թե պատճառը որն էր, ստրկացումն ու թշվառությունը , որ դարձան մեզ ընկերակից։ Տեր-Պետրոսյանն էր, որ ժողովրդի ոչ միայն ողնաշարը կոտրեց, այլ պայքարի ու ըմբոստության ոգին։ Հիմա նույն իրավիճակում ենք հայտնվել, նույն սցենարն է և նորից նույն կնքահայր Լևոն Տեր -Պետրոսյանի սանիկը՝ Նիկոլ Փաշինյանը։ Երիտասարդներից շատերը չեն տեսել 80 -ականների վերջերի ժողովրդի ոգևորությունը, իսկ տեսնողները կարող են համեմատել ու հասկանալ։ Լևոնապաշտության հետևանքը ոչ միայն տեսանք, այլև զգացինք մեր մաշկի վրա, հիմա էլ Նիկոլապաշտության զոհն ենք դառնալու, եթե չկարողանանք նախաձեռնության հեղինակը լինել։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ հանրային ճնշումը կարող է հրաշքներ գործել, անկախ նրանից՝ Նիկոլն է, թե Լևոնը։ Պետք է թույլ չտալ, որ իրենց գեղեցիկ խոստումներով ու խոսքերով խաբեն, պետք է ինքը ուղղորդի ու պահանջի ղեկավարին ծառայել իրեն, ոչ թե պետք է սպասի Նիկոլին կամ Առաքելին, որ իրեն ուղղություն ցույց տան։ Անցյալի սխալները մեզ դաս չեղավ ու կրկնելով նախկին սխալները փորձում ենք նոր երկիր կառուցել, դա ինքնախաբեություն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության ու կոմունիստ ԺԵԿ-ի պետերը որոնք թալանել ու կողոպտել էին ժողովրդին դարձրեցին ՀՀՇ -ական, հետո դաշնակ ու հանրապետական, միշտ մնալով իշխանության գլխին։ Հիմա էլ Փաշինյանն է նույն ոհմակի հետ հաշտություն կնքելով կրկնում իր կնքահոր գործելաոճը։ Խոսքի ու գործի մեջ հսկա անդունդ է, ու այդ անդունդում ժողովուրդն է, բարոյականությունն ու ճակատագրեր։ Սթափվելու կոչեր ավելորդ է ասել, որովհետև ակնհայտ է ԱԺ ընտրություն գնալու մեխանիզմը։ Ընտրություններին մասնակցելու են միայն մեծահարուստ օլիգարխները, որովհետև գրավադրման գումարի քանակը այնքան մեծ է ու անհասանելի բարոյականությամբ ու գիտելիքներով հարուստ մարդկանց, որոնք օրվա հացի փող չունեն, որոնք անգամ իրենց բերանից հացը կտրելով անգամ չեն կարող այդ գումարը հավաքել ամբողջ կյանքի ընթացքում։ ( 10 միլիոն դրամ   իսկ  ռետինգային  տարբերակով  5 միլիոն  դրամ  ) Կնշանակի ԱԺ ընտրությունների մասին անգամ երազելն ավելորդ է, ուր մնաց թե պայքարելը։ Ինչպես տեսնում ենք ԱԺ ընտրություններին գնալու են միայն մեծահարուստ օլիգարխները, կամ նրանց հովանավորության տակ գտնվող անհատները, որոնք գնում են ծառայելու ոչ թե երկրին ու ժողովրդին, այլ իրեն հովանավորին։ Հիմա ինչպես կարելի է ինչ որ լավ բան ակնկալել, երբ ազնիվ ու արդարամիտ մարդկանց մուտքը ԱԺ արգելված է օրենքով ու սահմանադրությամբ։ Ինչպես տեսնում եք, մենք դեմ առանք այս ֆինանսական ահհաղթարելի պատնեշին, ճիշտն ասած սա պատնեշ չէ, այլ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ պարիսպ, որի պատերի տակ փշրվելու է ազատությունն ու արդարությունը։ Երբ նույն ոճրագործը ու հանցագործը պատժվելու փոխարեն նորից մասնակցում է ընտրություններին։ Ասացեք ի՞նչպես կարելի է համոզել օտարության մեջ գտնվող մեր վտարանդի հայրենակիցներին, որ արդարությունը հաղթել է, երբ իրեն խոշտանգողները նորից իր հարստությունն ու շռայլությունը ցուցադրում է լկտիաբար։ Ասացեք տարբերությունը, որն է այդ հեղափոխությունը, երբ նույն հանցագործ ոստիկանը նորից նույն գործին է, միայն իրենց պարային երաժշտությունն են փոխել։ Ցավալի է երբ ամենը կարողանում ես դիտել ճիշտ տեսանկյունից, որտեղից երևում է հեղափոխականի ու հակահեղափոխականի նմանությունն ու գործելաոճը։

Երբ հանցագործը մնում է նորից անպատիժ, երբ նույն հանցագործը շարունակում է ազատության մեջ վայելել իր թալանը, երբ նույն ոստիկանը պաշտոնի բարձրացում է ստանում , ամեն ինչ դառնում է միապաղաղ ու անհետաքրքիր։ Անգամ ցանկություն էլ չի լինում խոսել ազատությունից ու արդարությունից, որովհետև այդպես էր սցենարը։ Մեր ժողովուրդը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ քրեաօլիգարխիկ ոհմակը տասնամյակների ընթացքում օրենքի ուժով հաստատեց իր անձեռնամխելիությունն ու անվտանգությունը ու այսօր ակնհայտ տեսնում ենք արդյունքը, այսօր օգտագործում են իրենց գրած օրենքը՝ մնալով անպատիժ։ Պատահական չէին հաշվարկել այս ամենը ու հիմա Փաշինյանը խաղում է իրենց խաղի կանոններով․․․ Սակայն մեկ քայլ էր պետք, ուղին կարճ էր, հարկավոր էր միայն չեղյալ հայտարարեր հանցագործ ոհմակի նախաձեռնած օրենքները, և գնալ ընտրությունների որպես քաղաքակիրթ պետություն նոր կանոններով։ Ահա մեր սխալը, որը ճակատագրական կլինի սերունդների ու ժողովրդի համար։ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ ամեն մի անպատիժ օլիգարխի ու հանրապետականի ետևում հազարավոր խոշտանգված ու խեղաթյուրված ընտանիքներ և ճակատագրեր են կանգնած , որոնք երկար տարիներ հատուցման են սպասել։ Չհասկացավ, որ հարցը ՎԵՆԴԵՏԱՆ չէ, այլ հանցանքի ու հանցագործի նկատմամբ իր անտարբերությունը, չհասկացավ Աստվածային այն իմաստուն խոսքը, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Պատահական չէր, որ Հանրապետական Մարգարիտ Եսայանը ոգևորված հայտարարում է, «Մեծաթիվ մարդիկ հիասթափված են այսօրվա իշխանությունից և վստահորեն ձայն են տալու ՀՀԿ֊ ին»։ Չի կարելի ժողովրդին հիասթափեցնել, որովհետև անտարբերությունը հանցագործների հանդեպ հակակրանք կառաջացնի իշխանության հանդեպ, այդ դեպքում այդ հակակրանքը ատելություն կդառնա ու կճզմի անգամ իր առաջնորդներին։ Երբ անտարբերությունն աճում է , այն դառնում է վտանգավոր։ Հին կադրերով նոր Հայաստան չես կառուցի, երբ ամեն հանցագործ հասկանում է, որ ինքը իրավիճակի տերն է, ու երբ նրա սարսափը կորում է, նա դառնում է ավելի վտանգավոր։ Ու նոր Հայաստանում բռնկված սիրո և համերաշխության ջահը կարող է դառնալ ատելություն ու թշնամանք։ Հիշե՛ք մի ճշմարտություն, երբ հանցագործին պետությունը և օրենքը չի պատժում, այնժամ դա անում են խենթերն ու վիրժառուները։ Եվ մի թողեք, որ ծայրահեղությունները թագավորեն այս վիճակում, այլապես հնարավոր չի լինի վերահսկել այն, ուր մնաց թե կանգնեցնել ։ Երբ հանդուրժողականությունը դառնում է անտանելի ու զզվելի, այնժամ ամեն ինչ դառնում է դժոխք և հանցագործին դժվար է կանգնեցնել, որովհետև իրենց ուժն ու ատելությունը նոր որակով կթափեն ժողովրդի գլխին; Փաշինյանը պետք է հասկանա, որ այն ուժը, որին ապավինում է այսօր, կարող է վաղը իրեն ոտնատակ տալ։ Առաջնորդները ոչինչ են, եթե չունեն գաղափարներ, իսկ գաղափարները եթե լուսավոր չեն, ապա ոչնչություն է։ Փաշինյանը պետք է հասկանա ու իր կողքը հավաքի գաղափարներով պայծառ մարդկանց, այլապես կդառնա ատելության ու թշնամանքի խորհրդանիշ։ Անտարբերություն, սուտ խոստումները կփշրվեն, երբ գան առաջնորդող գաղափարները, այնպես որ ժողովուրդը պետք է տեսնի ու հսկի իր առաջնորդներին ու իր ծառաներին։

Գեհենի Առաքել 05․11․2018

ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՀԻՍՏԵՐԻԱՆ ԿԱՄ ՄՈԼՈՒՑՔԸ

Asryan

Ազգային հոգեբանության վերջին տենդենցները, որոնք նկատելի են համացանցային տիրույթում, շատ հետաքրքիր են, ամենահետաքրքիրը ՝ անգրագետ ու լատինատառ գրողներն ու մտածողներն են, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Սակայն, երբ ուսումնասիրում ես Ֆեյսբուքյան էջերը արդեն պատկերացում ես կազմում , թե այդ Հայտնի լինելու մոլուցքը քանի մարդու է կլանել, այդ թվում նաև քաղաքական գործիչներին ու մտավորականներին։ Առհասարակ, ես բազմիցս նշել եմ, որ ազգային հոգեբանության կարևոր հատկանիշներից մեկը ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է, Նախանձը և Բամբասանքը․․․ Կարծես թե ազգովի ուշադրության կարիք ունենք․․․ Ճիշտն ասած հենց այդ ուշադրության պակասից է, որ սկսվում է հենց այդ հիստերիան։ Անտարբերության կաղապարի մեջ կաղապարված մարդիկ անգամ չեն նկատում իրենց դրացուն կամ բարեկամին, անգամ ամուսինը՝ կնոջ կամ հակառակը։ Շատերը ապրում են ՅՈԼԱ տանելով։ Վտանգավորն այն է, որ հասարակության կողմից ճնշումը արգելափակում է ճիշտ որոշումներ կայացնել։ Այն , որ հայ տղամարդիկ վաղուց գերազանցել են կանանց այս թվարկածս հատկանիշներով, դա նկատելի է անզեն աչքով։ Շատերը երևի նկատել են, որ Ֆեյսբուքյան օգտատերերից շատերն իրենց գլխավոր լուսանկարը ընտրում են հենց այնպիսին, որոնք հետուստատեսային տաղավարում կամ հարցազրույցի պահին է արված, շատերն իրենց սերիալային ֆիլմերի հատվածներն են դնում, իսկ ոմանք էլ եռագույնի կամ պաշտոնական ինչ-որ անձի ֆոնի վրա է լուսանկարված։ Հիմա ինչ եք կարծում, այդ հարցազրույցի լուսանկարը դիտողի մոտ կձևավորի մի այնպիսի տպավորություն, որ ինքը ճանաչված ու հայտնի է, չնայած իր էջը լցված է անգրագետ լատինատառ մեկնաբանություններով, առանց կետադրական նշանների ու անիմաստ արտահայտություններով։ Սակայն, կարևորը հարցազրույցի լուսանկարն է, որ կարող է մարդկանց ցույց տալ, իր անձի կարևորությունը։ Զարմանալի է կուսակցական ու քաղաքական միջակների ՖԲ էջերը, նրանք ամպայման պետք է փողկապով լինեն, գրասեղանի մոտ եռագույն դրոշը ետևում։ Դա իրենց ՖԲ ընկերներին ցույց է տալիս իր պաշտոնական դիրքն ու կարևորությունը։ Ճիշտն ասած հանդիպել եմ ՖԲ օգտատերերի, որոնք մանրամասն ներկայացրել են իրենց կենսագրականը, անգամ պաշտոնական պարգևներն ու ոչ պաշտոնական տիտղոսները։ Ամենահետաքրքիր հանդիպածս տիտղոսներից մեկի օգտատերը Արևմտյան Հայաստանի վտարանդի վարչապետն էր և Վահե Ավետյան օգտատերը, որը նշել էր, որ ինքը Միացյալ Հայաստանի լեգիտիմ նախագահն է։ Սակայն ամենահետաքրքիրը գիտական բնագավառի օգտատերերն են, որոնք իրենց փորձագետներ են համարում, պատմագիտական ու կիբեռնետիկայի, քվանտային ֆիզիկայի, կամ մեխանիկայի փիլիսոփաներ կամ պրոֆեսորներ են ձևանում։ Իսկ այն, որ անգույն լուսանկարների համադրությամբ մի անչափահաս պատանի, իր էջում նշում է, որ ինքը գրող բանաստեղծ լինելուց բացի գործարար է ու բարերար։ Շատերն անգամ չեն էլ նայում , թե իրենց ընկերության հայտ ուղարկողը քանի տարեկան է, արժե նրա հայտը հաստատել թե՞ ոչ։ Վերջերս մի մոլագար անչափահաս ինձ գրում էր, որ իրեն լավ է զգում ֆեյքի կերպարի ետևում, ուզում է՝ հայհոյում է ու անպատվում։ Ու շատերն արձագանքում են այդ տխմարին, չիմանալով , որ 16 տարեկան մի թուլա է այդ Ֆեյքի ետևում։ Չշեղվեմ թեմայից, շարունակելով միտքս։ Այդպես Սփյուռքահայերի մոտ նույնպես ՀԱՅՏՆԻ լինելու մոլուցքը հանգիստ չի տալիս, այդ էր պատճառը, որ շատերը ՖԲ ու ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հանդես էին գալիս Դոն Պիպոյին պաշտպանելով կամ գովերգելով նրան։ Իսկ սփյուռքահայ ,, Հեղափոխականների ,, մասին արդեն ավելորդ է խոսել, բավական է նայեք Արտակ Սերգոյանի հեղափոխական ելույթները ՖԲ էջում։ Արտակը ինչպես տեսնում ենք ՝ ուշադրության կարիք ունի, սակայն իրենից վերև կանգնած Պիպոյի ինչի՞ն էր պետք այս հեղափոխական միջոցառումները, որը ինքը կազմակերպել էր իր մակարդակին մարդկանց հետ միասին։ Լավ նա գումարի պակաս չուներ, սոված չէր, ու բաց երկնքի տակ չէր քնում, լավ ինչը նրան ստիպեց ելնել ու միանալ պայքարին, ինչպես նշում է ինքը։ Հենց այստեղ գալիս է ՀԱՅՏՆԻ լինելու մոլուցքը, եթե նկատել էք Դոն Պիպոյի մասին ֆիլմը տարբեր էջերում կրկնվում է, անգամ անգլերեն ու ռուսերեն գրված։ Սակայն բովանդակությունը նույնն է։ Պիպոն սիրում է, որ իրեն շրջապատում են հայտնիները, ու մոլուցքը նրան կուլ է տվել, գումարներ է ծախսում, միայն իր անունը մնա պատմության մեջ։ Նույնը Ծառուկյանի ու մնացածի մոտ։ Բոլորը ուզում են հայտնի ու ճանաչված լինել, կարծես թե հայտնի լինելը երաշխիք է տալիս հավերժացնելու անունը պատմության մեջ։ Շատերը չգիտեն, որ Տուշոնկա Մանվելին նույնպես տարել էր այդ մոլուցքը։ Նրա մասին նկարված ֆիլմերն ու գրքերը դրա վառ ապացույցն են, անգամ նրան պետքարան գնալուց նկարահանում էին տեսախցիկները, ու պատանի երկրապահներին ստիպում էին իր համար աղոթել։ Սակայն, ինչպես տեսաք, իր տիտղոսներն ու հերոսական կերպարը նրան չփրկեցին համազգային ատելությունից։ Ծառուկյանն ու մյուս չակերտավոր բարերարները պետք է հասկանան, որ ժողովրդի մեջ ենթագիտակցությունը արթնացել է, ու նրան կուտ տալով չես խաբի։ ֆԲ֊ ում աշխուժացել են նաև երկրապահ հայտնիները, որոնք իրենց տիրոջ ողբն են ողբում։ Այն ՀՀՇ ական ու Կոնգրեսական աղբակույտը ետ չի մնում դաշնակներից, որոնք իրենց կուսակցական դրոշների ֆոնի վրա լուսանկարվում են, կարծես թե ազգի համար լավ գործ են արել, հիմա էլ հպարտանում են այդ դրոշի ֆոնի վրա։ Հայտնի դառնալու մոլուցքի մասին շատ կարելի է գրել ու խոսել, սակայն սահմանափակվենք այսքանով, հիշեցնեմ միայն, որ ՖԲ — ի ընկերության հայտ ուղարկողների հայտը հաստատելուց առաջ, համոզվեք արդյոք այս չափանիշներո՞վ է նա առաջնորդվում, թե ուղղակի ապրում է հանգիստ առանց ոգևորության, որ ինքը հայտնի չէ։ ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՀԻՍՏԵՐԻԱՅՈՎ տառախողները վտանգավոր են, միաժամանակ անգրագետ են ու լքված։ Չար են ու նախանձ, ինչքան հեռու լինեք գոռոզամիտ ու չար մարդկանցից, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար։

