Ուրիշի փողերը հաշվելը անբարոյականությու՞ն է…

NEPOTIZM ARAQEL!

Ինչպես ասում է հին հայկական ժողովրդական խոսքը` « Ուրիշի փողերը հաշվելը սրիկայություն է, կամ էլ` անբարոյականություն », կարծում եմ այս արտահայտությունը եղել է հայ կղերական հոգևորականների մտքի հերթական գոհարներից մեկը։ Այս ապուշությունը ժողովրդի մեջ ձևավորվեցկարծրացավ ու ոսկրացավ։ Միայն թե չասեք` սխալվում եմ։ Փորձեմ ներկայացնել իրականությունը։ Չեմ սկսի միջնադարից, տասնամյակների իրականությունը բավարար կլինի ապացուցելու դա։ Ինչպես գիտեք, Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվում էին մեծ թվով վարձկաններ ոչ միայն Խորհրդային հանրապետություններից, այլև` Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Ալժիրի, Պակիստանի ու Աֆղանստանի մահմեդական վարձկաններ: Հիշենք, որ վարձկաններ կային Ուկրաինայից ու Ռուսաստանից, Լատիշական դիպուկահարների մեկ ջոկատ` կազմված աղջիկ դիպուկահարներից։ ( латишские Стрелки ) Չեչենական 150 հոգանոց վարձկաններին վճարել էին ամեն մի հայի գլխի համար` 150 – 200 ամերիկյան դոլար։ Ըստ կղերական հոգևորականների` « անբարոյականություն է ուրիշների փողերը հաշվել »:։ Չնայած քրիստոնեական հավատքը պատահական չէր շեշտել, որ Հուդան հենց երեսուն արծաթի դիմաց դավաճանեց Հիսուսին: Շարունակեմ։

