« ՍՊԱՐԱՊԵՏԻ » ԵՐԱԶԱԾ ԵՐԿԻՐԸ… Արկնարկ

sparacert

Հետաքրքիր է մեր հասարակությունում խեղաթյուրված մի լայն զանգված շարունակում է իր անհատապաշտությամբ խաբել ինքն իրեն, քանի որ Արցախյան պատերազմի հաղթանակը և Հայկական բանակաշինության գործը չգիտես ինչու վերագրում են Վազգեն Սարգսյանին ( « Բանակ չծառայած մարդը չի կարող բանակաշինությամբ զբաղվել » Գ.Հ ) ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի խեղաթյուրեն իրական դեպքերը: Սպարապետի վկաները կամ ԵԿՄ- երիտ կազմակերպության սաները վստահ են, որ դրական բաները ինչ կատարվել է վերջին տարիներին Հայաստանում, դա եղել է « սպարապետ » Վազգեն Սարգսյանի ջանքերով, սակայն մոռանում են նրա արած բացասական գործերը ( Մեղմ է ասված ): Լավ, անցածը անցած, սակայն եկեք հաշվի առնենք ներկան և ապագան: Այդպիսով բոլորը միաբերան ասում են, որ « Սպարապետի երազած Հայաստանը ունենք »: Այդպես է պնդում ԵԿՄ- նախագահ` «սպարապետի » զինակից ընկեր` նրա գործը շարունակող` Արցախի « հերոս » գեներալ Մանվել Գրիգորյանը: ( Հիշեցնեմ, որ գեներալ Գեներալ բառը չեմ վերցնում չակերտների մեջ, քանի որ արդեն փոխվել է դրա նշանակությունը ): Գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությամբ « Զորավար Մանվել Գրիգորյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի արժանի շարունակողն է »: Գեներալ ( Սեյրան Սարոյան ©): Այնպես որ գեներալ Մանվել Գրիգորյանը և նրա զինակիցները պնդում են, որ ներկայիս Հայաստանտ «սպարապետի երազած Հայաստանն է »: Նշանակում է Իդեալական պետությունը արդեն ունենք, որը Երազել էր « Մեծն սպարապետը »: Այսինքն պետություն, որտեղ կողոպուտը և թալանը օրինականացված է օրենքով և սահմանադրական կարգով, նայած թե թալանողը, որ դասակարգին կարգին է պատկանում: Օրենքի « պաշտպանները »` ոստիկանությունը` ԱԱԾ-ն դատական ողջ համակարգը պաշտպանում են միայն ավազակների և գողերի իրավունքները, բայց ոչ ժողովրդի: Եթե հաշվի առնենք, որ այդ ամենի սկիզբը դրեց սպարապետը ու իր զինակից եղբայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց իշխանակալության տարիներին: Շարունակենք միտքը: Սպարապետը երազում էր, որ իր երազած երկրում Ազատամարտիկ կոչվող երևույթը իսպատ ոչնչանա, այդ պատճառով ինչպես ինքն էր ասում. « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: (Վ.Ս. Վիքիպեդիա ) Իր կենդանության ժամանակ նա ոչնչացրեց ում կարող էր, ավելի ճիշտ կլինի ասել ում հասցրել էր, ում էլ չէր հասցրել` թողեց, որպեսզի իր գործը շարունակողները վերջացնեն: Սպարապետը երազում էր, որ իր մեծահարուստ եղբայրները ( Դրանցից մեկը մարդասպան է, սակայն ՊՆ-ի խորհրդական է ) և սանիկները մինչև իրենց կյանքի վերջ ապրեն միշտ հարուստ և բախտավոր, ոտքի տակ տալով բարոյականությունը և ժողովրդին, ինչպես անում էր ինքը իր կենդանության ժամանակ: Սպարապետը երազում էր, որ հայկական բանակում ինքնասպան լինեն զինվորները, սպաները խոշտանգեն և նվաստացնեն իրենց ենթականներին, չհաշված սահմանին զոհված Քյասիբի ու անճար մարդու զավակները, քանի որ, սպարապետի այդ ցուցակից դուրս էին մեծահարուստների զավակները նրանք միայն ձևի համար են ծառայության գնում: Սպարապետը երազում էր, որ երկրում ծախվի ամեն ինչ, անգամ բարոյականությունը և ձայնի իրավունքը, քանի որ սպարապետը իզուր չէր ասել «Ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ ստանար, նրան իշխանություն տվող չկար » ։ ( Վազգեն Սարգսյան 1996 Թ ) Հետո սպարապետը երազում էր որ ստրկամիտ սերունդ ունենանք, որը պետք է միայն խոնհար ծառայի պես ծառայի իր Տիրոջը քանի որ սպարապետը արդեն որոշել էր թե ով է ՏԵՐԸ, իսկ ով է Ծառան ( կարելի է ասել ստրուկը ) Սպարապետը երազում էր Հայաստանը հայաթափել ի շնորհիվ Երիտ-Հանրապետականների կամ Երիտ-Երկրապայների, քանի որ ինքը դարձավ գեներալական դինաստիայի կնքահայրը: « Գեներալ » բառը, որը մինչ այդ խորհրդանիշում էր հաղթանակների ու բանակի խորհրդանիշ, նրա շնորհիվ դարձավ խամաճիկ բոշաների տիտղոս: Սպարապետի շնորհիվ քաղքենի բոշեքը դարձան ազվնական ու արիստոկրատական խավ, իսկ ժողովուրդը նրա շնորհիվ դարձավ վախկոտ ու ստրկամիտ: ( չնայած մինչ նա այդպիսին էր ) Այդպիսով սպարապետը երազում էր, որ ցանկացած ոք` անգամ նորածինը եկրպագի իր ազնվատոհմ աստվածածին կենդանի մեծությունը: Նրա տիեզերական առաքելությունը ավարտվեց, քանի որ ամեն ինչ իր ցանկությամբ վերջացավ, քանի որ հենց իր տեսակով ( Բոշա ) ծնունդ տվեց հայրենյաց վրիժառու Նաիրի Հունանյանին, որը պետք վերջ դներ հրեշի հաղթարշավին: Սակայն ստրկամիտ հասարակությունը փոխանակ գնահատելու իր իսկական հերոսին, նորից բռնեց «սպարապետ » կոչված հրեշի ուղին: Այնպես որ, շարունակեք նրա ուղով քանի որ նա երազած երկիրը արդեն ունենք… Եվ մի դժգոհեք ոչ ղեկավարությունից, ոչ էլ պետությունից « ՍԱ՛ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՐԱԶԱ՛Ծ ԵՐԿԻՐՆ Է»…

Գեհենի Առաքել

Թողնել մեկնաբանություն