Գեհենի Առաքել 11․09․2018թ.

ՊԱԼԱՉՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

ՊԱԼԱՉ ԱՌԱՔԱԵԼ

Հուսով եմ, շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Պալաչ, դա ռուսերենից թարգմանաբար նշանակում է ԴԱՀԻՃ։ Ի՞նչ է, պատահական է նրան տրվել այդ անունը։ Պետք է որ հայտի լինի, որ մահմեդական բոլոր խաները և փաշաները ունեցել են սեփական ԴԱՀԻՃՆԵՐԸ, որոնք խոշտանգում կամ գլխատում էին ցանկացածին, ում կհրամայեր ՏԵՐԸ։ Հիմա մամուլի կենտրոնում է Արթուր Հարությունյանը («Պալաչ»), որը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական օգտագործման դահիճը, հնարավոր է՝ եղել է ժամանակին ԴԱՀՃԱՊԵՏԸ, որովհետև Ծառուկյանը սիրում է ամեն ինչը ճոխ ու շատ։ Այնպես որ, թիկնազորի թվաքանակից ելնելով, նաև եղել են Դահիճների մի խումբ, որը նրա հրամանով մարդկանց ոչ միայն խոշտանգել ու առևանգել են, այլև սպանել ու գլխատել ։ Սա մեղադրանք չէ, այլ կանխատեսում, քանի որ փաստացի իրավիճակներն այդպես են թելադրել։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ՊԱԼԱՉԻ ձեռքերով է Գագիկ Ծառուկյանը կրկնապատկել իր կարողությունը։ Առհասարակ, գալիս է մի պահ , երբ Պալաչները սկսում են գիտակցել ու ձեռքի հետ էլ կողքից գումարներ աշխատել, շատ դեպքերում փորձում են ՏԻՐՈՋ գլխից թռնել, ինչպես իրենց մոտ են ասում։ Բանն այն է, որ ՏԵՐԵՐԸ առհասարակ, պալաչներին վստահում են ամեն ինչ, դե հավատարմությունը փորձելու կարիք չի լինում, քանի որ վստահ են, որ իրենցից կախվածություն ունեն։ Սակայն պալաչները երբեմն սկսում են իրենց հաստագլուխ ուղեղն աշխատեցնել, սկսում են տիրոջ անունն օգտագործելով ,,Լևի,, փողեր աշխատել։ Որպես հոգեբան կարող եմ վստահ ասել, որ Պալաչների աշխատանքը հարգի է, բայց ավելի բարդ քան կարող են պատկերացնել շատերը։ Պալաչներին հարկ եղած դեպքում, իրենց տերերը կարող են շախմատի զինվորիկի նման զոհաբերել, կամ էլ ոչնչացնել առանց հետքի ու հիշատակի։ Պալաչների ավանդույթը սովորաբար երեք տասնամյակ է արդեն գործում է Հայաստանում, սովորաբար ամեն ,,հարգված,, մարդ, ունենում է սեփական պալաչը, կամ պալաչները։ Ինչքան շատ են տիրոջ մոտ Պալաչները, այնքան նրան շրջապատում հարգում են։ Պալաչներին մի քանի սերունդ տեսնում ենք ԵԿՄ ի շարքերում, ինչպես կասեր Կռազի շոֆեռ Մանվել Գրիգորյանը՝ Եռասերունդ Երկրապահը։ Միայն չասեք թե այս ինչ կապ ունի Մանվելի հետ։ Ես բազմիցս գրել եմ, որ Մանվել Գրիգորյանը Արցախյան պատերազմի ժամանակ 5֊ րդ կամավորական բրիգադի կազմում ունեցել է պատժիչ գումարտակ, որը Մանվելի հրամանով իրականացրել է խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Փաստացի ականատես վկաներից ու զոհերից կան, որոնց մասին խոսվել է արդեն։ Ազատամարտիկներին պատերազմի դաշտում Մանվելի պալաչները ոչնչացնում էին թիկունքից։ Իսկ Մանվելը իր հերթին զբաղեցնում էր գլխավոր ոճրագործ Վազգեն Սարգսյանի ԴԱՀՃԱՊԵՏԻ պաշտոնը։ Ճիշտ է, դահճապետին պետք է նշանակեին գեներալ, որովհետև նրա միջոցով էր Վազգենը կեղծում ընտրությունները և ահաբեկում բոլորին, սկսած ԱԺ պատգամավորներից, վերջացրած հոգևորականներով։ Բոլորին հայտնի է՝ տարիներ առաջ Սամվել Ալեքսանյանի անձնական Պալաչը՝ ,, Ձուկ ,, մականունով Արմեն Իսրայելյանը, որին սպանեցին Մոսկվայում։ Պալաչներ են ունեցել Մանվել Գրիգորյանը, անգամ նրա տիկինը՝ Նազիկ Ամիրյանը, որոնց հրամանով պալաչները մարդկային մսով են կերակրել արջերին։ Պալաչներ են ունեցել գրեթե բոլորը,՝ Մուկը, Ազատիչը, Քոչարյանը, անգամ Արմեն Սարգսյանը ու Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Որովհետև ամիսներ առաջ, ինձ հաշվեհարդարի էր կանչում, խոստանալով գլուխս ու ոտքերս ջարդել։ Պալաչների ավանդույթը, ինչպես ասացի, մնաց Վազգեն Սարգսյանից, Լևոն Տեր Պետրոսյանից ու Վանո Սիրադեղյանից։ Այդ եռյակի ձեռնադրմամբ Պալաչները ներմուծվեցին իրականություն։ Վանոյի մարդասպանների մասին շատերը տեղյակ են, նրանցից մի քանիսը բանտերում են, ԼՏՊ֊ի Պալաչապետը, այսինքն՝ Դահճապետը Ռոման Ղազարյանն էր, իմիջիայլոց նրանց ձեռքով է սպանվել Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։ Դե Վազգենի Դահճապետը Մանվելն էր, Շմայսն ու Նազիկը։ Չհաշված Ասֆալտամարտիկների այն ոհմակը, որոնք դարձան գեներալներ։ Վլադիմիր Գասպարյանի անձնական օգտագործման պալաչի մասին վերջերս իմացանք՝ Արշակ Հակոբյանը, Գագիկ Ծառուկյանի նոր Պալաչի՝ Էդուարդ Բաբայանի հանցանքներից մեկի մասին հանրությունը կրկին նոր իմացավ։ հուսով եմ, հիշում եք, թե ինչպես Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբոի ) ՊԱԼԱՉՆԵՐԸ առևանգել էին գործարար, «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին, այնուհետև խոշտանգել, իսկ տարիներ առաջ խոշտանգել էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, որը գիտակցության չգալով ՝հիվանդանոցում մահացավ։ Ռոբերտ Քոչարյանի պալաչների ձեռքով իրականացվեց Պողոս Պողոսյանի հաշվեհարդարը։ Վազգեն Սարգսյանի Պալաչների ձեռքով իր եղբայր՝ Արմեն Սարգսյանը իրականացրեց Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ Սակայն վերջերս Սարգսյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ տեղեկացրել են, որ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն եղել էր ոչ թե Արմեն Սարգսյանը, այլ նրա մայրը՝ տիկին Գրետան, ինչպես ասում են ՝ Գրետա մայրիկը։ Սակայն, խայտառակությունից խուսափելու համար, Արմեն Սարգսյանը իր վրա էր վերցրել հանցանքը։ Ինչպես տեսնում եք՝ անգամ Գրետա Մայրիկն էր օգտվում Պալաչների ծառայությունից։ Հիմա Գագիկ Ծառուկյանի անձնական օգտագործման ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերությունը սկսել է Պալաչի՝ Արթուր Հարությունյանի դեմ արշավ, փորձում է նրան սարքել հանցագործ, սակայն մոռանալով, որ նրան վաղուց Գագիկ Ծառուկյանն էր դարձրել Պալաչ, օգտագործելով որպես ԴԱՀԻՃ, որի ձեռքերով մարդկանցից խլում էր նրանց բիզնեսներն ու ունեցվածքը, ինչպես նաև նրանց կյանքն ու հոգին։ Կարծում եմ այս գրությունը պետք է ազդակ լինի իրենց տերերին ծառայող հաստավիզ ստրուկներին, որ շուտ թե ուշ իրենց տերերը նրանց գլուխները ուտելու են անհիշատակ ու անհետք, ինչպես արվեց ժամանակին Վազգեն Սարգսյանի անձնական օգտագործման պալաչ՝ Մովսես Գեղանգուլյանի հետ, որին ոչ միայն ոչնչացրեցին, այլև իր ընտանիքին։ Մի խոսքով ՊԱԼԱՉՆԵՐԻ պատմությունը երկար է ու բազմազան, կարծում եմ մի ամբողջ օր չի բավականացնելու գրել նրանց ու նրանց տերերի մասին։ Հուսով եմ, թավշյա հեղափոխությունը վերջ կդնի ՊԱԼԱՉՆԵՐԻ ավանդությանը, որովհետև հասարակությունը չպետք է թույլ տա, որպեսզի միջնադարի այդ թափթփուկները ներխուժեն մեր իրականություն, ահաբեկեն ու խոշտանգեն մարդկանց։

Գեհենի Առաքել 1․09․2018թ.