2016 թվականին Խորենացի փողոցի վրա մահակներով ոստիկանները, որոնք դաժանաբար ծեծում էին անզեն, խաղաղ ցուցարարներին, նույնպես վարձատրվում էին , ինչպես Ադրբեջանի վարձկանները, կցանկանայի իրազեկել այն փաստը, որ աչքի ընկնող ոստիկանները իրենց բռնության ու դաժանությունների համար հավելավճար ու խրախուսական պարգևների են արժանացել, նաև` պաշտոնների բարձրացումներ ու մեդալներ։ Հիշում եք « Սասնա ծռերի » վրա կրակած գնդապետ Արթուր Վանոյանին պատահական չէ, որ հերոսի կոչում շնորհեցին, չնայած այն բանին, որ Վանոյանը վաղուց իր հոգին երեսուն արծաթով ծախել էր սատանային։ Չեմ փորձի ներկայացրել, թե Խորենացու վրա բռնություն իրականացրած ոստիկաններին ինչքան հավելավճար են տվել, բայց որ « Սասնա ծռերի » դատավարությունը ներկայացում սարքած դատավորներն ու դատախազները բավականին լավ են վարձատրվում, դա փաստ է, նրանց ձեռք բերած թանկարժեք բնակարանների ու մեքենաների մասին էլ չխոսենք։ Դատավորները, քննչական ծառայությունը` հանձինս Աղվան Հովսեփյանի ու Արփինե Հովհաննիսյանի, լավ վարձատրվեցին Հաց Բերող Արթուր Սարգսյանին խոշտանգելու ու սպանելու համար։ Իսկ ամենակարևորը այդ դատավորների կանանց ու երեխաների հաշիվների վրա հայտնվեցին միլիոնավոր գումարներ: Ինչպես ասում ենք` փողը հաշվել է սիրում, սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, տեսանք, թե ով ինչպես հաշվեց մեր զինվորների կյանքը։ Ինչպես տեսնում ենք Բոշաների համար գրոշի արժեք չունեն ոչ միայն 100-ից ավելի մեր սպանված զինվորները, այլև 800 հեկտար տարածքն ու այդ հողի համար արյուն թափած ազատամարտիկները։ Պատահական չէ, որ Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների զինգրքույկներում համապատասխան նշումներ չեն անում պատերազմին մասնակցելու մասին, որովհետև այդ նշումը գումար արժե, ու բավականին թանկ արժե։ Իմ ազատամարտիկ բարեկամները հաստատում են, որ Արցախյան պատերազմի մասնակիցները նույն խնդիրներն էին ունենում, որովհետև ԵԿՄ ու պաշտպանության նախարարության սոցիալական ծառայության ղեկավարները գումարով վաճառում էին ոչ միայն պատերազմի մասնակցի վկայականները, այլև թոշակավորում էին որպես պատերազմի հաշմանդամներ։ Չեմ փորձի գները ներկայացնել ու թվարկել, որովհետև անգամ հաշմանդամ ազատամարտիկի կարգը որոշելու համար, հարկավոր է վճարել ու բավականին բարձր։ Հիշեցնեմ կրկին, ժողովրդական խոսքն ասում է` « Ուրիշի փողերը հաշվելը անբարոյականություն է »:։ Փաստորեն Հայաստանի դատավորների ու իշխանության փողերը հաշվելը քրեորեն պատժելի հանցանք է, և սահմանվում է ամենախիստ պատիժը և կիրառվում է ոչ միայն օրենքի շրջանակներում, այլև օրենքից դուրս` ինքնադատաստանով։ Չի կարելի հաշվել մանկավարժների գումարները, որոնք ինչ-որ ցուցակների դիմաց վարձատրվում են, այլ խրախուսում ու պարգևատրվում։ Օրենքն արգելում է անգամ հաշվել այն մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների փողերը, որոնք օգտվում են ոչ միայն հավելավճարներից, այլև պարգևատրվում են սերունդներին փչացնելու ու տգետ սարքելու համար։ Հերմինե Նաղդալյանը պատահական չէր նշել, որ 80 հազար հանրապետական կանայք պատրաստ են ոչ միայն իրենց հոգին ծախել, այլև մարմինը։ Ծանրագույն մեղք է և հանցանք հաշվել հոգևորականների փողերը։ Այդ դեպքում պատիժն ավելի խիստ է, քան օրենքի սահմանած պատիժը, և չի բացառվում, որ կարող են ճակատներին խարանել Աղվեսադրոշմ, ինչպես անում էին ժամանակին։ Այն փաստը, որ Գարեգին- Բ Ծայրագույնի անունով շվեյցարական HSBC բանկում մեկ միլիոն դոլար կա, արդեն ապացուցվել է, սակայն Գարեգին Բ-ն իր հարցազրույցում նշել է, որ այդ գումարը եղել է իր նախորդ Գարեգին Աի անունով, և նրա մահից հետո 1999 թվականին անվանափոխոթյուն է կատարվել։ Իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ պնդում է, որ այդ շվեյցարական հաշիվը բացվել է իր նախաձեռնությամբ 2012 թվականին: Հայ հոգևորականները միշտ են եղել են նույնը, նույն սրբապիղծն ու հանցագործը։ Իհարկե, դա չի վերաբերում Ազնիվ հոգևորականներին։ Ինչպես տեսնում եք, հայ առաքելական եկեղեցին ապականել է ոչ միայն Ժողովրդի միտքը, այլև պատմությունը, գրականությունն ու անգամ սերն ու հավատքը։ Սրբապիղծ հոգևորականների ջանքերով են սրբացվում Դոդի Գագոները, Մուկ Աբրահամյանները, Լիսկան ու Մանվելը։ Այն տպավորությունն է, որ հայ Առաքելական եկեղեցին ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ Չարիքին՝ Սատանային։ Բազմիցս գրել եմ` Հայաստանում ձևավորված Նեպոտիզմի մասին, կարծում եմ ավելորդ կլինի նորից վերհիշել։ Սակայն այն, որ Նեպոտիզմի արդյունքում գոյանում է ճահճացումն ու աղետալի երևույթը քայքայում է ազգային դեմոգրաֆիան, դա փաստ է։ Վերջին գրքում անդրադարձել էի հայերի մեջ ծպտված Բոշաներին, որոնց համար այդ երկիրը Քոսոտ երկիր է, որոնց համար 800 հեկտար տարածքը անպետք հողեր են, իսկ « անձվերն էլ անձվեր է »:։ Այն, որ փնթի Բոշաները չեն սիրում, որ իրենց փողերը հաշվում են, դա էլ փաստ է, իսկ որ իրենք կարող են հաշվել թոշակառունների փողերը, անապահով ընտանիքներին հատկացվող օգնությունները, անգամ կարող են թալանել ու կողոպտել նրանց, դա արդեն չքննարկվող թեմա է։ Այն փաստը, որ Բոշաների ողջ ոհմակը հայ առաքելական եկեղեցու հավատարիմ ծառան է, դա անհերքելի է, դրա համար միշտ հիշեցնում են, որ ուրիշների փողերը հաշվելը մեղք է։ Գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է, որ ինքը լավ է ապրում, որովհետև իր հայրը հարուստ էր։ Չնայած Էջմիածնում բոլորը գիտեն, որ նրա հայրը եղել է հասարակ բանվոր, աչքի չի ընկել ոչնչով, փոխարենը նրա շնորհիվ որդին` Սեյրան Սարոյանը Վազգեն Սարգսյանի շնորհիվ սկսեց թալանել ոչ միայն հայկական բանակը, այլև ժողովրդին։ Այնպես, որ մեռած Ֆիրդուսի Սարոյանը դարձավ միլիոնատեր ու ժառանգություն թողեց, ոչ միայն իր որդուն, այլև իր թոռներին ու զարմիկներին։ Չհաշված Սարոյանի արտերկրում անշարժ գույքն ու միլիոնները։ Սարոյան Սեյրանը լավ ապրում է, որովհետև ինքը մեղք չունի, որ հայրն իրեն ժառանգություն է թողել։ Իսկ մայրը նույնպես միլիոնների տեր է, չհաշված նրա անշարժ գույքը Երևանի կենտրոնում` N 2 հիվանդանոցը։ Կարելի է կրկին հիշել կղերական Բոշաների կարծրացած բառակապակցությունը։ « Ուրիշների ունեցվածքը հաշվելը սրիկայություն է »:։ Նեպոտիզմի մասին ասացինք, սակայն բացատրությունը կիսատ մնացած։ Հայրերը իրենց զավակներին են թողնում ոչ միայն պետական պաշտոնները, այլև իրենց տասնամյակների թալանածն ու անգամ տիտղոսները։ Հիշո՞ւմ եք, ես նշել էի, որ Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների զինգրքույկներում նշումներ չեն անում, քանի որ նշումներ արվում են միայն պատերազմի դաշտից հեռու գտնվողների կեղծ զինգրույքույկներում, ինչպես Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, ում դարձրեցին Ապրիլյան պատերազմի մասնակից, ով անգամ տանկ է խփել, նույն բանը կեղծեցին Լիսկայի որդու` Տիգրան Խաչատրյանի համար, որովհետև նա էլ իբր ապրիլյան պատերազմին մասնակցեց իր կամավորական ջոկատներով: Մանվել Գրիգորյանը իզուր չէ իր հաստագլուխ թուլեքի արևով երդվում, որ պաշտոնյաների երեխաները առաջնագծում են կռվում։ Դա հնարավորություն է տալիս նրան, որ մի քանի պատերազմի մասնակցի տեղեկանք վաճառի ու ավելացնի իրենց կուտակած հարստությունը: ( « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ. ) Ինչպես Տեսնում ենք նրանք ծախում են ու առնում են ոչ միայն մեր զավակների կյանքը, այլև նրանց ճակատագրերն, ապագան ու անգամ Հաղթանակները։ Երբ մեր զինվորները բահերով ու քարերով են կռվում սահմանին, իսկ ոստիկանությունը սեփական ժողովրդին կոտորելու համար զրահապատ մեքենաներ է գնում։ Այսքանը բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են արգելում ուրիշների փողերը հաշվել։ ( «Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք. » Գարեգին Նժդեհ .)

