ԽԱՅԹՈՑ

XAYTOC1,

ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

Հայոց պատմության մեջ ամենացավալի երևույթը այն էր, որ դարեր ի վեր մեր թշնամիները առաջին հերթին փորձել են ոչնչացնել մեր լեզուն, քանի որ ժողովրդի պաշտպանության միակ երաշխիքը լեզուն է։ Եթե հաշվի առնենք, որ Աստվածաշնչում Աստված, Բաբելոնի աշտարակը քանդելու համար, նրանց տվեց տարբեր լեզուներ։ Այդպես էլ մեր թշնամիները, փորձեցին ոչնչացնել լեզուն։ Եվ վերջին քսան տարիների մեր անցած ճանապարհը ավելի աղետալի հետքեր թողեց և թողնելու է մեր ժողովրդի և սերունդների վրա։ Քանի որ եկող սերունդը անգամ չի գիտակցելու այդ բառի ճիշտ նշանակությունը և արժեքը։ Իշխանության եկած ենիչերների հրոսակները, պղծեցին մեզ համար սուրբ և թանկագին անունները։ Ուստի վերոհիշյալ բառերը, որոնք նշվելու են ստորև, խնդրում եմ մոտենալ հումորով, քանի որ այդ բառերի արժեքավորումը կախված է մեր հասարակության մոտեցումից։ Յուրաքանչյուրիս պարտքն է, պաշտպանել մեր լեզուն, մեր խոսքը, մեր գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Պետք է կարողանանք նորից վերականգնել այդ աղավաղված բառերի նշանակությունը և արժեքը։ Կցանկանաի մեջ բերել Րաֆֆու ստեղծագործությունից մի հատված « Թուրքերը տիրելով մեր երկրին աշխատեցին բոլորը ինչ, որ մեզ համար սուրբ էր և նվիրական ջնջել և ոչնչացնել: Աշխատեցին այն բոլորը, որը հային հատուկ էր, որը ազգային էր օտարացնել խորթացնել: Նրանք փոխեցին մեր լեռների, մեր գետերի, մեր հովիտների, մեր գյուղերի անունները: Այդ երկիրը, որը մեր ազգի նախքին օրորոցն էր եղել, նրանք Քուրդիստան կոչեցին: ( Րաֆֆի Կայծեր էջ 287 ) Ինչպես տեսնում Րաֆֆին իր նաև այդ ամենի հետ միասին նկատի ուներ լեզուն և պատմությունը։ Բառի նշանակությունը շատ կարևոր է և դա պետք է պահպանվի օտար ոտնձգություններից։ Նորից եմ կրկնում, ստորև նշված բառերը, կապված են միայն վերջին քսան տարիների հետ։

Գեհենի Առաքել

ՄՇԱԿՈՒՅԹ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻՑ

Ճանապարհ դեպի անմահություն

92-ի ամառն էր: Անլույս, անհույս ու սոված ամառն էր: Արցախում՝ Լաչինի միջանցքում, կատաղի մարտեր էին գնում, Կենաց ու մահու կռիվ էր։ « Ուխտասարի » բարձրունքում մեր տղաներն էին՝ « Հարսնաքար » ջոկատի տղաները, իրենց հրամանատար` Ռուբեն Հայրապետյանի (Գերմանացի Ռուբեն) և « Մուլտի Գրուպ » ջոկատը` Գագիկ Ծառուկյանի (Դոդի Գագո ) հրամանատարությամբ։ Ջոկատների տղաները արդեն յոթերորդ տարին էր ճակատային գծում էին և ոչ մեկ չէր տրտնջում` հասկանալով, որ հայրենիքի համար է, որ սպարապետը ասել էր, « տղերք, Պիտի պայքարենք, պիտի պաշտպանենք… մենք մեր տունն ու ընտանիքն ենք պաշտպանում այստեղ » : Տղաները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն` ջախջախելով ետ շպրտեցին մեր հայրենիքի սահմաններից։ Այդ մարտերում ինչպես միշտ աչքի ընկավ Մհեր Սեդրակյան ( Թոխմախի Մհերի ), նա նույնիսկ մարտի նետվելուց առաջ գոռաց « Ոչ ոք չի կարող ինձ գծերից գցել. »։ Այդ մարտում աչքի ընկան նաև Յուվայի՝ Յուվեցի Կարոն, Արտաշատցի Հովիկ Աբրահամյանը (Մուկ), Գագիկ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Ալրաղացի Լյովիկը, գնդացրորդ Գալուստ Սահակյանը, Գնդացրորդի օգնական` Հրանուշ Հակոբյանը, « Ստվոլ » մաքրող Շարմազանովը և մատակարար Բուռնաշը: Սամվել Ալեքսանյանը ( Լֆիկ ) նույնիսկ երեք անգամ վիրավորվեց Շահումյանում։ Ադրբեջանցիները մարտադաշտում թողեցին հազարավոր դիակներ և տեխնիկա։