Ն-ԲԱՐՈՆԸ․․․ ֆիլմ

 

 

«Ես հպարտ եմ, որ նա իմ ընկերն է». Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ Դոն Պիպոյի մասին
01:25, 29.06.2018

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն, ով Պնախարարի խորհրդականն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել հաջակցություն ձերբակալված քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյան:

«Արթուրը Ասատրյանն իմ ընկերն է, և ես հպարտորեն բարձրաձայնում եմ այդ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին:

Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը: Բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ ընդ որում՝ արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ, թե ինչ ոգևորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի և Հայրենիքի: Հրաշալի հայր է և վստահ եմ՝ նաև ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբևէ չի խառնվել և չի միջամտել քաղաքական վայրիվերումներին: Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը, տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատեւման ճանապարհին և այլն, և այլն:

Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու համար, քան ԱԱԾ և ՆԳ -ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համա՞ր: Բա ի՞նչ աներ, կիլլերներին պաչեր դներ գլխի՞ն:

Ինչևիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ՝ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը, դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները:

Կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը»:

Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Աղբյուրը

http://m.mamul.am/am/news/128620/p1 

ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԻ ՈԳԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ,
Արամ Զավենի Սարգսյանի ոգևորությունը զարմանալի չէր ինձ համար, քանի որ ինքն այն ընտանիքի անդամներից մեկն է, որին շատերը լավ ճանաչում են։ Իմ ընկերներից շատերը տեսել են նրա հարցազրույցը մամուլում։ ( http://zham24.ru/?p=15319 «Էն մարդիկ չե՞ն, որ զենք էին վաճառում Հոկտեմբերի 27-ի ոճրագործներին, էդ մարդիկ ամոթ ունենալու դեպքում չպիտի խոսեն » ) Կցանկանաի շեշտել, որ այս գրառումը որպես պատասխան չէ իր հայտարարությունների, քանի որ Բուլգակովյան Շարիկովներից անիմաստ է ինչ որ բան ակնկալել, մանավանդ խելամիտ պատասխան։ Ուղղակի իմ ՖԲ ընկերներից շատերը կարդացել են Արամ Զավենիչի ցնորված ,, գլուխգործոցը, որը գերազանցեց իր նախորդ մտքերը։ Փորձեմ այս գրառումով իմ ընկերներին բացատրել, որ մտահոգությունների առիթ չկա։ Այն, որ Արամ Սարգսյանը նշել էր, որ Գեհենի Առաքելները զենք են վաճառել Նաիրի Հունանյանին, դա ուղղակի մեղադրանք է, ուստի ԱԱԾ ու քնչական մարմիններին առաջարկում եմ քննության վերցնեն, ձեռք առնեն համապատասխան միջոցներ։ Լրագրողներն ու պատմաբանները նույնպես ուշադրություն պետք է դարձնեն այս հայտարարությանը։ Ինչ վերաբերում է Գեհենի Առաքյալներին, որը նա նշել էր հոգնակի, համոզիչ է հնչում, որովհետև լավ գիտի, որ մենք շատ ենք, ու դեռ գալու են այն սերունդները, որոնք պատասխան են պահանջելու իրենցից՝ իրենց կատարած հանցագործությունների ու ոճիրների համար։ Ու հավատացնում եմ՝ կգա ժամանակ, որ ազգադավ տականքին գերեզմանից հանելու են ու աղբանոցը նետեն, անգամ երեք տոննա բետոնն ու մետաղյա արմատուրան արգելք չեն լինելու։ Արամ Զավենիչ Սարգսյանը մոռանում է, որ իրենց ծաղկունքի ժամանակներն անցել են, իրենց ժամանակը սպառվել է ։ Գիտեք, երբ ամեն անգամ բանդան Ազգադավ՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հավաքվում էր խրախճանքի սեղանի շուրջ, առաջին գավաթը բարձրացրել են ,, Մեր դեմ խաղ չկա ,, իսկ երկրորդ գավաթը՝ „Ով մեզ հետ չի, մեր դեմա„։ Կարծում եմ, հարկավոր է հիշեցնել Արամ Զավենի Սարգսյանին, որ իրենց խաղեր տալու ժամանակներն անցել են և եկել են հատուցման ու պատասխան տալու ժամանակները, որովհետև դուք այն վաստակել եք ժողովրդի արյան ու արցունքի հաշվին՝ ամենուր դժբախտություն տարածելով։ Պատահական չէր, որ Մանվել Գրիգորյանին ուրացաք, մինդեռ նա միշտ եղել է ձեր ընտանիքի պատվավոր ու սիրված անդամը, քավոր սանիկ կապը ավելի մեծ էր, քան սպասելի էր, ուրացաք ձեր կերած հացը, որը միասին եք կերել, փարիսեցի եք տեսակով, ու ձեր համար է ասված քրդի շան մասին ասացվածքը։ Ինչ է, չգիտեի՞ք, որ Մանվելը Գրիգորյանը զինվորի ու ազատամարտիկի հասանելիքը գողացող է, Վազգենը հենց դրա համար է գնահատել հանցագործին՝ հերոսացնելուվ ու փառաբանելով նրան։ Ուղղակի այդ ընտանիքում ընդունված է, իրենց կեղտերը ուրիշների վրա բարդելը։ Ինչպես ասում է հիմա, Հոկտեմբերի 27 — ը բարդելով իմ վրա, իսկ ի՞նչ է, չկարողացա՞ք պարզել, որ Հոկտեմբերի 27 — ը եղել է Վազգեն Սարգսյանի գործած ոճիրների պատասխանը։ Ինքը կարծում էր, որ իր արած հանցանքները կմնան անպատասխա՞ն, իսկ տեսա՞ք, թե պատասխանը ինչպիսին էր՝ կոտրած գլխով գնաց ուղիղ դժոխք։ Արամ Զավենի Սարգսյանը բարոյականության մասին, առհասարակ, պետք է չխոսի, որովհետև իրենց ընտանիքը բարոյական չափանիշների մեջ չի տեղավորվում։ Արամ Սարգսյանը մոռացել է, որ Գրետա մայրիկին ողջ Դավալլուն գիտեր, որ նա դպրոցում աշխատելու տարիներին չարչիությամբ էր զբաղված, դպրոցի ուսուցիչների վրա կանացի լիֆեր ու ներքնաշորեր էր վաճառում, ժամանակին նրանց սպեկուլյանտ էին անվանում։ Իսկ իր հայրը՝ Զավենը, իրեն թույլ էր տալիս, անչափահաս, իրեն թոռ հանդիսացող աղջիկների հետ լկստվել, անգամ չամաչելով իր զավակներից ու հարևաններից։ Այդ ընտանիքի անդամ հանդիսացող Վազգեն Սարգսյանի հանցանքների ու ոճիրների մասին մի քանի հաստափոր հատորյակը չի բավականացնի՝ թվարկելու դրանք, սկսած ազատամարտիկների ֆիզիկական ոչնչացումից վերջացրած Հանրապետության գործարանների թալանով։ Արմեն Զավենի Սարգսյանի մասին ասվել է և շատ կարելի է ասել, որովհետև ժամանակին նա էր Սաշիկ Սարգսյանի փոխարեն 50/50 փայ մտնում։ Կցանկանայի հիշեցնել մի հետաքրքիր փաստ, որը Դավալլուի իմ ծանոթներից մեկը պատմեց։ Արմեն Սարգսյանը ժամանակին իրենց գյուղի սրճարաններից մեկում մատուցող էր աշխատել, հետո երբ եկել են իշխանության, ստիպում է սրճարանի տիրոջը հիմնատակ քանդել այն, որպեսզի ոչ ոք չհիշի նրա մատուցող աշխատած տարիները։ Սակայն մոռանում են, որ մարդկանց հիշողությունները չեն կարող ջնջել ու վերացնել: Նույնն էլ Վազգենի հանցանքները փորձեցին ջնջել, նրան ներկայացնելով հերոսական կերպարի մեջ, սակայն ինչպես տեսնում ենք, դեռ կան մարդիկ, որոնք հիշում են ու վկայում նրա ոճիրների մասին։ Սարգսյանների ընտանիքը չարիք է եղել ոչ միայն Դավալլուի համար, այլև ամբողջ հայ ժողովրդի։ Այդ ընտանիքի մասնակցությամբ հարյուրավոր մանկահասակ աղջիկներ դարձան մարմնավաճառության զոհ, հարյուրավոր երեխաներ խեղաթյուրվեցին նրանց գործած ոճիրներից։ Հիմա պնդել, որ Սարգսյանների ընտանիքը բարոյականության օրինակ է բոլորի համար, ուղղակի ծիծաղելի է։ Անգամ այդ ընտանիքի խնամի բարեկամ, սանիկ ու քավոր բոլորի խիղճն ու ձեռքերն են արյունոտ։ Հոկտեմբերի 27- ի մասով մեղադրել ինձ, կարծում եմ, հեռաքրքիր էր նաև ինձ համար, Արամ Զավենի Սարգսյանը, այդ հիմնավորված փաստերը, երևի ձեռք է բերել իր վարչապետության տարիներին։ Այն փաստը, որ միանգամից Վազգեն Սարգսյանի մահից հետո, ինքը նստեց վարչապետի աթոռին, հենց այնպես չէր։ Շատերը դեռ չգիտեն, թե այդ նշանակումը ինչպիսի ճոխ միջավայրում նշեց ,, Սգի ,, մեջ հայտնված Արմեն Զավենի Սարգսյանը, մարմնավաճառ աղջիկների ընկերակցությամբ ՝ ճոխ ու լի սեղաններով, երաշտությամբ ու մերկապարուհիներով։ Ինչպես ասում են՝ լավ տժժացել են տղերքը։ Հիմա խոսել, թե ինքը մեծ ողբերգություն է ապրել Վազգենի կորստով, առնվազն անբարոյականություն է։ Իսկ ինչ վերաբերում է Հոտեմբեր 27 — ի գործին, ապա հայտնեմ, որ վարչապետ Արամ Սարգսյանի հրամանով Նաիրի Հունանյանի խմբի անդամներին խոշտանգել են ամենասարսափելի եղանակներով, սկսած էլեկտրահարումը, մինչև անգամ սառցե ցնցուղը՝ սառը նկուղում։ Իսկ այն, որ նրանց երբեք չհաջողվեց այդ խմբի անդամներից կեղծ ցուցմունք կորզել, դա փաստ է։ Իսկ ի՞նչ ցուցմունք էին ցանկանում կորզել նրանցից։ Հոկտեմբերի 27- ի գործով ձերբակալված Էդիկ Գրիգորյանը, որին բանտում սպանեցին վերջերս, իր ֆեսբուքյան նամակագրության մեջ խոստովանել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի նպատակը եղել էր, որպեսզի խմբի տղաները Ռոբերտ Քոչարյանին ներկայացնեն որպես պատվիրատու։ Այդպես էլ չկարողացան նրանց ստիպել կեղծ ցուցմունք գրելուց։ Վերջերս էլ ինձ հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27 -ի ինքնաձիգները եղել են Շամշադինի զորամասում հաշվառված զենքերից, այն, որ գեներալ Հայկազ Բաղմանյանի ու դաշնակների մատը խառն է այդ տղաներին զինելու մեջ, արդեն վստահ եմ, իսկ Արամ Զավենիչը տեղյա՞կ էր։ Ի՞նչ եք կարծում, Վազգեն Սարգսյանը Քենեդի՞ն էր, որ իրեն խփեին ու ոչ ոք չիմանար; Վազգենին անգամ պարսատիկով կարելի կլիներ սպանել։ Մինչդեռ ինչպես Նաիրի Հունանյանն էր խոստովանել ,, Այդ փրջոտ ոջլոտին, պետք է պառլամենտի մեջ սատկացնել՝ ողջ հանրության աչքի առաջ ,,։ Իսկ շատերը չեն տեսել այն կադրերը, թե ինչպիսի ջանասիրաբար է Կարեն Հունանյանը ավտոմատի խզակոթով ջարդում, արդեն իսկ մեռած Վազգեն Սարգսյանի գլուխը։ Ու գիտե՞ք թե ինչու է այդպիսի ատելությամբ ու թշնամանքով լցված դեպի Վազգեն Սարգսյանը, որովհետև 10 տարուց ավելի նրանք ծծել են ոչ միայն ժողովրդի արյունը, այլ եկող սերունդների։ Հայաստանում ու Հայաստանից դուրս հարյուր հազարավոր հայեր նզովել են Սարգսյանների մոր արգանդի ծնունդը, որովհետև այդ ծառի պտուղն էին Արամ ու Արմեն Սարգսյանները։ Հենց այդ երկու եղբայրների շնորհիվ էր, որ Վազգենի թիկնազորի պետ ու վարորդ՝ Մովսես Գեղանգուլյանին ու իր ընտանիքի անդամներին այնպես ոչնչացրեցին երկրի երեսից, որ կարծես չեն էլ եղել, անգամ հիշողներն են վախենում մտաբերել նրա անունը։ Մի եղբայրը դիմադիր, մյուսը ընդդիմադիր, ամեն անգամ փոխում են դիմակներն ու շապիկները, սակայն բնույթով ու տեսակով նույնն են։ Այս անգամ թող հույս չունենան, թե ձեր փարիսեցիությունը կանտեսվի, թե Իրենց դեմ խաղ չկա․․․ Ժամանակն է, որ հայ ժողովուրդը հասկանա, որ ձեր խաղեր տալու ժամանակն անցել է, վախեցնելով ու ահաբեկելով մարդկանց բերանները չեք կարող փակել, հիմա օրենքն ու արդարությունն են իշխելու, եկել է Ձեր պատասխան տալու, և ոչ միայն ձեր ընտանիքի անդամների, այլ խնամի , բարեկամ, քավոր ու սանիկների պատասխան տալու ժամանակները, ինչպես ասում են՝ պատասխան՝ սաղ ու սատկածից։
Գեհենի Առաքել 28․07․2018