Հիմա ասացեք. թե ո՞րն է տարբերությունը Ադրբեջանի վարձկանների ու այս Բոշաների միջև։ Երկու տեսակն էլ սնվում են հայ մարդու արյունով։ ( « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ. ) Այն, որ Բոշան աղա չի դառնա, դա փաստ է, բավական է նայել Շուշան Պետրոսյանի, Շմայսի, Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի դեմքին, ամեն ինչ պարզ կդառնա։ Իսկ գիտե՞ք, թե երբ այս ամենը կվերջանա։ Այն ժամանակ, երբ ժողովուրդը կդառնա հասարակություն, Երբ հասարակությունը կունենա հասարակական միտք ու գաղափարներ։ Այն ժամանակ նոր կարելի է մտածել պետություն կառուցելու մասին, իսկ քանի դեռ Աղվան Հովսեփյանը, Գագիկ Ծառուկյանը, Հեղինե Նաղդալյանը, Արծվիկ Մինասյանն ու շմայսը գործում են անպատիժ ու լկտի և դուք դառնում եք նրանց ստրուկը, հույսներդ կտրեք, որ կարող եք լավ կյանք ու արժանավայել ապրել, ուր մնաց` պետություն կառուցեք։

( «Շղթաների  մեջ ծնվում,  ապրում և մեռնու՞մ ես դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… »: Գարեգին Նժդեհ )

Գեհենի Առաքել 26/ 04/2017

« ՀԱՑ ԲԵՐՈՂ Արթուր Սարգսյանին սպանեց ոչ միայն բռնակալ իշխանությունը, այլև Ժողովրդի ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ »: ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ 2017 Թ ©

2 կարծիք «Ուրիշի փողերը հաշվելը անբարոյականությու՞ն է…»-ի վերաբերյալ

  1. Հարգելի գեհենի առաքել , ձեր բոլոր մտքերը ճիշտ են, ժողովուրդ չկա Հայաստանում,ժողովուրդը երբ կդառնա հասարակություն, մտածում եմ կդառնա արդյոք՞:Ցավալի է ,տեսնելով այս ամենը ինչ հիմա կատարվում է հայաստանում,ես ապշած եմ ,որ (Սասնա ծռերի ) ցնծումից հետո ժողովուրդը էլի խելքի չեկավ ,հիմա էլ Ծառուկյանին են փրկիչ համարում : Սա ինչ է տգետություն, թե ոչխարի հոտ, բայց կան հայրենասեր և հայագետ հայեր ,որոնք ուզում են կառուցել հզոր և կիրթ երկիր ,բայց նրանց խանգարում են ձեր ճիշտ ասած բոշաները(ինչպես կարելի է Ծառուկյան ընտրել): Ես մտածում եմ ինչպես փոխել այս վիճակը ,պիտի հայրենադարձություն լինի ,դրսի հայերը պիտի վերադառնան հայրենիք, սա կլինի փրկությունը,ազատվելու այս բոշաներից :

    Like

Թողնել մեկնաբանություն