Ալգինա Ամատունի
9/05/2013թ.

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

« Ազատամարտիկների դաշինք » մանկապատանեկան համույթը, այսօր այցելել է Եռաբլուր և թարմ ծաղիկներ դրել սպարապետի գերեզմանին։ Նրանք սպարապետի գերեզմանին երդվեցին, որ հավատարիմ կլինեն իրենց պայքարին։ « Ազատամարտիկների դաշինք » Համույթի գլխավոր խմբավար` բալետմեստր Արմագեդոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենց որդեգրած կարգախոսն է Պայքար, Պայքար, մինչև վերջ…

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱՄՆ-ի միացյալ նահանգներ է մեկնելու Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ և Արցախի հերոս, բազմաթիվ շքանշանների ասպետ` երկաթի խաչի և մահիկի ասպետ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի գրողնրի միության անդամ, « Թեղուտը պաշտպանենք օլիգարխներից » հասարակական միության նախագահ, Մարդու իրավունքներ պաշտպան, միջազգային դոնոր կազմակերպության գլխավոր տնօրեն, « Կատաղած ս պարապետ » ջոկատի անդամ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, Գիտությունների Ազգային Ակադեմիայի դոցենտ, Բարեգործական միության հնգյակի շքանշանակիր. Եվրոասիական կազմակերպության անվտանգության խորհրդի նախագահ, հայ Առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետ, Նոբելյան մրցանակի հավակնորդ և բարերար Սերժ Սարգսյանը: Նրա հետ պատվիրակության կազմում էին, Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ, բազմաթիվ շքանշանների վարպետ, այդ թվում Վլադիմիր Իլյիչ և Իոսիվ Ստալին շքանշանների ասպետ, Հայ գրերի վարպետ` Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանց հետ էր Ավարայրի ճակատամարտի զորավար, Սարդարաբադի ճակատամարտի մասնակից, Արցախի ու Հարավ Ամերիկայի հայտնագործող Սեյրան Օհանյանը:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման համաձայն ստորև նշված անձանց մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում` դատապարտելով Վոլոդիա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Իսկ Շանթ Հարութունյանին 6 տարով « Բանդայի գործով » Արմեն Տեր-Սահակյանի 2 տարի ժամկետով, իսկ Ադրբեջանցի դիվերսանտներին 1 ամիս պայմանական: Այդ որոշումն վերջնական է հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: Ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր` Մնացական Մարտիրոսյան:

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր Մշակույթի նոր նախարար է նշանակվել պատմամշակութային հուշարձանների պաշտպան « Պառավ անատամ ջադու » երգիպարի համույթ գլխավոր բալետմեստր` ՀՀ. Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Լֆիկի Ալեքսանյանը:

ՄՇԱԿՈՒՅԹ ԿԻՆՈ

Շուտով կինո սիրող հասարակությանը կներկայացվի « ԼԻՍԿԱ » պատմագեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի շնորհանդեսը, Ֆիլմը նկարահանվել է Արցախում: Ֆիլմի ստեղծվել է Վազգեն Սարգսյանի « Լիսկա » պատմագեղարվեստական վեպի մոտիվներով: Գլխավոր դերում նկարահանվել է Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր և դերասան, օսքարակիր` Մել Գիբսոնը: Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը և նախագահ Սերժ Սարգսյանի « Սերժ Սարգսյան » բաեգործածան ֆոնդից 40 միլիոն դրամ են հատկացրել ֆիլմի նկարահանումների համար: « Լիսկա » ֆիլմի նկարահանման ռեժիսոր էդգար Բաղդասարյանը հավաստում է, որ բացի « Ոսկե Ծիրանից » ֆիլմը ներկայացվելու է « Օսկար » մրցանակաբաշխությանը:

ԳՈՎԱԶԴ

« ԴՈԳ ՍԹԱՅԼ » ՇՆԵՐԻ ԵՎ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԳՈՒՍՏԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽԱՆՈՒԹԸ Առաջարկում է իր հաչախորդներին նոր բրենդ, «Շարմազանով » տեսակի ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐ` շների և կատունների համար: Մենք կարող ենք գոհացնել ցանկացած քմահաճ հաճախորդի կարիքները: « ԴՈԳ ՍԹԱՅԼԸ » Ձեզ համար է…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

« Սոնա Շահգելդյան » Ակադեմիան առաջարկում է Ռուսերեն լեզվի մասնագիտական դասընթացներ և Ռուսերեն լեզվի մասնագետների վերապատրաստում շատ մատչելի գներով: Մեր Ակադեմիայի դիպլոմների ճանաչելիությունն ապահովելում է Օքսֆորդի համալսարանի, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի ռուսաց լեզվի ակադեմիանների կողմից: Շտապեք, տեղերը սահմանափակ են: Դիմորդները կարող են դիմել Սոնա Շալգելդյանին կամ WWW. SonaShalgedian.Akademia. Ru

ՄՇԱԿՈՒՅԹ, ԿԻՆՈ ԼՈՒՐԵՐ

« Արմենիա » հեռուստաալիքի կողմից նկարահանվում է 18 + Հայ առաջին Պոռնոգրաֆիկ Թրիլլերը, որտեղ գլխավոր դերերում են հայտնի աստղեր` Շպռոտը, Կամո Բլոգի տնօրեն և կրքոտ Կամո Թովմասյանը, Տիգրան Հարությունյանը, Ջուսը և Շմայսը: Ֆիլմի նկարահանումները կավարտվեն շուտով: Սակայն Հայաստանյան Պոռնո ֆիլմերի սիրահարները կարող են դիտել Հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող « ՈՍԿԵ ԾԻՐԱՆ » միջազգային կինոփառատոնի ցուցադրության ժամանակ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՓՆՏՐՈՒՄ է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ, ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԼԻՆԻ ԿԱՊՈՒՅՏ ԱՉՔԵՐՈՎ և ՀՄԱՅԻՉ ԺՊԻՏՈՎ: ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԵԶ ԿԱՄ ԳԱԼՈՎ ԵՐԵՎԱՆ ՄԵԼԻՔ ԱԴԱՄՅԱՆ 2 ՀԱՍՑԵՈՎ « Ազատամարտիկների դաշինք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

« ՍՊԱՐԱՊԵՏ » գիշերային ակումբը, հրավիրում է իր հաճախորդներին մասնակցելու նոր եթերաշրջանի բացմանը: Ակումբի տնօրեն` Ալիկ Պետրոսյանը, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասաց, որ Արցախյան պատերազմում ազատամարկների զոհված ընտանիքների համար մուտքը լինելու է անվճար: Իսկ առաջին և երկրորդ կարգի հաշվանդամ մահապարտների համար կլինեն 65-70 % զեղջեր:

ԼՈՒՐԵՐ

«Ռոբերտ Քոչարյան » բարեգործական դոնոր կազմակերպությունը անցկացնելու է սփյուռքում և Հայաստանում Տելեթոն: Դրահամավաքը Անտարկտիդայի պինգվինների համար է: Վերջին քսան տարիներին բնակլիմայական փոփոխություններից Անտարկտիդայում պինգվինները մրսում են: Հարկավոր է մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը կանխելու համար պինգվինների ոչնչացումը: Ամեն պինգվին պետք է ունենա տաք մուշտակ և ապահով կացարան: « Մեկ հայ, մեկ պինգվին » ակցիայի կազմակերպիչները կոչ են անում մասնակցել այս ակցիային:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