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁև

 ԱՌԱՔԵԼ«Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես »:  Ջորջ Օրուել

Հայկական թավշյա հեղափոխությունն իսկապես շատ բան փոխեց, չնայած ինքս այս հեղափոխությունն անվանում եմ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Պատահական չէր այսքան տարիների ակտիվ գործունեությունը և աշխատանքը համացանցում, չնայած եղան թիրախավորված հարյուրավոր խոչընդոտներ՝ անվանումներից մինչև անգամ ադրբեջանական դիվերսանտի կնիքը դաջելով իմ ու իմ ընկերների վրա, շատերն անգամ վախենում էին ՖԲ-ում միանալ իմ ընկերների շարքին, կարծելով, որ թուրք եմ։ Վերջապես մարդկանց մեջ արթնացավ ենթագիտակցությունը, սկսեցին տարբերել ոչ միայն գույներն ու երանգները, այլև թացն ու չորը։ Սակայն, այս ամենը կարող է անդառնալի կորուստ կրել, եթե թուլացնենք զգոնությունը, ճիշտ է, շատերը կարծում են, թե գործի դրված շարժիչը դժվար է կանգնեցնել, սակայն այդպես չէ, որպես հոգեբան կարող եմ հավատացնել, որ դա սխալ կարծիք է, ամեն ինչ կարելի է կանգնեցնել, անգամ մոլորակի պտույտը։ Հայ ժողովրդի ձեռքբերումը մեծ է, ենթագիտակցության արթնացումը դեռ սփյուռքում այնքան էլ չի ձևավորվել, որովհետև դեռ պիպոների ու դոդի գագոների վկաները վխտում են ամենուր, պառվաբոզերի գնդերը դեռ գործում են անխափան, կիսաբաց լուսամուտների ու արմենչիկների սիրահարները ոգևորված են ու գործունյա։ Մի խավարամիտ հսկա զանգված,  առաքելացված քարոզիչ Արթուր Սիմոնյանի բարբաջանքներից հուզվում ու արտասվում է : Մի խոսքով, տգիտության այն հսկա զանգվածը կուսակցական ու կրոնական դրոշակներով ու շարականներով դեռ չի ցանկանում իր տեղը զիջել նոր ու լուսավոր գաղափարներին; Ուստի պետք է զգոն լինել ու գործել որպես բանական էակ։ Իսկ ինչ պետք է անենք յուրաքանչյուրս ու պետությունը։ Սա որպես ազդակ ու հիշեցում վարչապետ Փաշինյանին և նրա կառավարության անդամներին։

Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածներն ու հանցանքները, այլապես՝ այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։ Հարկավոր է ոչ միայն քաղաքական կամք և բարոյական ուժ ունենալ ընդունելու սեփական սխալները, անկախ նրանից, թե դրանք դառն են ու ցավալի։ Փետք է ասվեն նախորդ իշխանությունների ոճիրների ու հանցանքների մասին, անուն առ անուն, պետք է հիշատակվեն մարդիկ, որոնց պետք է ոչ միայն քաղաքականությունից հեռացնել, այլև քաղաքական ու հոգևոր կյանքից։ Նրանք պետք է մնան հասարակության աչքից անհասանելի հեռավորության վրա։ Անկախ նրանից նա մտավորական է, երգիչ, քաղաքական գործիչ կամ թե հասարակական մարմնավաճառ։ Այլապես, կրկնելով նախորդների սխալները, նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առջև ու հետո մեղադրել, որ հիմար գտնվեցինք, որովհետև պատմության անիվը չկարողացանք շրջել մեր իսկ ուղղությամբ։ Առագաստանավը կարող է ընթանալ, երբ նավապետը կարողանում է ճիշտ ուղղություն ընտրել իր նավին, նա չի փոխում քամու ուղղությունը, այլ փոխում է առագաստների ուղղությունը՝ որսալու համար ճիշտ քամին։ Այդպես էլ քաղաքականությունն է: Փաշինյանը պետք է ճիշտ կողմնորոշվի ու որպես բանաձև ընդունի այս ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե նախորդը եղել է իր քաղաքական կնքահայրը, թե իր մտերիմ բարեկամը, պետք է կամք ունենա նայել ճշմարտության աչքերին ու շարժվել առաջ։ Նույնը վերաբերում է բոլորին, սկսած նախարարներից , վերջացրած երկրապահ կամավորականներով։ Հուսով եմ ՝ այս ազդակից հետո, քաղաքական այրերն իրենց քաղաքական հայտարարություններում ճիշտ գնահատականներ և խոսքեր կհնչեցնեն նախորդների արված գործերի վերաբերյալ։ Ոստիկանապետ Օսիպյանը պետք է խոստովանի, որ համակարգը եղել է ավազակ թալանչիների որջ, որտեղ ահաբեկել և խոշտանգել են մարդկանց,  պետք է փորձի ազատվել նախկին աղբից ու իրենց վրա ծանրացած հանցանքներից, այլապես ոչինչ չի կարող փոխվել, որովհետև ինձ հասած լուրերի համաձայն,  համակարգում նորից նույն վիճակն է, նույն մարդիկ շարունակում են թալանել ու կողոպտել։ ՊՆ նախարարը նույնպես պետք է հասարակությանը վստահեցնի, որ նախկին իշխանությունների մեղքով եղել են հանցանքներ, նշի անուններ ու փաստեր, հարկ եղած դեպքում կարող եմ կիսվել տեղեկատվությամբ, ոչ միայն գեներալների, այլև ՊՆ բարձրաստիճան սպաների հանցանքների մասին։ Մարզերի զորամասերում կրկնվում են նախորդ իշխանությունների կողմից ավանդույթ դարձած հանցանքներն ու թալանը։ Եթե պետք է այդ ամենը շարունակվի, ապա ավելորդ է ինքնախաբեությամբ զբաղվել։ ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում եմ հետևել այս բանաձևին, այլապես ոչինչ չի կարող բարեփոխվել, հավատացեք, սա որպես քրեագետ հոգեբան եմ ասում։ Քանի դեռ պաշտոնապես չի հնչել գնահատական նախկինների հանցանքների ու գործերի մասին, ձեր ենթակաները գործելու են իներցիայի օրենքի համաձայն, նրանց չեք կարողանալու զսպել կաշառքի ու խնամի բարեկամի գայթակղությունից։ Լավ կապիտանը իր նավը տանում է ճիշտ ուղղությամբ, որովհետև գիտի իր նավաստիների ոչ միայն կարիքները, այլև հոգում կուտակվածը, փորձեք լինել ժամանակի հետ համահունչ, այլապես ինքներդ դառնալու եք նրանց պես անհոգի ու անշունչ։ Վարչապետները, նախարարներն ու նրանց տեղակալները շուրջ 30 տարի իրար են  հաջորդել , ամեն մեկը յուրովի իր հանցավոր ներդրումն է ունեցել, ապականելով բարոյականության չափանիշներն ու պետությունը։ Ոչ մի նախարար չի բարձրաձայնել նախորդի արածների կամ հանցանքների մասին, ընդհակառակը՝ լղոզել են ու կոծկել հանցանքները, քանի որ, ինչպես հայտնի է , դաշնակ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը խոստովանել էր, որ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ մեր ժողովրդին հարիր չէ։ Իսկ ինչ է՝ ավանդո՞ւյթ է դարձել կոծկելու ու թալանելու արվեստը։ ԱԺ պատգամավորներին նույնպես վերաբերում է այս գրառումը, քանի որ Ռոբերտ Քոչարյանին սատարողները շատացել են, իսկ մեկը չկա հարցնի, թե այդ սատարողները ինչպիսի՞ հանցանքների ու ոճիրների մեղսակից են, սկսած ՀՀՇ- ից՝ վերջացրած ՀՅԴ- ով։ Հիմա Դոդի Գագոն ու Նաիրա Զոհրաբյանը փորձում են Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել, հիմա արդեն դարձել են ընդդիմադիր, իսկ ՀՀՇ հանցագործ Արարատ Զուրաբյանի մասին ավելորդ է   խոսել։ 

Մի խոսքով չերկարացնեմ․․․ Այս բանաձևը միակ ելքն է, որ խուսափենք անցյալի ոչ միայն արատավոր երևույթներից, այլ հանցագործ ու թալանչի կադրերից։ Հարկավոր է համարձակություն ունենալ խոստովանել պատմական փաստերի աղավաղումն ու կեղծումը, անկախ նրանից՝ այն ցավոտ է թե դառը։

Գեհենի Առաքել 05082018

 

ՏԻԿՈԶԻ՝ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿԱՌԱՓՆԱՐԱՆԸ

manvel-grigoryan- vard

Իմ ազատամարտիկ ընկերներից մեկի մարտական օրագրերից կարողացա առանձնացնել հետևյալ գրառումը։ Նա եղել է 5 —րդ կամավորական բրիգադի տանկային գումարտակի հրամանատարի տեղակալը։ 1994 թվականի ամռանը Մարտակերտի ճակատում, երբ կատաղի մարտեր էին գնում, գնդապետ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի ՊԱՏԺԻՉ գումարտակը  կազմված էր քրեական տարրերից ու հանցագործներից։ Նրան ճակատային տեղամասից՝ Թալիշից տանում են Մադաղիս, իսկ մինչ դա հրամայում են, որպեսզի զենքերը թողնի իր ընկերների մոտ, որովհետև Մանվել Գրիգորյանը պատվիրել էր ներկայանալ բրիգադի շտաբ՝ առանց զենքի ։ Նա զենքերը հանձնում է ընկերներին ու էջմիածինցիների հետ նստում մեքենան, մեքենայում նրա ձեռքերը մետաղալարով կապում են մեջքի ետևում, սակայն բիրգադի շտաբի փոխարեն նրան տանում են Էջմիածնի գումարտակ, ինչպես ասում են Բրիգադում՝ ,, ՇԱՈՒԼԻՆԻ ԴՊՐՈՑ,,,  այնտեղ սկսում են ծեծել ու խոշտանգել նրան։ Թմրանյութերի ազդեցության տակ տասնյակից ավելի էջմիածինցիներ ոտքերով,  փայտերով ու ավտոմատի խզակոթերով սկսում են ծեծել  ու հայհոյել Վարդանին։ Ատելությամբ  ու թշնամանքով լի այնպես են հարվածում, կարծես դուշմանի են բռնել։ Պատճառաբանելով, թե նա իբր այդպես ասած մահափորձ է կազմակերպել 45 —ի՝ Մանվել Գրիգորյանի դեմ։ Խզակոթով գլխին մի քանի հարվածներից հետո նա մի անգամ ուշաթափվում է,  սակայն սառը ջուրը լցնելով վրան ուշքի են բերում և նորից սկսում  խոշտանգել։ Մի քանի ամիս առաջ կանտուզիա ստացած հրամանատարի ականջներից սկսում է արյունահոսությունը։ Ծեծին մասնակից է լինում անգամ Լենինականցի այդպես ասած մի բուժքույր, ում  էջմիածինցիներն օգտագործում էին իրենց կարիքների համար։ Փորձառու հրամանատարի քար լռությունը էջմիածինցիներին ավելի է կատաղեցնում, քանի որ չեն կարողանում նրանից  անգամ մի բառ կորզել։ Ծեծի ժամանակ հայտնվում է Էջմիածնի գումարտակի հրամանատար Ֆելիքս Արմենակի Խաչատրյանը, որին մեկ ամիս առաջ Վարդանն իր ուսերի վրա էր մարտադաշտից վիրավոր դուրս  հանել, ու հանկարծ  նա ատրճանակը հանում է, որպեսզի գնդակահարի գետնին ընկած իր փրկիչին։ Սակայն ինչոր մեկը նրան հասկացնում է, որ հատակին արյուն կթափի  ու մաքրելու հավես չունեն, ավելի լավ է այգում գնդակահարել, որպեսզի սենյակը չարյունոտվի։ Խոշտանգումը տևում է մի  ամբողջ օր, այնքան, որ ծեծողներն են  անգամ հոգնում : Մանվել Գրիգորյանի ուղարկած ,, ՆՎԵՐԸ ,, իր տղաներին մի պահ կտրում է իրենց գործից, 3 լիտրանոց տարայով կանեփի տերևները ստիպում է նրանց մի պահ մոռանան զոհի մասին։ Առանց ջրի՝  արյունլվա զոհը ամբողջ գիշեր ընկած է մնում հատակին,  ոչ ոք  ուշադրություն չի դարձնում ողջ է, թե մեռած։ Առավոտյան, վերջապես որոշում են գնդակահարել, ինչպես սովորաբար արել են շատերին։ Խոշտանգումը տևում է մեկ ամբողջ օր՝ 24 ժամ, հետո կանչում են տանկային գումարտակի հրամանատարին՝  Արթուր Ավանեսովին ու հրամայում, որպեսզի իրենց զոհին տանի  ու ճանապարհ դնի ոտքով դեպի Թալիշ։ Մադաղիսի ու Թալիշի միջև դաշտային ճանապարհը 7 կիլոմետր էր։ Արդեն հասկանալի էր, որ ճանապարհի մի հատվածում էջմիածինցիները գալու են   վերացնելու   անզեն մարդուն,   հետո էլ պատճառաբանեն, թե ադրբեջանցիներն են սպանել։ Սակայն Վարդանը իր   մարտական ընկերներից,  որոնք գտնվում էին Մադաղիսում, խնդրում է զենք ու զինամթերք, որոշելով,  որ պետք է մինչև վերջին փաշփուշտը  կռիվ տա, ոչնչացնելով Մանվելի հրոսակախմբին, ովքեր հետևից գալու էին գնդակահարելու իրեն։ Վարդանին հաջողվում է դժվարությամբ կոտրած ու վիրավոր  մարմնով հասնել Թալիշ ու  ընկերների հետ որոշում է տանկերը քշել Մադաղիս ու պատժել ոչ միայն պատժիչ գումարտակին, այլ հենց  Մանվելին։ Սակայն, Վարդանի խոշտանգման ու որոշման  լուրը լսելով՝  Թալիշ են հասնում Մասիսի գումարտակի հրամանատար մայոր Լևոն Գևորգյանը և Գյումրու հրամանատար փոխգնդապետ Վարդան Մալյանը՝  փակում տանկերի ճանապարհը։ Երկու հրամանատարներին հաջողվում է համոզել Վարդանին ետ կանգնել իր ծրագրից։ Պարզվում է, գնդապետ Մալյանին ու մայոր Լևոն Գևորգյանը նույնպես եղել են այդ կառափնարանում, նրանք նույնպես խոշտանգվել ու ծեծվել են այդ հրոսակախմբի կողմից։ Մինչդեռ Մարտակերտյան ճակատում 5-րդ  բրիգադի հաղթանակները եղել են միմիայն այդ հրամանատարների շնորհիվ, սակայն Մանվելը ոչ միայն խոշտանգեց այդ տղաներին, այլև սեփականացրեց նրանց հաղթանակները, նրանց փառքը, անգամ հերոսությունները վերագրեց իրեն:

 

Գեհենի Առաքել  23,07,2018   Հատված Վարդան Հովհաննիսյանի մարտական հուշատետրից։

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԾԼՊ-ՆԵՐԸ

ծլպ առաքել« Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »։ Րաֆֆի

Ամենավտանգավոր ու հրեշավոր արարածները դրանք Ծախված Լրագրողներն ու Պատմաբաններն են ( որոնց կարելի է ավելացնել բանաստեղծներին և գրողներին ): Դրանք ոչ միայն ծախում են իրենց հոգիները, այլև իրենց ծնողներին, այսինքն` բոլոր սրբությունները: Ծախված Լրագրողներն ու Պատմաբանները, կարճ ասած ԾԼՊ-ները բաժանվում են իրենց հերթին երկու խմբի, առաջին խումբը ՏԵՐՈՎ ԾԼՊ-ներն են, իսկ երկրորդը` ԱՆՏԵՐ ԾԼՊ-ները: Իսկ ինչպես կարելի է բացահայտել ԾԼՊ-ներին: Սովորաբար առաջին խմբին պատկանող ԾԼՊ-ները միշտ տեր են ունենում, օրինակի համար մանվել, տարոն, շմայս ու էլի մի շարք միաբջիջ կենդանիներ ( Իսկ ինչու՞ միաբջիջ, որովհետև դրանք բազմանալու համար կենակցում են իրենք իրենց հետ ): Այդպիսով Տերով ԾԼՊ-ների դասին են պատկանում Դևրիկյանը, Շամշյանը, պարոն Հակոբը,  իրեն  ռեժիսոր   համարող  Աննա  Թովմասյանը  ու էլի մի շարք Փնթիներ: Դե նրանց հիմնական աշխատանքը կայանում է նրանում, որ գովերգեն իրենց տիրոջ ամորձիները և նրա « արքայական ու աստվածային » մեծությունը, այդ դասին կարելի էր նաև համարել Հրանտ Մաթևոսյանին ու Մերուժան Տեր- Գուլանյանին, քանի որ իրենց տերը ժամանակից շուտ սատկեց, ավելի շուտ սատկացրեցին: Ինչպես ասացինք, երկրորդ խմբի մեջ են մտնում ԱՆՏԵՐ ԾԼՊ-ները, ովքեր ավելի վտանգավոր են, քան առաջին խմբի հարճերը: Անտեր ԾԼՊ-ները, աշխատասենյակներում փակված, գրում են պատմական դեպքերի ու փաստերի մասին` աղավաղելով ճշմարտությունը, սակայն այդ հավի ուղեղ ունեցողները մոռանում են, որ դեռ կենդանի են այդ դեպքերի ու փաստերի ականատեսներն ու վկաները: Շատ դեպքերում այդ ականատեսները չեն գրում կամ արտահայտվում, բավական է, երբ նրանք կարդան կամ լսեն ԾԼՊ-ների աղավաղված պատմությունը, իսկույն սկսում են գրել և արձագանքել: Այնպես որ շուտ, թե ուշ այդ ամենը դուրս է գալու ջրի երես, ինչպես ասում են. « Գողի, բոզի վերջը 40 օր է »: Միևնույն է ճշմարտությունը բացահայտվելու է: ԾԼՊ-ների քանդածը շատ ժամանակ է պահանջում վերականգնել: Այնպես որ նրանք ավելի սարսափելի են, քան թե օտար կամ ներքին թշնամին, շատ ավելի վտանգավոր են, քան թե մարդասպաններն ու քրեական հանցագործները: Լենկ Թեմուրը այդպես չի ավիրել Հայաստանը, որքան ԾԼՊ-ները այս քսանհինգ տարիների ընթացքում: Այնպես որ, Կեղտարյուն ԾԼՊ-ներին պետք է բացահայտել և ոչնչացնել, այսինքն ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես բացահայտելով, թե ովքեր են նրանք… Վերջերս ականատես եղա մի այդպիսի դեպքի, երբ ԿԳԲ-ի նախկին երկոտանի սողունին բացահայտեցին ու ճակատին խարանեցին նրա գործած հանցանքների դրոշմը: Այդպես էլ պետք է անել մյուսների հետ:

Գեհենի Առաքել 26/03/2015

« Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ»:   Հովհաննես Թումանյան

Հրապարակախոսի համոզմամբ մամուլը « փոխանակ սպանելու, քանդելու,ջլատելու » պետք է ուժ տա և կենդանացնի հասարակությունը, միշտ առանձնանա « պայծառ հայացքով և ազնիվ, բարյացկամ վերաբերմունքով դեպի հայ մարդը …»:   Հովհաննես Թումանյան

«…չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել »: 

Հովհաննես Թումանյան

Հատված « ԶԳԱՆԳԱՏՍ ՈՒ՞Մ ՊԱՏՄԵՄ » գրքից

https://geheniaraqel.wordpress.com/զգանգատս-ու՞մ-անեմ/

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՅՑ ԵՒ ՍՐԲԱԽՈՍ ԼԻՆԵԼ

pashinyan araqel« Մի խառնիճաղանջ ամբոխ, որ ապուշորեն զբաղված է դիտելով խավարի այս մռայլ հաղթանակները իրենց վերջալույսի փառահեղության մեջ »: Վիկտոր Հյուգո )

Պատկերացնու՞մ եք, եթե Նիկոլ Փաշինյանի ասելով կայանան Ազգային Ժողովի նոր ընտրություններ ու հանկարծ հաղթի ոչ թե Փաշինյանական կողմը, այլ` հակառակը։ Կարծում եք, թե դա հնարավոր չէ՞․․․ Թվարկեմ փաստերով․․․

1. Եթե մի ժամանակ ՀՀԿ  իշխանության ժամանակ այն ընտրազանգվածը, որը 5 կամ 10 հազար դրամով գնում  էր  ընտրության, այս անգամ 20 ից 50 հազարով հաստատ նորից կծախի իր ձայնը։ Արդեն սովորություն ու ավանդույթ է դարձել այդ երևույթը, խախտել այդ ավանդույթը, կնշանակի դեմ գնալ հայ ժողովրդի «արժեքներին»։

2. Կիսաբաց լուսամուտների սիրահարների համար  լացել ու մուրալ, խղճահարություն առաջացնել, հայհոյել, ուրանալ․․․ և նման բաներն են կարևոր:  Այս ընտրազանգվածը ընտրությունների  ժամանակ հաստատ Փաշինյանի կողքին չի կանգնի:

3 . ՀՀՇ ական Կոնգրեսականները, Դաշնակցական,  Օէկ ականներն ու երփներանգ կուսակցական աղբակույտը իր ԵՐԻՏԹևԵՐՈՎ ու կանանց գրոհային ջոկատներով հաստատ ձայն չի տա, չհաշված հանրապետականի 80 հազար կանանց Մատյան գնդերը, որոնք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ են:

4. Պն գեներալական ու բարձրաստիճան ոսկեզօծ ուսադիրներով կաշառակերներն ու իրենց շքախմբի, ընտանիքի անդամները, որոնք առհասարակ հակահեղափոխական տարրեր  են:

5Ոստիկանության համակարգում ծեծող,  ջարդող Արթուր Վանոյանական ու Վովա Գասպարյանական հրոսակախմբերը, որոնք ծեծելու ու ջարդելու ոչ միայն սիրահարներ են, այլև հմուտ մասնագետներ, քանի որ նրանց 25 տարի դա են սովորեցրել, չհաշված, որ նրանք այդպես ընտանիք են պահել, ու վատ չեն պահել։ Այս ընտրազանգվածը հաստատ ձայն չի տա Փաշինյանի օգտին, քանի որ Փաշինյանը նրանց անգամ սահմանագիծ չի  ուղարկում, զրկելով ՓՈՂ աշխատելու հնարավորությունից։

6. Խորհրդային ԿԳԲի բորբոսնած ու ժանգոտած մի քանի տասնյակ գործակալներ, որոնք միշտ գոմաղբի նման մնացին քաղաքական դաշտում  ու ջրի երեսին, որոնցից են Դավիթ Շահնազարյանը, Գառնիկ Իսագուլյանը, Գուրգեն Եղիազարյանը, Խոսրով Հարությունյանն ու Հրանտ Բագրատյանը  հաստատ Փաշինյանի ճակատը չեն համբուրի ու դնեն գլխներին։

7. Չմոռանանք ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ` ԵԿՄ կառույցի քաջամարտիկ տղաները, որոնք Մանվելի լծի տակ ապրել ու ինչպես իրենք են ասում` ԱՐԱՐԵԼ են, ապականելով պատանի սերնդի ուղեղները։ ԵԿՄ-ի ասֆալտամարտիկներին շահեկան չի Փաշինյանին ձայն տալ, որովհետև իրենց արյան մեջ մնացել է կեղծելու ու թալանելու սովորությունը։ Կարևորը, որ իրենց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր խոսքն օրենք է իրենց համար։

8 Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Զավենի Սարգսյանի խոսքերից սկսեմ« ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔԱՎՈՐ-ԽՆԱՄԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ, ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԵՐԿՐԻ ՇԱՀԻՑ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՑ »: 2015թ.  այս խոսքերը հենց այնպես չեն ասված, սա ավանդույթ դարձած գործելաոճ է, ու դա հասկանալու համար, պետք է միայն այցելել Ամեն Զավենիչի Ֆեյսբուքյան էջն ու նայել նրա ընկերների քանակը, կհամոզվեք, որ 4928 ընկերները և 4266 հետևորդները  հաստատ Փաշինյանին ձայն չեն տա։

9. Փաշինյանին ձայն չեն տա նաև Հայաստանի վաստակավոր աստղային փունջը, իրենց երկրպագուների բանակով, ռաբիզի սիրահար մեր թուրքաադրբեջանական մուղամի երկրպագուներն ու իրենց մտավորական համարող ընտրազանգվածը։

10. Այս  կետում պետք է նշել վկաների կարգավիճակում հայտնված ընտրազանգվածին, որոնց մեջ են Տարոնի վկաները, Լֆիկի վկաները, Լիսկայի վկաները, Դոդի ու Արթուր Բաղդասարյանի ու օլիգարխների վկաները, դա այն զանգվածն է, որոնք մատներով աչքեր են հանում, հետո ականջներ են կտրում բռնաբարելը` ներառյալ։

11-րդ շարքում նախկին ու ներկա իշխանավորներն են՝ վարչապետներ, նախարարներ, տեղակալներ, քաղաքային խորհրդի ավագանու անդամներ, դասախոսներ ու ռեկտորներ, ոստիկանապետեր ու պետական այլ պաշտոնյաներ իրենց բարեկամներով ու ընտանիքներով, սկսած Գագիկ Հարությունյանից ու Աղվան Հովսեփյանից, վերջացրած Կամո Արեյանով ու  Լևոն Իգիթյանով։ Սրանք ոչ միայն պոտենցիալ ընտրազանգված են Փաշինյանի դեմ, այլև հանցագործ բանդա։

12. Հոգևորականները, ինչպես գիտեք, նաև այս ընտրազանգվածի մեջ են մտնում, սակայն իրենց մոտ ավանդույթն այլ բան է ասում, երկու տիրոջ ծառայելը մեղք է, ու պատահական չեն, որ Գարեգինին հավատարմության երդումով հաստատել են իրենց անկոտրուն կարծիքը։ Իրենց մոտ ԱՎՏՈՊԻԼՈՏԻ վրա է դրված ու իրենք միշտ պետք է ընտրեն Ազատիչին անկախ նրանից նա կա թե ոչ։ Մի խոսքով, Պապ թագավորից սկսած այս ընտրազանգվածը միշտ հարամություն է արել  ու դրանց վրա հույս դնելը հիմարություն կլինի։

13. Ընտրազանգվածը երջանիկ-ապուշների զանգվածն է, որոնք կազինոներում ու ժամանցի վայրերում տժժում են, ինչպես իրենք են ասում, իրենց ՏԱՆՁԻՆ ՉԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ կամ էլ հակահեղափոխությունը։ Այս զանգվածը միայն ունի մեկ ցանկություն` Կայֆարիկ ժամանց ու մաքսիմալ հաճույք։ Քաղաքական անցուդարձը  իրենց չի վերաբերում, այնպես որ, սրանց կարելի է համարել անվավեր թերթիկ։

14. Այստեղ թաղային ախպերությունն է, որոնք ինչպես միշտ ընտրությունների ժամանակ ոչ միայն ունեն իրենց տեղը, այլև դիրքն ու նշանակությունը։ Պետք եղավ` ուժով, վախեցնելով ու անգամ համոզելով իրենց գործն անում են:  Ու սրանք էլ իրենց հերթին ունեն հարևաններ ու բարեկամներ, որոնք ինչպես միշտ ձայն են տալիս դրանց հովանավորների օգտին։ Բա ամոթ չի՞ հարևանի տղա էր, խնդրեց, ես էլ ձայնս տվեցի նրան։ Ահա այս ընտրազանգվածը` երբեք ու ոչ մի դեպքում Փաշինյանին ձայն չի տա։

Ճիշտն ասած, այս ցանկը եթե ամբողջությամբ գրենք, ապա այն վերջ չունի, լավ բա Փաշինյանին ձայն տվողներն արդյոք ովքե՞ր են, հաստատ ուսանողների մի մասը, որը հազիվ թե նրան կարողանա 25 տոկոս ձայն ապահովել, Հայաստանի քաղաքացիների մի քանի խմբեր ու դրանով կավարտվի ամեն ինչ, արդյունքում Փաշինյանի թավշյա-հեղափոխությունը կմնա որպես մի գեղեցիկ հուշ։ Նորից կգան կուսակցական հրեշների բանակները, այս անգամ Ծառուկյանի կամ ինչ որ մեկի տեսքով ու ամեն ինչ կմնա նույնը։

Սա եզրակացություն չէ, ոչ էլ նախագիծ, սա ռեալ պատկերն է` ինչ կա և տեսնում ենք։ Կարծում եմ, Փաշինյանը չօգտվեց իմ առաջարկություններից, հուսով եմ խելամիտ մարդիկ կհասկանան ու կգործեն ըստ պայմանների, այլապես ավելորդ է ամեն ինչը։ Իմ ընկերներն առաջարկել են մի նոր կուսակցություն ստեղծել ու մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին: Իսկապես այն գործը,  ինչ արել են իմ ընկերներն այսքան տարի, օգնելով ինձ ներկայացնելու այն աղբը, որի մեջ ապրել ենք այսքան երկար, կարծում սխալ կլիներ իմ կողմից մատնացույց անել, սակայն ցույց չտալ ճշմարիտ երկիր կառուցելու ուղիները` սխալ կլիներ։ Մեզ արդեն հաջողվել է գտնել երջանիկ ապրելու բանաձևը, որպես հոգեբան կարող եմ վստահեցնել, որ դա ազգային գաղափարախոսության անկյունաքարն է։  Շատերը պատրաստ են իրենց գործով ու ներկայությամբ լրացնել  բացթողումները, որպեսզի կառուցենք ոչ միայն մեր երազանքների երկիրը, այլ ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

 

Գեհենի Առաքել    03/07/2018թ.   

 Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին եւ փոքր վտանգներ են: Կարեւոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:Վիկտոր Հյուգո

« Պետք է շարժել նրանց, հրել, պետք է կոպիտ վարվել մարդկանց հետ հենց նրանց ազատագրման բարիքի համար, ծակել նրանց աչքերը ճշմարիտով , ահավոր բռերով լույս նետել նրանց »: Վիկտոր Հյուգո )

  Ինչպես և չի կարելի անբարոյական, բայց և սրբախոս լինել: Գարեգին Նժդեհ

33037632_2185752748377925_3778842072472092672_n

ՀՀՇ ի ՈՃՐԱԳՈՐԾԸ․ ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

maxresdefault (1)Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ

Ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը մահացել է Նոր տարվա գիշերը: Նրա մասին երբեք չէինք իմանա, եթե ինքը չխոսեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի զինակից Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ցմահների համար էնպիսի պայմաններ էր ստեղծել որ նրանք հերթով մեռնեին, նաև եթե չպայքարեր ցմահ դատապարտվածների իրավունքների համար: Նրա նամակը «Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի» հիմա ինտերնետում դժվար կլինի գտնել, քանի որ հրատարակվել էր մի թերթում որն այլևս գոյություն չունի: Մանուկի մահվան կապակցությամբ հիմա նամակը կրկին հրապարակում եմ:

Այս նամակը ևս մի ապացույց է, որ ՀԱԿ-ական ջահել ու ահել բերանները գցած քաղբանտրկյալ, դեմոկրատիա, ազատություն, մարդու իրավունք իշխանության էին բերում դահիճների, որ իրավունքների համար իրանց ճղող ՀԱԿ-ական ակտիվիստները հեչ էլ անհագստացած չէին մարդու իրավունքների խախտումներով, անհանգստացած ակտիվիստը դահիճի նկարը պարզած ցույց կանե՞ր կամ կգոռա՞ր «Լևոն նախագահ», մեկը ով դժոխք էր սարքել կալանվայրերը:

Սեմերջյանը դատապրատվել է 91թ. երկու հոգու սպանության համար(տես Հետքում՝ «Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում` Ամանորի գիշերը»): Խոստովանել է հանցանքը, սակայն ինչպես պատահում է, ինքնախոստովանությունը չի կարող ճշմարտությունը ներկայացնել: Այս նամակում Սեմերջյանը խոսում է ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում սպանություն կատարած մարդկանց մասին, ովքեր իրենց վրա էին վերցրել Հայաստանում չբացահայտված սպանություններ, որ իրենց չհանձնեն Ուկրաինա: Այսինքն իրավապահները պայման էին դնում՝ կամ էս սպանությունը վերցնու ես քո վրա, կամ հանձնում ենք Ուկրաինա: Լսել եմ, որ ինքը հենց այդ մարդկանցից մեկն էր: Թե ինքանո՞վ է դա ճիշտ, միայն լուրջ հետազոտությունը կարող է պարզել:

Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի

Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչև 2003 թվականը գործում էր մահապատժի դրույթը: Սակայն անկախությունից սկսած, փաստորեն, հակառակ նրան, որ դատարանները մահապատիժը նշանակում էին որպես
պատժամիջոց, այն չէր իրականացվում: Ինչպես գիտենք, հատկապես 90-ականների սկզբներին Հայաստանը քաոսային վիճակում էր: Հանցագործությունների կանխման լիարժեք մեթոդների համար անհրաժեշտ դասական պրոֆիլակտիկ միջոցներ չունենալով` Հայաստանի իշխանությունը տարհամոզման մեթոդի միջոցով
էր փորձում զսպել այն: Ըստ այս մեթոդի, ծանր պատիժները պետք է տարհամոզեին հանցանք կատարելու միտում ունեցողներին, ու դրա արդյունքում պետք է նվազեր հանցագործությունների քանակը Հայաստանում:
«Ծանր» պատիժ ասելով` մենք հասկանում ենք պատիժ, որը այս կամ այն հանցանքի համար սովորաբար նշանակվող պատժից ավելի խիստ է: Այսինքն` չափազանցված պատիժ: Այս մեթոդի համաձայն, ոչ թե պատիժը, այլ դրա մասին տեղեկության շրջագայումը կանխում է մյուսների հանցագործ վարքը: Այսինքն` պատիժը օրինակ է ծառայում: Սակայն պատիժն իր մեջ պարունակում է օրենքի խախտում, քանի որ, ըստ Սահմանադրության, բոլորն օրենքի առաջ հավասար են, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ քարոզչական (տարհամոզման) նպատակներ հետապնդելով` որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի նշանակումը նույնպես անօրինություն է: Հարկ է նաև նշել մի փաստ: Տարհամոզման մեթոդը ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել: Այս մեթոդից հրաժարվել են նաև այն պատճառով, որ դա հակասում է մարդու հիմնական իրավունքների տեսությանը:
Այդ տարիների ընթացքում մահապատժի դատապարտվածների մեծամասնությունը քարոզչության զոհեր են: Այս հանգամանքը ամենից ավելի ակնառու է բանակում կատարված սպանությունների համար դատապարտվածների պարագայում:

ԽՍՀՄ փլուզման նախօրեին` մինչև 1992-ի կեսերը (մինչև ԱՊՀ բոլոր երկրներում մահապատժի չկիրառման մասին որոշման անցկացումը), ԱՊՀ տարածքում հանցանք կատարած բազմաթիվ կասկածյալներ Հայաստանում հանձն էին առնում իրենց չկատարած սպանությունները, միայն որպեսզի չհայտնվեին, օրինակ, Ուկրաինայում, որտեղ դեռևս իրականացվում էին մահապատիժները: ԱՊՀ այլ տարածքում կատարած մեկ սպանության և Հայաստանում չկատարած բազմաթիվ այլ սպանությունների համար մահապատիժ ստացածների հարց գոյություն ունի: Սակայն դրանց մասին ոչ ոք չի լսել, քանի որ մահապատիժը նաև լռության ապահովման Հայաստանի միջոցն է: Ում լռությունը հարկ է ապահովել, հայտվում է ՊԱՉ-ի (պատժի առավելագույն չափ) բանտախցում:
Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ պայմաններում էին «պահվում» մահապարտները, որոնց նկատմամբ մահապատիժը՝ մարդկային բարձր համոզմունքներից մղված, չէր իրականացվում: Նրանք սպանվում էին այլ մեթոդներով: Մինչև 2003 թիվը ոչ թե 42, այլ 54 մահապատիժ է վճռվել: Նրանցից 14-ը մահացել են ամենադաժան պայմաններում, չարչարանքներով, որոնք պակաս դաժան չեն, քան միջնադարյան որևէ պատկերացում: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ`օրը ցերեկ է թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ:

14 մահ:

Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից:

Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: Այս մոտեցումը և ընդհանրապես մահապարտների սպանության դեպքերը, նրանց հանդեպ կտտանքների իրականացումը, նրանց չարչարելը… օրենքի խախտումներ են և պետք է դատաիրավական մարմինների ուշադրության կենտրոնում լինեին:
Բոլորովին էլ այն կարծիքին չեմ, թե սպանված բոլոր մահապարտներն անմեղ մարդիկ էին: Իհարկե, նրանց մեջ հաստատ եղել են հանցանք կատարածներ: Բայց մոտիկից ծանոթ լինելով դատախազության և դատարանի աշխատաոճերին, ինչպես նաև սպանվածներից շատերին` բոլոր հիմքերն ունեմ այդ դատավճիռները կասկածի տակ առնելու: Որոշակի մարդկանց մահվան են դատապարտում, հետո այդ մարդկանց բանտում սպանում են: Արդյո՞ք որոշ մարդիկ դրանով չեն փորձում վերացնել նախկինում իրենց կատարած հանցագործությունների հետքերը: Առավել ևս, որ նույնատիպ հանցագործությունների համար այլ դեպքերում նշանակում են 8, 10, 12… տարիների ազատազրկում կամ էլ ազատ են արձակում, եթե կարգին վճարես:

Մահին դիմադրելու միակ մղումը այն էր, որ մի օր, ի վերջո, Հայաստանում օրինականությունը կհաղթանակի, ու մեր մահապատիժները կփոխարինվեն հաջորդ ամենածանր պատժով, այսինքն՝ 15 տարի ազատազրկումով: Դժբախտաբար, ողջ մնացածներիս պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկումով:

Այսքան չարչարանքից հետո ինչպե՞ս կարելի է ցմահ ազատազրկում կրել, երբ առողջության 30 տոկոսն անգամ չի մնացել:

Մի քանի տանջամահության դեպք նկարագրեմ, որպեսզի գոնե մոտավորապես պատկերացնեք, թե ի՞նչ է կատարվել այստեղ մինչև 2000թ-ի գարունը:

Ժյուլվեռն Հարությունյանի (Ժոկո) երիկամները սիստեմատիկ ծեծի հետևանքով հրաժարվեցին աշխատել: Զարգացավ արտահայտված ջրգողություն (վոդյանկա): Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին: Ընդհակառակը, որքան շատ էր ցավից ոռնում, այնքան ավելի ուժեղ էին ծեծում: Մի օր էլ Ժոկոն խցում մահացավ, և նրա մարմինը քարշ տալով հանեցին խցից:

Օրերից մի օր խցերից մեկում ծեծկռտուք է սկսվում: Սեյրան անունով դատապարտյալներից մեկը ծեծում է Վրեժ անունով դատապարտյալին: Վնասվածքներ ստացած Վրեժին տեղափոխում են մենախուց և… «մոռանում»: Երկու օր անց Վրեժը մահանում է մենախցում: Դեռ երկար ժամանակ պատերի վրա մնում էին Վրեժի արյունոտ ձեռքերի հետքերը: Իհարկե, սպանության մեջ մեղադրեցին Սեյրանին և նրա անորոշ հավերժական ազատազրկմանը ավելացրին ևս 15 տարի: Ի դեպ, Սեյրանը բավական երկար ժամանակ գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Սևակը մինչև բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի և նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն` նա ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սևակը ապրում էր սեփական կեղտի և մեզի մեջ, մինչև որդնեց՝ բառիս բուն իմաստով: Սևակը որդնեց ու մեռավ խցում:

Վանիկ Յոլյանի շագանակագեղձը անտանելի ցրտից ու խոնավությունից բորբոքվել էր: Սրանից սովորաբար չեն մեռնում: Բայց պարզվեց, որ սրանով կարելի է մեռցնել: Տարրական բուժօգնություն ցույց չտալու պատճառով հիվանդությունը բարդացավ: Միզուկից թարախահոսությունը, անընդհատ բարձր ջերմությունը ի վերջո սպանեցին Վանիկին: Նա նույնպես մեռավ խցում, որովհետև հիվանդանոց տեղափոխելու խնդրանքին հետևում էր ծեծի լրացուցիչ չափաբաժին:

Զավենը, Արամը և էլի մի քանիսը մահացան տուբերկուլյոզից՝ իրարից վարակվելով: Քանի որ ոչ ոք չէր էլ մտածում այդ մարդկանց մեկուսացնել մյուսներից: Այդպես ավելի հեշտ էր «ակտավորելը»:

Չի կարելի չնշել, որ վիճակը կտրուկ փոխվել է 2000թ-ի գարնանից սկսած:

Տողերիս հեղինակը նույնպես մի անգամ մեռել է… թղթի վրա:

Այդ դժոխային տարիներին վաստակած ստամոքսի խոցս արդեն վերածվում էր քաղցկեղի: Օրական մի քանի անգամ արյուն էի փսխում: Եվ միայն շնորհիվ հարազատներիս հոգատարության, որոնք վճարեցին իմ բուժման համար, ես բոլորովին վերջերս վիրահատվեցի 4-րդ անգամ և հիմա ողջ եմ:

Լավ է, որ հիմա այդ հնարավորությունը կա:

Կարելի է էլի շարունակել: Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար: Բայց նրան մեղադրեցին մանր-մունր չարաճճիությունների, կեղծ դիպլոմ ունենալու համար: Համարեցին, որ մնացած ամեն ինչը անկեղծ էր:

Մի՞թե շարունակում է աշխատել ժողովրդական ասացվածքը. «Շունը շան թաթը չի տրորի»:
Համապատասխան պաշտոնյաները այս ամենը, իհարկե, գիտեն: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նրանք բարոյականություն ունենան և պատասխանատվության կանչեն այդ դահճին:

Ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյան

06.02.2009
«Ազատամտություն»

Նաև Մուշեղ Սաղաթելյանը 94 թ. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին: 1996-ին նա խոշտանգում էր ընդդիմության ակտիվիստներին: Աղասի Արշակյանը Հայոց աշխարհին» պատմում է Մուշեղ Սաղաթելյանի խոշտանգումների մասին.

«1996թ. սեպտեմբերի 25¬ի լույս 26¬ի գիշերը, երբ ՆԳՆ 6¬րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչները: Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին եւ բազմաթիվ այլ անձանց:

Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ: Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը եւ ոչ պակաս հայտնի ՙգեներալ Բուդոն՚՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր¬Պետրոսյանի թիկնազորի պետը¬Ա.Հ.) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց: Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում: Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի եւ այդպես շարունակ:

2008-ի նախագահական ընտրություններին Սաղաթելյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ էր, մարտի մեկի ցույցերին մասնակցելու հետ կապված կալանվորվել էր ու դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա ազատության համար պայքարում էին ՀԱԿ-ի և Ժառանգություն կուսակցության ակտիվիստները: Երկու տարի յոթ ամիս նստելուց հետո ազատվեց: Գաղութից ազվելուց հետո Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասում ՝ «Արածնեիս համար չեմ ափսոսում»(հարցազրույցը այստեղ)

Վահան Իշխանյան      Աղբյուրը   https://www.facebook.com/permalink.php?story_fbid=298098616985510&id=298067533655285  

ՄԵՏԵՐԼԻՆԳՅԱՆ ԿՈՒՅՐԵՐ

ԱՌԱՔԵԼ«ԱԶԳԱՅԻՆ  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ » ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

« Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »

Այս խոսքերը ասվել է դեռևս 5 — րդ դարում և պատահական չեն ասվել։ Բազմիցս նշվել է, որ հայերի գենետիկական տեսակը և առանձնահատկությունները չեն փոխոխվել: Ես համաձայն եմ գիտնականների այդ բացահայտման հետ, որովհետև բազմաթիվ անգամ ինքս էլ նշել եմ այդ առանձնահատկությունների մասին`որպես հոգեբանական անփոփոխ երևույթի։ Կարծում եմ կարիք չկա ձևացնել, թե մենք ավելի խելացի ու իմաստուն ազգ ենք, քան` մյուսները։ Հետաքրքիրն այն է, որ այս լուսավոր դարում, տգիտությունը դարձավ ոչ միայն կյանքի իմաստ ու ապրելակերպ, այլ ազգային սովորություն և արժեք։ Միջնադարից վաղուց դուրս ենք եկել, բայց կրկին պտույտ գործելով` կրկին վերադարձել միջնադար: Առհասարակ փաստերը դա են ապացուցում, որովհետև խավարում հայտնվեցինք մեր իսկ կամքով։ Մինչ աշխարհը Նանո-տեխնոլոգիաներ է մշակում, մենք խավարում Կիսաբաց Լուսամուտներով ենք հմայվում։ Շատերն ինձ համարում են ադրբեջանցի, թուրք, նույնիսկ ջհուդ։ Այս որակումներն ու պիտակավորումները զարմանալի չեն, որովհետև այդպես խոսող ցածրախավ տեսակը երբեք իր ուղեղին զոռ չի տալիս վերլուծելու փաստերը, իր տեսածն ու իմ ասածները։ Եթե կարողանան փաստերը համեմատել իրենց շրջապատի գործոնների և երևույթների հետ, ապա վերջնական արդյունքը առանց դժվարության կարող են տեսնել, որովհետև շատ դեպքերում իրենց փոխարեն մտածում և գործում են տգետ-գրագետները։ Իսկ ովքե՞ր են այդ տգետ գրագետները։ Ես իմ գրքերից մեկում մանրամասն ներկայացրել եմ, թե ովքեր են դրանք։ Ուղղակի միայն նշեմ անունները` Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Սաղաթելյան, Գևորգ Կոստանյան ու նման երևույթներ։ Այս տեսակն է, որ իրեն համարում է գիտունիկ -ինտելեկտուալների տեսակ, իրենց ասպիրանտուրական տիտղոսներով ու դիպլոմներով։ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ հանդես է գալիս լատինատառ զանգվածով, որոնք ոչ միայն լատինատառ մեկնաբանություններ են կատարում սոցցանցերում, այլև մտածում են հենց այդպես՝ լատինատառ։ Պատահական չէ, որ Փնթի Շամշյանն ու Արշակ Զաքարյանն են համարվում ՀԱՅ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ո՛չ միայն առաջամարտիկներ, այլև տաղանդաշատ, հայտնի, սիրված ու պահանջված լրագրողներ։ Եթե ազգի մեծամասնությունը ՓՆԹԻՆԵՐԻ կողմնակից է,ապա նշանակում է արատավոր ցեցը վաղուց կերել է մարդկային բանականությունը։

Արման Սաղաթելյանին ու Արտակ Ալեքսանյանին չառանձնացնեմ, որովհետև իրենք շամշյանական ՇԿՈԼԱՅԻ առաջատարներից են։ Որովհետև ՊՐՈՖԵՆՈԼԱԶԻՆ են իրենց տեսակով։ Ճիշտն ասած, երբ առաջին անգամ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի շուրթերից լսեցի « Պրոֆենոլազին » բառը, շատ զարմացա, որովհետև դա դժվար արտասանելի է` ի տարբերություն ճիշտ « ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ » բառի։ Սակայն ինչպես արդեն համոզվում եմ, Հայաստանում շատերն են այդ բառը այդպես արտասանում։ Առհասարակ լատինատառ զանգվածը Պրոֆենոլազինը համարում է գրական տարբերակ, իսկ նրանց հակառակն համոզելը դժվար է, գրեթե անհնար, որովհետև իրենք գիտունիկ են ու զարգացած։ Ամենազարմանալին լատինատառ գրողների ու մտածողների մեջ այն տեսակն է, որ առհասարակ կետադրություն չեն դնում, գրում են միայն մեծատառերով` խոշոր շրիֆտով, դա դեռ ոչինչ, կան, որ բոլոր բառերը կպած են գրում, տառերի մի երկար շարք, որը կարդացողների համար գլուխկոտրուկ է դառնում: Այդպես գրողները լավ հասկանում են, որ իրենք իրենց գրածը չեն կարողանում կարդալ, ուր մնաց թե ուրիշները։ Համացանցում հայտնի՝ Սյուզի Շանել Մելիքյանը, առանձնահատուկ երևույթ չէ, քանի որ հայ կանանց մի զգալի մասն այդպիսին է: Միայն թե չասեք չափազանցեցնում եմ, որովհետև միայն Հանրապետական կուսակցությունում 60 հազար այդպիսի կին կա, չհաշված Բարգավաճի ու Արթուր Բաղդասարյանի կուսակցություններում։ Լատինատառ զանգվածի հետ նաև կիրիլիցայով գրողների տեսակն ավելի ողորմելի է, սրանք առհասարակ կտրված են իրականությունից, ավելորդ եմ համարում մանրամասն բացատրել ։ Մի խոսքով, ինչպես անիմաստ գրում են, այդպես անիմաստ էլ մտածում, անգամ ապրում։ Այդ զանգվածը փորձում է խելացի մարդու տպավորություն թողնել, սկսում է օգտագործել բարդ բառերից կազմված նախադասություններ, արդյունքում ստացվում է միայն անհասկանալի ինչ-որ բան, որը առհասարակ կապ չունի հայոց լեզվի հետ։ Օրինակ վերջերս բրենդային տենդենց է դարձել ՏԵՍԼԱԿԱՆ բառը, շատերն այդ բառի իմաստը չեն հասկանում, սակայն պատեհ անպատեհ հնչեցնում են որտեղ պատահի։ Առհասարակ Փնթիների դասակարգի մասին շատ եմ գրել, միայն հիշեցնեմ, որ հենց այդ Փնթիներն են կենտրոնացել Տեսլականի վրա, որը, իհարկե, օգտակար է տարբերելու համար այդ տեսակին։ Ինչպես հայտնի է, Տեսլականի գեղեցիկ տարբերակը օգտագործել են գրականության մեջ ու հանկարծ չգիտես թե ու՞մ թեթև ձեռքով հանկարծ ,, Տեսակականը ,, դարձավ Տեսլական։ Ինչպես ասացի փնթիները կառչում են բարդ բառերից, այն սխալ արտասանելով, արդյունքում ստացվում է չգիտես թե ինչ։ Այն, որ Սեյրան Սարոյանի, Մանվել Գրիգորյանի, Թոխմախի Մհերի Դոն Պիպոյի, Դոդի Գագոյի ու դրանց նմանների բառապաշարում անիմաստ մտքերով նախադասություններ են հնչում, պատահական չէ, քանի որ, նրանք հայ առաքելական եկեղեցու աստվածավախ հավատացյալներ են, օրը մի քանի անգամ աղոթում են, անգամ խաշի ու չալաղաջի սեղանի շուրջ աղոթում են, չհաշված իրենց կառուցած մատուռները, եկեղեցիներն ու խաչքարերը ներառյալ: Իսկ ամենակարևորը հենց այդ Աստվածավախ, առաքինի բարեպաշտների ոտքերն ու ձեռքերը համբուրող երկրպագողների հսկա զանգվածն է, նրանց գլադիաորներին էլ դեռ չհաշված, որոնք պատրաստ են իրենց տիրոջ հրամանով հոշոտել ցանկացածին։