« Կճոյանի » անվան վճարովի հիմունքներով հոգևոր ճեմարանը, հայտարարում է 2014-2015 ուս տարվա հեռակա ուսուցման ընդունելություն: ճեմարանը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով` սարկավագություն- մարկեթինգ, Վարդապետ- Շուկայաբանություն: Ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդները վճարումները կատարում են նախօրոք` հասարակական հիմունքներով: Դիմորդները հետագայում հավելյալ վճարումներ չեն կատարի: Մանրամասն տեղեկությունների համար այցելել http://www.kchoyanAkademia.am կայք էջ:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները « Մեսրոպ Մաշտոց » և « Վազգեն Սարգսյան » հուշամեդալով են պարգևատրել կանացի և կրքոտ, աշխարահռչակ Հայազգի մերկապարուհի` Վարդանուշ Մարտիրոսյանին ( Վարդային ): Վարդայի համար անակնկալ նվեր մատուցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց որ այսուհետ « Գառնու » տաճարի սյուներից մեկը Վարդայի պատվին կոչվելու է նրա անունով: Իսկ Երևանի քաղաքագլուխ Տարոն Մարգարյանը հավաստեց, որ Երևանի հրապարակներից մեկը` նախկին Գարեգին Նժդեհի հրապարակը վերանվանվելու է Վարդայի անունով, իսկ այնտեղ տեղադրվելու է Վարդայի մարմարյա արձանը:

ԳՈՎԱԶԴ

« ԱՆԴՐԵ » Հակահամաճարակային կենտրոնը և « ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ » Ս.Փ.Բ ներկայացնում են իրենց նոր « ԲՐԵՆԴԸ » լվացարանների, Զուգարանակոնքերի, միզամանների և կենցաղային այլ իրերի մաքրման և փայլեցման նոր էկոլոգիապես մաքուր մաքրող նյութեր, ախտահանիչ նյութեր, որոնք ախտահանում և վերացնում են մանրէներին:

ԼՈՒՐԵՐ

Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը հայտարարել է « Պաչիկի » օր: Ոստիկանությունը այդ օրը համբուրելու է ոչ միայն ակտիվիստուհիներին, այլև անցորդներին: Այդ նախաձեռնության առաջին օրինակը եղել է ոստիկանապետ, զորավար` Վովա Գասպարյանը և ՀՀ. ԱԺ. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, նրանք ցուցադրեցին, թե ինչպես պետք է համբուրվել: «Մեր ոստիկանները շատ կրքոտ և բարեհամբույր են դարձել » Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը,

Ընդհակառակը, ես կառաջարկեի, որ հաճախակի անցկացվեին այսպիսի միջոցառումներ, քանի որ դա կբարձացնի մեր ոստիկանության ավյունը և կրքոտությունը, — Վերջում ասաց պատգամավորը: Իսկ ոստիկանապետ, զորավար` Վովա Գասպարյանը նշեց, որ իրեն հաճելի էր միանալ « Մեկ ոստիկան, մեկ պաչիկ » նախաձեռնությանը, և նա իր կողմից առաջարկել է մեր հոգևորականներին կազմակերպել նման ակցիա, մեկ հոգևորական, մեկ պաչիկ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Կանանց միամսյակի կապակցությամբ շնորհավորում ենք Տիգրան Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, Կամո Թովմասյանին և մեր մյուս ընկերուհիներին « Կոմայգի » ՍԲԸ անձնակազմ:

ԱՐՎԵՍՏ

«Մուկ » կոնցեռնը և « ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐ ՀՈԼԴԻՆԳԸ » կազմակերպել են հոգեհանգստյան սինֆոնիկ երաժշտության երեկո, Թոխմախի գերեզմանոցում: Թողմախի գերեզմանոցում հանգչողների հարազատներին հայտնում ենք, որ նրանք պարտավոր են մինչև ապրիլի 25- ը վճարել երաշժտության համար: Ովքեր կխուսափեն կատարել վճարումները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության կամ կենթարկվեն համապատասխան տույժ-տուգանքի:

ԿՐՈՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին — Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Մահմեդական « Նամազի » երեկո: Այնտեղ էր հրավիրված Թուրքական « Ազգայնական շարժում » կուսակցության անդամ, « Գորշ գայլեր » բարեգործական միության ատենապետ, պատմաբան` Հասան Օքթային: Առաջնորդարանը իր ներողությունն է խնդրում առաջնորդարանի հարևանությամբ գտնվող բնակիչներին անհանգստացնելու համար, քանի որ փառատոնի համար վարձակալված գումարի մի մասը կհատկացվի թաղամսի ասֆալտապատմանը և բարենորոգման աշխատանքները իրականացնելու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին — Բ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մեկնարկում է երիտասարդ Ժամանակակից քանդակագործների մրցույթ: Մրցույթի հիմնական թեման է Աշխարահռչակ բանաստեղուհի Վիոլետ Գրիգորյանի « Տաղ անավարտ` ի վերայ կլիտորիսոյ » բանաստեղության մոտիվներով արվող քանդակը: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն ՀՀ Պետական Պատկերասրահում, իսկ մրցույթին հաղթած աշխատանքը կտեղադրվի Հանրապետության Հրապարակում: Հաղթողին կտրվի դրամական պարգև 20 մլն դրամի չափով: Մրցույթին մասնակցող քանդակագործները կարող են իրենց գործերը ներկայացնել Մշակույթի նախարարություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա մտերիմներին և հարազատներին վիրավորական արտահայտություններ անելը, անհարգալից վերաբերվելը, սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելը, համարվում է ոտնձգություններ մեր պետականության դեմ, և պատժվում է քրեական օրենքում նախատեսված

հոդված 19. Բ. համարվում է ծանր հանցագործություն, դիտավորությամբ կատարված արարք: Օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը, որը գերազանցում է տասը տարի ժամկետով ազատազրկումը: Կամ դատպարտվում է (112-116-րդ հոդվածներով)

Հոդված 2. Պատգամավորներին կամ պետական պաշտոնյաին վիրավորանք հասցնելը, նրանց մասին բասացական արտահայտություններ հնչեցնելը, համարվում է ծանր հանցագործություն, դիտավորությամբ կատարված արարք: Այդ օրենքը խախտողների համար կիրառվում է քրեական պատասխանատվություն 1) տուգանքը. 2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը 3) հանրային աշխատանքներ 5) գույքի բռնագրավում:

Հոդված 3. Երջանկահիշատակ Սպարապեի, Արցախի և Հայաստանի Ազգային հերոս, ԵԿՄ- հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հասցեին, կամ նրա հարազատների և բարեկամների հասցեին, այդ թվում նաև գերեզմանի հնչեցրած ցանկացած սեռական բնույթի, կամ ոչ սեռական բնույթի արտահայտություն կդիտվի, որպես ոտնձգություն մեր հայոց պետականության դեմ և կվորակվի, որպես հայրենիքի դավաճանություն: Անհարգալից վերաբերվող անձինք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` ցմահ կամ գնդակահարություն:

Հոդված 4. Հայկական բանակի գեներալների կամ նրանց հարազատների դեմ որևե լրագրողի կամ խմբագրի բացասական լուրեր տպագրելը կամ նկարահանել, համացանցում մեկնաբանություններ գրելը, կդիտվի որպես հայկական բանակի դեմ դիվերսիա, և մեր ինքնիշխան պետության դեմ ոտնձգություն: Գեներալները և նրանց մտերիմները հանդիսանում են մեր բանակի անկյունաքարը և պետության անվտանգության երաշխիքը, ուստի նրանք պաշտպանվում են պետության կողմից: Պատժաչափը ըստ Ռազմադաշտային դատարանի որոշման համաձայն:

ԳԼՈՒԽ 6.

Հոդված 15. Խստիվ արգելվում է հոգևորականներին թքել կամ հայհոյել գիշերային ակումբներում և կազինոներում: Եթե հոգևորականը հայհոյում է նշված վայրերում, տուգանվում է նվազագույն  աշխատավարձի  100-ապատիկի չափով:

Հոդված 16. Խստիվ արգելվում է ոստիկանին հասարակական վայրում սեքսով զբաղվել և միզել:

Հոդված 17. Խստիվ արգելվում է պատգամավորներին նիստերի Ա.) դահլիճում կամ ամբիոնի վրա ձեռնաշարժությամբ զբաղվել: Բ.) նիստերի ժամանակ իրենց սիրուհիների հետ լկստվել, կամ էլ սեռական բնույթի գործողություններով զբաղվել: Քանի որ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կողմից կդիտարկվի, որպես անհարգալից վերաբերմունք մեր Ազգային ժողովին:

ՀՈՒՄՈՐ

Մի մարդ գնում է բժշկի մոտ ու գանգատվում․

Թե բժիշկ ջան « սպարապետս » չի կանգնում, ի՞նչ անեմ․․․

Բժիշկն էլ ուրախանում է ու ասում,

Թխի, թող գա․․․