Առհասարակ այս երևույթը ուսումնասիրելու կարիք ունի, դրա համար պետք է միայն նայենք մեր ներկա վիճակը, անցյալի թողած գրական ժառանգությունը, և կհասկանաք, որ Դոդի Գագոներն ու Դոն Պիպոները, Թոխմախի Մհերներն ու Մանվելները միշտ եղել են ժողովրդի գլխին նստած։ Ինչպես Թոխմախի Մհերն էր ասում, սրա-նրա լծի տակ։ Ինչպե՞ս կարելի է ԼԾԻ ՏԱԿ ապրել ու փորձել արդարացնել իր ստրկամտությունը, թե իր տերը ավելի աստվածավախ ու բարի է, քան մյուսի տերը։ Երբ ասում են, թե ժողովուրդը իմաստուն է, ուղղակի չգիտեմ, թե այդ ասողներն ովքեր են, հավանաբար Կիսաբաց լուսամուտների փնթիները: Երբ տեսնում եմ ժողովրդի մեջ որոշ խմբերի, որոնք ապրում են եվրոպական երկրներում, թաքնված հեռախոսի տեսախցիկների ետևում` Պիպոների ու Դոդերի գովքն են անում, անգամ պատրաստ են մեռնել ու իրենց հոգիները տալ նրանց համար, հասկանում ես, որ դրանք արժանապատվություն ու ազգություն չունեն: Մանվելներին են գովում, դա ընդունելի չէ էջմիածինցիների համար, իսկ երբ Պիպոյին, Դոդին ու Լֆիկին են գովերգում, Մասիսի հանցագործ քաղաքապետի համար փողոցներ փակելով արդարություն են պահանջում, դա ընդունելի է: Այդ ամենից հետո խորը հիասթափվում ես ու խոսքեր էլ չես գտնում ասելու: Արդյո՞ք այդ ԱՂԲԱԿՈՒՅՏԸ, որը բացի իր տգիտությունից, լափելուց ու բազմանալուց ոչինչ չի կարողանում անել, կարողանում են միայն իրենց քսակի պարունակությամբ ներգործություն ունենալ մի խումբ զանգվածի վրա, որոնք կենտրոնացած են Կիսաբաց լուսամուտների վրա՝ Հրաչ Մուրադյանին համարելով հեռուստաաստղ: Ընդամենը մի քանի ամիս առաջ Պիպոյի վկաները Կարեն Կարապետյանին ու Ազատիչին էին գովերգում և սատարում, հանկարծ դարձան Թավշյա հեղափոխության առաջամարտիկներ: Երբ այդ տգետ զանգվածները Դոդի Գագոների ու Արթուր Բաղդասարյանների համար պատրաստ են աչքեր հանել, երբ ինչ որ փնթի պատրաստ է բռնաբարել ու գլխատել… Այդ ժամանակ հասկանում ես, որ ԲԱՐԲԱՐՈՍ ՑԵՂԵՐՆ են եկել ու մնացել Հայաստանում: Ինչպե՞ս կարող է ազգն ու ժողովուրդը բանականությունը կորցնել ու իրեն տերեր փնտրել, հանձինս Փնթիների: Պատահական չէ, որ ՓՆԹԻՆԵՐԸ իրենց մասին միշտ երրորդ դեմքով են դիմում՝ փորձելով իրենց առանձնահատկությունը նշել, որովհետև անգամ գրել կարդալ չգիտեն, ուր մնաց, թե էթիկայի ու քաղաքակրթության կանոններն իմանան: Դոն Դիպոն, Դոդի Գագոն ու Թոխմախի Մհերը պատահական չեն միշտ երրորդ դեմքով իրենց մասին արտահայտվում, անգամ Գարեգին Բ-ն է այդ ցեղատեսակի մեջ: Իսկ այն, որ Փնթիները Ր ն ու Ռ- ն իրարից չեն տարբերում՝ դա հաստատ է: Սպարապետի փոխարեն ՍպաՌապետ են ասում, և պատահական չէ, որ այդ Փնթի զանգվածն է ոջլոտ շիզոֆրենիկին հերոսացրել ու անգամ ՍպաՌապետ կոչում: Այս ամենը սկսվեց նրանից, երբ փնթիները զավթեցին երկիրը ու դրանք հենց այդ երիտթուրքերի մնացորդներն էին, որոնք պետք է ապականեին ամեն ինչ՝ գիր և գրականություն, մշակույթ ու արվեստ: Մարդկանց բարոյականությունը ապականվեց ու մարդիկ դարձան ստրկամիտ, որովհետ ինքնուրույն չեն կարող շարժվել, որովհետև Դոդի Գագոներն ու Դոն Պիպոները իրենց պետք է ասեն, թե որն է որից հետո: Ու այդ փնթիները դառնում են աստվածներ և կուռքեր: Մի փնթին փոխարինելով մեկ ուրիշ փնթիով, կնշանակի լինել դատարկագլուխ, որովհետև հասարակ հաշվարկ է, գումարելիների տեղափոխությունից հայտարարը մնում է նույնը: Լատինատառ մտածողների մի հսկայական բանակ կա, որոնք իրենց տգիտությունը թաքցնում են սուտ հայրենասիրության քողի ետևում, ցուցադրելով իրենց լատինատառ մեկնաբանությունները, սակայն չեն հասկանում, որ հենց այդ գրառման շնորհիվ են կարծիք կազմում իրենց մասին: Անգրագետ մեկնաբանություններով իրենք իրենց են ցածրացնում ու արժեզրկում: Շատերը համակարծիք չեն լինի հոգեբանի հետ, սակայն թող փորձեն իրենք իրենց դիտեն կողքից, եթե կհասկանան. որ սխալվում եմ, կնշանակի իրենք Պիպոներից ու Դոդերից ոչնչով չեն տարբերվում: Իրենք ևս իրենց կարող են համարել սուրբ Պիպո ու սուրբ Մանվել: Սուրբ Լֆիկ ու սուրբ Դոդի Գագո: Հայկական թավշյա հեղափոխությունը Գիտակցական մտքի հեղափոխություն էր, եթե դեռ շատերը չկարողացան ԹՈԹԱՓԵԼ ստրկամտությունն ու Փնթիապաշտությունը, ապա այս ամենը վաղ թե ուշ փլուզվելու է: Փաշինյանին էլ կդարձնեն Կուռք ու նա կդառնա Դոդի Գագո ու Պիպո: Քրեաական անցյալով մարդը չի կարող արժեքներ ստեղծել, ինչքան էլ իրեն գեղեցիկ իրերով ու մարդկանցով շրջապատի: Պատահական չէ, որ Դոն Պիպոն ու Մանվելը իրենց մասին գրքեր են գրել տալիս, անգամ ֆիլմեր ու տեսահոլովակներ են նկարահանում, եկեղեցական շարականներ երգվում, միևնույն է, նրանք անփոփոխ են մնում: Գարեգին Նժդեհը պատահական չէր ասել. ,, Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մեկն է, կամ մյուսը ,, , որովետև նույնիսկ Նժդեհի ժամանակ այդ Փնթիների ներկայությունն առաջնային էր, ՓՆԹԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ առաջնորդում էր ժողովրդին: Չեմ կարծում, թե հեշտ կլինի Հայ ժողովրդին հրաժարվել Փնթիապաշտության արատից, սակայն սա տարածված ու խոր արմատներ ունի՝ անգամ սփյուռքում: Մեկ տարի առաջ էր, երբ իմ մի ֆեյսբուքյան գրառումը Գերմանիայի հայության մեջ հիստերիա առաջացրեց, երբ Ազատ Օրդուխանյանի վկաները, անգամ սպառնացել էին իմ ՖԲ ընկերների հետ հաշվեհարդար տեսնել: Այդ թվում Արշակ Զաքարյանի ու Շամշյանի վկաները, որոնք նունպես ոգևորվել էին: Մանվելի ու Դոդի Գագոյի լծի տակ ապրող շնչավորները սպառնում էին ինձ, հիմա էլ դրանց ավելացել են Դոն Պիպոյի անձնական օգտագործման էջմիածինցիները: Սպարածերտի վկաների մասին չասեմ, որոնք խոստացել են ինձ գլխատել Վազգենի գերեզմանի վրա: Հիմա դատեք ինքներդ, արդյո՞ք այս զանգվածների ներկայությամբ կարելի է երկիր կառուցել, երբ Տիտղոսավոր Փնթիները ամեն ինչ անում են, իրենց ստրուկների թիվը ավելացնել, որին սպառնալով, որին առնելով: Դոն Պիպոն, Դոդի Գագոն ու Աբրահամյան Հովիկը իրենց դղյակների ճակատներին ինչ -որ գերբեր են նկարել, այդպիսով փորձում են իրենց ազնվական տեսակը ի ցույց դնել, կեղծ դիպլոմներ ու տիտղոսներ են գնում, անգամ Հռոմի սրբապիղծ պապ Բենեդիկտոս 16-րդից, որը ինչպես գիտեք սուրբ լինելուց շատ էր հեռու: Ու հիմա նրա շնորհած տիտղոսները դարձնել դրոշակ` ուղղակի ծիծաղելի է: Այն, որ Արա Աբրահամյանն իրեն հռչակել է համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, դա դրա ապացույցն է: Առհաասարակ փնթիները տիտղոսներ սիրում են, ինչքան շատ, այնքան ավելի լավ: Գերմանացի Ազատ Օրդուխանյանը իրեն հռչակել է հայ Ակադեմիական միության նախագահ, երևի ինքը միակ ու վերջին անդամն է այդ միության, դե Գառնիկ Իսագուլյանին չմոռանանք, նա Ազգային Անվտանգության կուսակցության միակ անդամն է, պատահական չէ, որ Իսագուլյան Գառնիկը ամեն ինչից ու ամեն բանից տեղյակ է ու եղել է ամեն տեղ, որտեղ պետք է լիներ: Մի խոսքով փնթիների թեման շատ ծավալուն է, որ դրա մասին մեկ ամբողջ գիրք բավական չի լինի: Սակայն կարևորը նրանք չեն, այլ նրանց ծառայություն մատուցող զանգվածը, որոնք ամեն պատճառ գտնում են արդարացնելու իրենց տերերի ոտքերի տակ թավալ գալը: Հուսանք, որ լատինատառ մեկնաբանողների սպառնալիքներն այս գրառման կապակցությամբ կլինեն չափավոր ու գրողները թող հիշեն մեծն փիլիսոփա Կռազի շոֆեռ Մանվելի խոսքերը, իրենք ինքնաճանաչության խնդիր ունեն… Մի խոսքով հուսանք, որ նոր սերունդը վերջիվերջո կհաղթահարի լատինատառ զանգվածների ներկայությունը, որոնք ոչ միայն ապականում են հասարակությանը, այլև երկիրը, մեր պետությունն ու պատմությունը:

28.05.2018 Գեհենի Առաքել

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՐԳԵԼԻ ՓԱՇԻՆՅԱՆ

11819231«Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ»: Ջորջ Օրուել:

« ԵԹԵ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ» :

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Հարգելի Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն և տոկունություն՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք սպասվում են: Ես նույնպես պատրաստ եմ կանգնել Ձեր կողքին և իմ օգնությունը ցուցաբերել ոչ միայն խորհուրդներով, այլ գործնական աշխատանքով։ Կարծում եմ, որ իմ օգնությունը շատ նպաստաբեր կլինի նոր կազմավորվող պետական համակարգին: Հարգելի Նիկոլ , այսպես եմ դիմում, որովհետև չեմ կարծում, թե կվիրավորեմ Ձեզ, մանավանդ, որ հասակակիցներ ենք: Ցանկանում եմ այստեղ անել մեկ շեշտադրում ։ Դուք առաջինը չէ, որ հայտարարել էիք Թավշյա հեղափոխության մասին, Ձեզանից առաջ այլ կուսակցականներ նույնպես խորհել և հայտարարել էին Թավշյա Հեղափոխության մասին: Թույլ տվեք հիշեցնել, որ Լևոն Տեր- Պետրոսյանը, Զուրաբյանը, Օսկանյանը, Ժիրայր Սեֆիլյանը, անգամ Ծաղիկ Ռուբոն ու Դոդի Գագոն ևս հայտարարել էին Թավշյա Հեղափոխության մասին: Կարծում եմ, շատ լավ եք գիտակցում, թե ինչու հենց Ձե՛ր կոչը տվեց ցանկալի արդյունք, հենց Ձե՛ր կոչով ժողովրդական զանգվածները դուրս եկան փողոց։ Ես բազմիցս գրել եմ, որ ՀԱՅ ժողովրդի մեջ պակասում է այն կարևոր նախապայմանը, որը կոչվում է «Գիտակցական հեղափոխություն»: Վստահ եմ, որ հասկացաք՝ ինչ նկատի ունեմ: Այն անհատը, մարդը, որի ենթագիտակցությունը սկսում է գործել ստամոքսից ու որովայնից անկախ, նա սկսում է խելամիտ մտածել ու գործել գիտակցաբար: Այդ պահը հասունացել էր, և պատահական չէր, որ հենց երիտասարդությունը սկսեց ըմբոստանալ, իր ապագայի ու կյանքի խնդիրներով մտահոգ, ցույց տալով իր ակտիվությունը: Ուստի, այս հաղթանակը բոլորինս է, կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու մեր երիտասարդներին, բարեկամներին ու ընկերներին, որոնք գիշեր և ցերեկ անքուն գիշերներ անցկացնելով, անտեսանելի ճակատում կռիվ էին տալիս, որպեսզի մեր ժողովրդի մեջ արթնանա «Գիտակցական հեղափոխությունը »: Ես ցանկանում եմ հիշել այն մարդկանց, իմ հայ բարեկամներին, որոնք օգնում էին իմ տեսաֆիլմերի ու գրքերի խմբագրմանը՝ գործը ավարտին հասցնելու համար, և հավատացնում եմ, որ այդ տաղանդավոր մարդիկ այսօր պատրաստ են լծվել հայրենիքի կառուցման գործին: Դուք այդպիսի մարդկանց կարիքը շատ ունեք, և ես վստահ եմ, որ նրանք իրենց տարբեր մասնագիտական հմտություններով ոչ միայն շունչ կտան նոր Հայաստանի կերտմանը, այլև նոր թռիչք ու կյանք կտան: Դուք չեք կարող չգնահատել այն գործը. որը արել են նրանք, որովետև նրանց աշխատանքը տեսել են բոլորը՝ սփյուռքում ու հայրենիքում, նրանց գնահատականը տվել են հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, հիմա մնում է Ձեր քայլը, որպեսզի այդ մարդիկ սկսեն ու ավարտեն այն գործը, որին լծվել եք դուք: Այդ մարդկանց անունները արդեն իսկ ոսկե տառերով պետք է գրել Հայ Ժողովրդի պատմության մեջ, որովհետև նրանք արեցին աներևակայելին երևակայելի դարձնելու համար: Ահա այն գիտակցական հեղափոխությունը, որը Ձեզ օգնեց հարյուր հազարավոր մարդկանց հանել պայքարի: Հուսով եմ, որ այդ մարդկանց հնարավորություններն ու գաղափարները կօգնեն վերագտնել այն, ինչը չենք ունեցել՝ Ազգային Գաղափարախոսության ջահը, որը նրանց մեջ վառվում է արդեն բավական տարիներ:
Աստված պահապան բոլորիս, առաջ դեպի մեր երազանքների հայրենիքը:
Հարգանքներով Գեհենի Առաքել 9.05.2018